ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու և հանրօգուտ գործունեություն իրականացնելու նպատակներով ստեղծված հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։
Կազմակերպության բոլոր անդամների իրավուքնենը պաշտպանվում են «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միության» կողմից՝ համաձայն ՀՀ օրենսդրության։
Հասարակական կազմակերպությունը միավորում է զբոսավարներին, ուղեկցորդներին, վարորդներին և տուրիստական ծառայություններ մատուցող այլ ներկայացուիցչներին։
Կազմակերպության բոլոր անդամներն անցնում են հաշվառում, տրվում է անդամության վկայական, որը հանդիսանում է «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միության» սեփականությունը։
Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած 18 տարին լրացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները:
Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:
- Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում։
- Անձամբ ներկա գտնվել Համաժողովին։
- Կազմակերպության գործադիր մարմնի որոշմամբ սահմանված դեպքերում՝ անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից։
- Ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները։
- Վերադասության կամ դատական կարգով բողոքարկել Կազմակերպության մարմինների որոշումները: Կազմակերպության մարմինների որոշումների բողոքարկումն անդամների կողմից իրականացվում է վերադասության կարգով: Դիմումը քննարկում է Համաժողովը: Դիմումի քննարկումը կարող է կատարվել նաև հեռակա կարգով:
- Կազմակերպությունից ստանալ տեղեկություններ փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ։
- Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ։
- Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը։
- իրականացնել օրենքով սահմանված այլ իրավունքներ:
- Կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները։
- Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները։
- Նպաստել Կազմակերպության հեղինակության բարձրացմանը։
- Աջակցել կազմակերպության անդամների համալրմանը։
- Համաժողովի կողմից սահմանված լինելու դեպքում մուծել անդամավճար։
- Կազմակերպության անդամները կարող են խրախուսվել շնորհակալագրերով, պատվոգրերով, հատուկ այլ պարգևներով և փաստաթղթերով՝ կազմակերպության կայացման գործում ունեցած ավանդի, մասնագիտական բարձր հմտություներ դրսևորելու, մարդասիրական աջակցության և այլ դեպքերի համար։
- Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ գործադիր մարմնի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, Կազմակերպության անդամության ժամանակավոր կասեցում և Կազմակերպության անդամությունից զրկում:
- Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած 18 տարին լրացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները:
- Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր /նաև էլեկտրոնային տարբերակով/ դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին՝ Նախագահին։
- Կազմակերպության Համաժողովը սահմանել է անդամագրման միանվագ վճար՝ 3000 /երեք հազար/ դրամ
- Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահը` իր կողմից հաստատված կարգով:
- Կազմակերպությանն անդամագրված անձը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալ Կազմակերպությունից: Անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի /նաև էլեկտրոնային տարբերակով/ հիման վրա։
- Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում գործադիր մարմնի՝ Նախագահի որոշմամբ:
- Կազմակերպության այն անդամը, ով պարբերաբար խախտում է սույն կանոնադրությամբ նախատեսված դրույթները,
կարող է զրկվել անդամությունից։ - Վերստին անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով։