Menu Close

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» (կրճատ՝ ՏուրՄիություն) հասարակական կազմակերպության գործունեությունն է ի շահ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչության` զբոսավարների, ուղեկցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը և մասնագիտական որակավորման ապահովումը։

Կազմակերպության հիմնադիր ժողողը տեղի էր ունեցել 2024 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրում փաստաթղթերի գրանցումից առաջ նախաձեռնությանը միացել էր արդեն 32 քաղաքացի։

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասարակական կազմակերպությանն անդամակցում է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի 62 ներկայացուցիչ։

 ՄԵՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ⇒  

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Կազմակերպության կառավարման մարմիններն են` Համաժողովը և գործադիր մարմինը՝ Նախագահը” Վերջինս նշանակում է և/կամ հաստատում  Կազմակերպության գործունեության կառավարման և  համակարգման մարմիններ, խորհրդակցական և մասնագիտական խմբեր։ 

ՀԱՄԱԺՈՂՈՎ

Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` Համաժողովին:

—  Կազմակերպության կանոնադրության հաստատումը, փոփոխումը, լրացում կատարելը և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը։⋅

— Այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին որոշման ընդունումը։

— Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումների ընդունումը։

— Կազմակերպության կառուցվածքի հաստատումը։

— Անդամավճարի չափի և վճարման կարգի սահմանումը։

— Կազմակերպության Նախագահի ընտրությունը, փոփոխումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։

— Կազմակերպության Նախագահի վարձատրության կարգի և պայմանների սահմանումը։

— Երեք տարին մեկ անգամ, Նախագահի կողմից Համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված՝ Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատումը։

— Կազմակերպության մարմինների` իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը։

— Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը։

— Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) մասին որոշման ընդունումը։

— Օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

Կազմակերպության հերթական Համաժողովը անցնացվում է երեք տարին մեկ: Այն հրավիրում է Նախագահը՝ անդամների համատեղ հավաքի ձևով կամ եթե դա հնարավոր չէ, ապա հեռակա կարգով՝ (հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ)՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

Կազմակերպության արտահերթ Համաժողով հրավիրվում է Նախագահի կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ Նախագահի կողմից: 

Համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

ՆԱԽԱԳԱՀ

Կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության նախագահն է։ Նա գործում է Կազմակերպության կանոնադրությանը և Համաժողովի որոշումներին համապատասխան։

— Ապահովում է Համաժողովի որոշումների կատարումը։

— Տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները

— Գործարքներ է կնքում Կազմակերպության անունից։

— Ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում։

— Տալիս է լիազորագրեր։

— Բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ։

— Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը։

— Հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը։

— Հաստատում է Համաժողովի գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք 3 տարին մեկ ներկայացնում է Համաժողովի հաստատմանը։

— Հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները։

— Ընդունում է Կազմակերպության անդամ և հեռացնում Կազմակերպության անդամությունից։

— Իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Ընտրվում է Համաժողովի կողմից երեք տարի ժամանակով: Նախագահը ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և վարում Համաժողովի նիստերը:

Իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:

Խորհուրդ

 Նախագահին կից գործող խորհրդակցական մարմինն է, որը  մշակում է Կազմակերպության մարտավարությունը, իրականացնում և վերահսկում Համաժողովի և Նախագահի որոշումների կատարումը։ Խորհրդի անդամները նշանակվում են Նախագահի կողմից և ներկայացնում են Կազմակերպության նախագահին ներքին հարցերում և արտաքին կապերում։ 

Հանձնաժողովներ

Կանոնադրական նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, Կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարձրարցնելու նպատակով Կազմակերպության Նախագահի հրամանով ստեղծվել են մասնագիտական և հատուկ նշանակության «Որակավորման», «Տեղեկատվական» և «Իրավական» հանձնաժողովներ, սահմանվել «Քարտուղարություն» և «Հաշվապահություն» ծառայությունները։

Զբաղվում է մասնագիտական գործունեության հետ կապված՝ Կազմակերպության անդամների իրավունքների պաշտպանությամբ

Փորձագիտական չափորոշիչների հիման վրա իրականացնում է կազմակերպության անդամների որակավորում, մասնագիտական վերապատրաստում, որակավորման և վերապատրաստման հետ կապված աշխատանքների կազմակերպում

Զբաղվում է Կազմակերպության գործունեության, Հայաստանի և միջազգային զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվության հանրայնացմամբ, Հայաստանի տուրիստական գրավչության բարձրացման ուղղությամբ տեղեկատվության պատրաստմամբ դրանք հրապարակում է տեղական և միջազգային հարթակներում

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄ

Նախագահ՝ Բագրատ Մովսեսյան

Փոխնախագահ՝ Հակոբ Գորգինյան 

Խորհուրդ՝  Մարիետա Գրիգորյան, Վազգեն Ֆրանգուլյան,  Գոռ Զաքարյան, Կարինե Փանոսյան, Դավիթ Բախշիյան

Վարչարարական տեղեկատվություն

Գրանցման համար211․171․1368347
Գրանցման ամսաթիվ 2024 — 02- 05
ՀՎՀՀ 02904653
Բանկային հաշիվ՝
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
15100  9497  4979  700    AMD ՀՀ դրամ
15100  6411  6161  149    EUR Եվրո
15100  7655  5425  501    USD ԱՄՆ դոլար
15100  1068  3876  858    RUB ՌԴ ռուբլի