ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) կամ Արցախի Հանրապետությունը, որպես հայկական երկրորդ անկախ պետություն, հռչակվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։
Տարածքը ըստ Հռչակագրի՝ 5,050 քառ․կմ
Տարածքը 2020 թվականի սեպտեմբերի 1 դրությամբ՝ 12 հազար քառ կմ
Մայրաքաղաքը՝ Ստեփանակերտ
Ներկա պահին ամբողջությամբ բռնազավթված է Ադրբեջանի կողմից
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հազարամյակների ընթացքում Արցախը ընդգրկվում էր հայկական միազնական պետության կազմում կամ ներկայացված էր առանձին անկախ ու կիսանկախ հայկական իշխանապետություններով։ Չնայած սելջուկ- թուրքերի, թաթար-մոնղոլների, պարսիկների ներխուժումներին, Արցախը շարունակում էր մնալ հայաբնակ։ Հաստատվելով տարածաշրջանում, թուրքալեզու ցեղերն այն կոչեցին Ղարաբաղ։ Ցավոք, հենց այս անունը հետագայում լայն տարածում է ստացել:
Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո Արցախը իրականում ՀՀ մասն էր: Ադրբեջանը, թեև չէր հրաժարվում Ղարաբաղին տիրանալու մտքից, գործնականում ի վիճակի չէր այնտեղ հաստատել իր իշխանությունը: Ղարաբաղի բնակչությունը ճանաչում էր միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունը: 1921թ. Արցախը հանձնվում է Ադրբեջանի ենթակայությանը: Դրա կազմում էլ Արցախի մի մասում’ 1923 թ. կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ):
Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ -ի սահմանները գծեցին այնպես, որ այն անջատված լինի Խորհրդային Հայաստանից: ԼՂԻՄ-ի և ՀԽՍՀ -ի միջև ստեղծվեց 6-30 կմ լայնության անջատող գոտի: Բացի այդ, մարզի սահմաններից դուրս թողնվեցին մի շարք շրջաններ, մասնավորապես Արցախի դաշտային մասն’ արևելքում և հարավում, ինչպես նաև հայաբնակ Գյուլիստանը’ հյուսիսում:
ԼՂԻՄ-ի պետական իշխանության բարձրագույն օրգանը’ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը, 1988 թ. որոշում է կայացնում Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտնելու մասին: Իսկ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի ու հայաբնակ Շահումյանի շրջանի ժողպատգամավորների խորհրդի համատեղ նստաշրջանն ըն դունեց Հռչակագիր հայկական երկրորդ ինքնիշխան պետություն’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ) ստեղծելու մասին: ԼՂՀ հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքին և ԽՍՀՄ օրենքներին:
1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվեն։ 82,17% մասնակցությամբ 99,01% կողմ քվեարկեց, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ։
Չնայած դրան’ Ադրբեջանը երկու անգամ (1992-1994թթ․ և 2016թ․) փորձեց ռազմական ուժով ճնշել հայ բնակչության ազգային -ազատագրական պայքարը և վերացնել Հանրապետությունը։ Հայ բնակչությունը ռազմական գործողությունների արդյունքում պաշտպանեց ոչ միայն ինքնորոշման իր իրավունքը, այլև իրեն միացրեց ԼՂՀ սահմաններից դուրս գտնվող’ պատմականորեն հայկական համարվող շրջաններ, և ստեղծեց անվտանգության գոտի: ԼՂՀ այդ սահմանները պահպանվեցին միչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեցին։ Եռակողմ հռչկագրով Արցախի վերահսկողության տակ մնացին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մի մասը (առանց Շուշի և Հադրութ քաղաքների) և պետությունը Հայաստանին կապող Բերձորի մարդասիրական միջանցքը։
44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Ավելի քան 9 ամիս շրջափակումից հետո սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը նորից հարձակվեց Արցախի վրա։ Հայերի էթնիկ զտումների հետ զուգահեռ սեպտեմբերի 20-ին Հանրապետության տարածքն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններն այժմ գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Արցախի Սահմանադրությունը ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին, փոփոխվել՝ 2017-ին։Հանրապետությունը նախագահական է: Երկրի ղեկավարն ընտրվում է Ազգային ժողովի (33 անդամ)կողմից։ Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից։
ԱՐՑԱԽԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
ԼՂՀ տարածքը հիմնականում ընդգրկում է ՄԵծ Հայքի պատմական Արցախ նահանգի մի մասը: Այն գտնվում է Հարավային Կովկասի գրեթե կենտրոնական մասում, Փոքր Կովկասի ծալքաբեկորային լեռների արևելքում: Ընդհանուր տարածքի մեծ մասը լեռնային է: Մակերևույթի բարձրությունների տարբերություններն ավելի քան 3600 են:
Հանրապետության տարածքի հյուսիսային մասում, արևմուտքից արևելք, ձգվում է Մռավի լեռնաշղթան, որտեղ գտնվում է ԼՂՀ ամենաբարձր կետը’ Գոմշասարի գագաթը (3724մ): Հանրապետության ամենացածր կետը Սև ջրի հովիտն է (112 մ, Մարտունու շրջան)։
Հանրապետության ողջ տարածքով դեպի արևելք տարածվում են մի շարք անտառապատ լեռնաճյուղեր: Հայտնի է Շուշիի սարավանդը, որն ունի նեղ լեզվակի տեսք և գահավեժ իջնում է Կարկառ գետի ու նրա վտակ Քարինտակի հովիտները:
Արցախը գտնվում է Վիրահայոց-Ղարաբաղի տեկտոնական զոնայի հարավարևելյան մասում։ Մռավի ու Արցախի լեռնաշղթաները կազմված են յուրայի, կավճի, պալեոգենի, նեոգենի հրաբխային ու հրաբխանստվածքային ապարներից՝ տեղ-տեղ ճեղքված ներժայթուքներով։
Ռելիեֆի ձևաբանական կառուցվածքի կարևոր գործոններ են ժամանակակից տեկտոնական շարժումները։
Կենտրոնական ու արևելյան մասերում գտնվող Ստեփանակերտի, Խաչենի, Հաթերքի և այլ միջլեռնային տեկտոնաէրոզային գոգավորություններ հարաբերական իջեցման տեղամասեր են և ունեն գոգածալքային կառուցվածքներ։ Գոգավորությունների հատակային մասերը ծածկված են չորրորդականի գետաբերուկ ու հեղեղաբերուկ նստվածքներով։
Կրաքարային ապարաշերտերի մեջ գոյացել են բազմաթիվ քարանձավներ ու այրեր: Առանձնապես հայտնի է Ազոխի քարանձավը:
Գտնվելով Եվրասիական և Աֆրիկաարաբական ցամաքային սալերի միջև՝ Արցախի տարածքը կրում է դրանց տեղաշարժերի ազդեցությունը։ Տարածքի հյուսիսային մասը 7 բալլանոց ակտիվ երկրաշարժամետ գոտում է, հարավային մասը՝ 8:
ԿԼԻՄԱ
Արցախի կլիման բարեխառն է’ հիմնականում մեղմ, չափավոր, և ենթակա է վերընթաց գոտիականության: Արևելքում’ հարթավայրային մասում, այն չոր մերձարևադարձային տիպի է, նախալեռներում’ չափավոր տաք, չորային, միջին բարձրության լեռներում’ չափավոր տաք, խոնավ, իսկ առավել բարձրադիր վայրերում’ բարձրալեռնային ցուրտ: Հարթավայրային մասերում հունվարի միջին ջերմաստիճանը +2 °-2° է, հուլիսինը’ +24° +25°, միջին բարձրության լեռնային գոտում’ հունվարին -2 ° -4 °, հուլիսին’ +20° +24°:
Տեղումների տարեկան քանակը նույնպես ըստ բարձրության փոխվում է’ հարթավայրերում և նախալեռներում կազմելով 300-450 մմ, իսկ միջին բարձրություններում’ 700-1000 մմ: Կայուն ձյունածածկույթ ձևավորվում է 1400 մ-ից բարձր վայրերում, իսկ Մռավի լեռնաշղթայում նույնիսկ ամռանը պահպանվում են ձնաբծեր:
ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ
Ջրագրական ցանցը խիտ է, գետերի սնումը՝ խառը, հոսքը՝ սեզոնային (վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը)։ Արցախի ջրային տարեկան միջին գումարային ռեսուրսները կազմում են 2,502 միլիարդ մ3, նրանցից 52%-ը վերերկրյա են, 47,92%-ը` ստորերկրյա և 0,08%-ը` հանքային ջրեր են։
ԼՂՀ ջրագրական ցանցը բաժանվում է Կուր և Արաքս գետերի միջև։ Խոշոր գետերն են Հագարին, Թարթառը, Խաչենը, Կարկառը, Սև ջուրը, Վարանդան։ Թարթառի վրա կառուցվել են Սարսանգի ջրամբարը (ջրատարողությունը՝ մոտ 600 մլն մ3) և ջրէկը (հզորությունը՝ 50 հազար կՎտ)։ Կան փոքր լճեր։
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ
Արցախի տարածքում կան մետաղական և ոչ մետաղական բազմազան հանքատեսակներ։ Քարածխի երևակումներ հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Նարեշտար և Քոլատակ գյուղերի մերձակայքում։ Մարտակերտի (Մեհմանա, Դրմբոն, Գյուլաթաղ, Կուսապատ, Վանք, Մաղավուզ), Մարտունիի (Ձարդանաշեն), Հադրութի շրջանի (Ցոր), Շուշիի (Ճաղատսար) շրջաններում, (Խաչեն և Թարթառ գետերի միջակայքում, ինչպես նաև Մռավ լեռան լանջին կան բազմամետաղների, հատկապես ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, վոլֆրամի հանքավայրեր ու երևակումներ։
Արցախը հարուստ է նաև ոչ մետաղական հանքավայրերով։ Մասնավորապես շատ են մարմարի և բազմերանգ մարմարացված կրաքարի հանքավայրերը, որոնք Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների շրջակայքում և Ասկերանի (Քարագլուխ, (սրամորթ), Մարտունիի (Նորաշեն, Ճարտար) շրջաններում են։
Կան նաև գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի, ավազի, կավի հանքավայրեր, ինչպես նաև ցեմենտի, գիպսի բարձրորակ հումքեր, հանք, ջրի բազմաթիվ ելքեր (Թթուջուր, Շրլան, Հաթերք, Քոլատակ և այլն)։
ԿԵՆՍՈԼՈՐՏ
Հարթավայրային շրջանների բնական բուսածածկույթին բնորոշ են օշինդրային և օշինդրատափաստանային համակեցությունները: Նախալեռները ծածկված են խոտային բուսականությամբ, որն աստիճանաբար անցնում է թփուտների’ ցաքուտների:
1500 մ-ից սկսվում է անտառային գոտին, որը զբաղեցնում է հանրապետության տարածքի ավելի քան 1/3-ը: Բնորոշ են կաղնին, բոխին, լորենին, հացենին, թխկին: Շատ են վայրի պտղատու ծառատեսակները’ տանձենին, խնձորենին, ընկուզենին, սալորենին, տխլենին, նռնենին, թզենին, հոնին և այլն: 2000-3500 մ բարձրություններում տիրապետում են մերձալպյան և ալպյան մարգագետինները: Արցախի բոլոր գետերի վերին հոսանքի ավազանները հիմնականում անտառապատ են։
Վայրի կենդանիներից բնորոշ են բեզոարյան այծը, այծյամը, գորշ արջը, լուսանը, վայրի խոզը, անտառի կատուն, սկյուռը, ինչպես նաև գայլը, աղվեսը, նապաստակը, բազմաթիվ կրծողներ: Հարթավայրերում և նախալեռներում կան սողուններ’ օձ, մողես, կրիա: Հարուստ է թռչնաշխարհը:
ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
2020 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ Արցախի Հանրապետության ազգաբնակչությունը 150 հազար մարդ էր։ Բևակչություևը խիստ աևհամաչափ էր տեղաբաշխված: Գյուղակաև բևակչություևև ավելի խիտ էր հաևրապետությաև արևելյաև և հարավ- արևելյաև մասում’ Մարտակերտի, Մարտունու և Հադրութի վարչական շրջաևևերի նախալեռնայիե գոտում: Լեռներն ի վեր բևակավայրերի և բևակչությաև խտությունևը պակասում էր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առավել հայտնի քաղաքներն են Ստեփաեակերտը և Շուշին։ Քաղաքի կարգավիճակ ունեին 377 բևակավայրերից ևս 8-ը։
Բնակչության ազգային կազմը միատարր է: Բացի հայերից, փոքր թվաքանակով ապրում էին ռուսներ, հույներ և եզդիներ։
44-օրյա պատերազմի արդյունքում զանգվածային արտագաղթից հետո Արցախի բնակչությունը զգալիորեն պակասեց։ 2020թ. պատերազմից հետո մոտ 30 հազար տեղահանված անձ չէր վերադարձել Արցախ։
2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությաամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում ապրում էր մոտ 120 հազար մարդ։ Շրջանների բնակչությունը միասին կազմում էր 56 հազար մարդ, մայրաքաղաք Ստեփանակերտի՝ավելի քան 60 հազար մարդ։ 2022թ. դեկտեմբերին սկսած բլոկադայի պայմաններում տարբեր ձևերով սկսեց մարդկանց արտահոսք։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների պատճառով Արցախի հայ ազգաբնակչությունն ամբողձությամբ գաղթեց Հայաստանի Հանրապետության տարածք։ Սեպտեմբերի 29-ի տվյալներով՝ Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթածների թվաքանակը կազմել է շուրջ 85 հազար մարդ։