ՏՈՒՐՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՔ
Տուրմիության իրավաբանական անձ հանդիսացող անդամներն են միությունները, զբոսաշրջային օպերատորները, զբոսաշրջային գործակալները, hյուրանոցային ծառայություն մատուցող անձ և կազմակերպության գաղափարներն ընդունող այլ անձիք։
Զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական անձ է, որը ձևավորում և անմիջականորեն կամ զբոսաշրջային գործունեության այլ սուբյեկտի միջոցով կամ, զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի հետ համատեղ հանդես գալով, իրացնում կամ առաջարկում է զբոսաշրջային փաթեթ, տուր կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայություններ կամ փոխանցում է զբոսաշրջիկի տվյալները զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի։
Զբոսաշրջային գործակալ` զբոսաշրջային օպերատոր չհանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն անհատ զբոսաշրջիկին կամ զբոսաշրջիկների խմբին տրամադրում է զբոսաշրջության հետ կապված խորհրդատվություն կամ առաջարկում կամ վաճառում է զբոսաշրջային օպերատորի ձևավորած զբոսաշրջային փաթեթ կամ առանձին զբոսաշրջային ծառայություններ.
Հյուրանոցային ծառայություն մատուցող անձ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ կառավարման իրավունքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքով տիրապետում կամ կառավարում և շահագործում է հյուրանոցային տնտեսության օբյեկտ.
2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Տուրմիությանն անդամակցում է 6 իրավաբանական անձ, այդ թվում 3 զբոսաշրջային օպերատոր, 2 зբոսաշրջային գործակալ, 1 hյուրանոցային ծառայություն մատուցող անձ
Բութիք հոթել
Ներգնա և արտագնա տուրեր
ՏՈՒՐՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ |




