ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ)

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Ք.ա. II-I հազարամյակներում: Դարերի ընթացքում Հայկական լեռնաշխարհում բնակվող և միմիանցից լեզվով ու զարգացվածությամբ տարբերվող ցեղեր ու ցեղամիություններ միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ:
Այդ երկարատև ու բարդ գործընթացում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Յուրաքանչյուր ցեղ կամ ցեղամիություն ձևավորվող ժողովրդի մեջ ներդրել է իր մասնիկները’ մարդաբանական կերպարանքը, լեզուն, նյութական կամ հոգևոր մշակույթը: Հետազոտողները առանձնացևում են Հայասա ցեղամիությունը, որից, ենթադրվում է, որ ծագում է հայերի ինքնանունը’ հայ:
Հայ ժողովրդի ձևավորման և բնակության աշխարհաքաղաքական դիրքն իր կնիքն է դրել նրա ամբողջ պատմության վրա: Գտնվելով ասիական և եվրոպական աշխարհների սահմանագծում’ հայերը հնագույն ժամանակներից սկսած հաղորդակցվել են Արևմուտքի և Արևելքի մշակույթին, և բուն հայկական մշակույթը յուրացրել է այդ քաղաքակրթությունների շատ տարրեր:
Դրա հետ միասին Հայկական լեռնաշխարհի տարածքը, իր աշխարհագրական դիրքի հետևանքով, բազմիցս ենթարկվել է արևմուտքից արևելք շարժվող նվաճողների, իսկ ավելի հաճախ’ արևելքից եկած նվաճողների ասպատակություններին:
Այդ հանգամանքը մեծապես կանխորոշեց հայերի անցած պատմական ուղու օրինաչափություններն ու առանձնահատկությունները: Աշխարհաքաղաքական գործոնը իր նշանակությունը չի կորցրել նաև արդի դարաշրջանում:
Հայ ժողովրդի կազմավորումը որոշակի փուլում համընկավ Արարատյան թագավորության (Ուրարտու) պետության’ Հին Արևելքի խոշորագույն տերություններից մեկի պատմության հետ:
Ք․ա IX դարում Վանա լճի ավազանում առաջացավ Ուրարտու թագավորությունը, որը կարճ ժամանակում դարձավ իր ժա,ամակի հզոր պետություններից մեկը։ Այն իր հզորության գագաթնակետին հասավ Արգիշտի I-ի (Ք․ա․ 786 -764 թթ) թագավորության տարիներին։ Ք․ա․ 782թ․ նա հիմնադրեց Էրեբունի ամրոցը՝ Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանը։
Սակայն Ք․ա․ VII-VI դդ․ տարբեր ցեղերից բաղկացած և թշնամական պետություններով շրջապատված Արարատյան թագավորությունը գնալով ավելի ու ավելի թուլացավ և վերջապես կործանվեց։
Վանի (Արարատյան) թագավորությունը ստրկատիրական պետություն էր, որտեղ զարգացած բարձր մակարդակի վրա էր հասել տնտեսությունը։ Առավելապես զարգացած էր ամրոցաշինությունը, ջրանցքաշինությունը, քանդակագործությունը, երկաթագործությունը և այլն։ Պատմական հարուստ շերտ է պահպանվել ի շնորհիվ սեփական սեփագիր արձանագրությունների։
Ուրարտական պետության ներսում նույնիսկ նրա հզորության ժամանակաշրջանում, հայկական ցեղամիությունները ոչ միայն պահպանեցին իրենց ինքնությունը, այլև կարողացան ամբողջությամբ հայացնել Հայկական լեռնաշխարհի մի շարք մարզեր ու ցեղեր:
Հայկական ցեղերն առավել կենսակայուն էին Արարատյան թագավորության մեջ մտնող ցեղերի շրջանում և երբ Ք.ա. 6-րդ դարի սկզբում այն ընդմիշտ հեռացավ պատմական ասպարեզից՝ նրանք ստեղծեցին իրենց պետականությունը, դարձան Արարատյան թագավորության անմիջական ժառանգորդները
Հայերը Հայկական լեռնաշխարհում ստեղծեցին հաջորդ պետականությունը, որը յուրացրեց այն ամենից, ինչ երբեմն պատկանում էր Արարատյան թագավորությանը՝ բնակավայրերը, մարդկանց տնտեսական ունակությունները, ոռոգման ցանցը, նյութական մշակույթի զգալի մասը, հոգևոր մշակույթի տարրեր:Այսպիսով, հայ ժողովուրդը հին արևելյան քաղաքակրթությունների, այդ թվում’Բաբելոնի, Մարաստանի, Ասորեստանի և ուրիշների ժամանակակիցն է:
Հայերի ինքնուրույն գործողությունների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. VII դարի վերջին: Աղբյուրների հաղորդումների համաձայն, հայերը մասնակցել են Ասորեստանի դեմ մղված պատերազմին, կռվելով երկու դաշնակից պետությունների՝ Բաբելոնի և Մարաստանի զորքերի շարքերում: Ավանդության համաձայն, հայերի առաջնորդ Պարույրը, դաշնակիցներին մատուցած ծառայությունների համար՝ նրանց կողմից ճանաչվել է որպես հայերի թագավոր: Այնուհետև, Հայաստանը կառավարել են Երվանդունիների գահատոհմին պատկանող թագավորները: Սակայն Հայկական թագավորության անկախությունը երկար չի շարունակվել։
Ք.ա. VI դարի վերջին Հայաստանը ներառվել է Աքեմենյան պարսկական տերության կազմի մեջ, պահպանելով իր ամբողջականությունը: Հայաստանը շարունակում էին կառավարել առավելապես նույն Երվանդունիների տոհմին պատկանող սատրապները:
Ք․ա․ 521 — 520 թթ․ Հայաստանը փորձեց թոթափել Աքեմենյան գերիշխանությունը, սակայն Դարեհ I շահնշահը ծանր պայքարի գնով կարողացավ իրեն ենթարկել հայերին։ Հայաստանը դարձավ սատրապություն, որտեղ նշանակվում էին Երվանդունի գահատոհմի ներկայացուցիչները։ Հայաստանի և հայերի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը և հույն զորավար ու պատմիչ Քսենոփոնը իր «Անաբասիս» աշխատությունում։
Ք.ա. IV դարի վերջերին Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի ներխուժմամբ Աքեմենյան տերությունը դադարեց գոյություն ունենալ: Կարճ ժամկետում Ալեքսանդրը ստեղծեց մի վիթխարի կայսրություն, որն ընդգրկում էր Առաջավոր և Միջին Ասիան, Եգիպտոսը, Հնդկաստանը: Հայաստանը չմտավ նրա կայսրության կազմը և ստացավ իր անկախությունը։
Ալեքսանդր Մակեդոնացու մահից անմիջապես հետո (Ք.ա. 323 թ.) նրա կայսրությունը տրոհվեց առանձին թագավորությունների, որոնց տիրակալներ դարձան Ալեքսանդրի զորապետները: Դրանցից առավել ընդարձակը Սելևկոս զորավարի տիրությունն էր: Նրա կազմի մեջ մտան Ալեքսանդր Մակեդոնացու գրեթե բոլոր ասիական տիրապետությունները: Սելևկյան թագավորությունը դարձավ Հայաստանի ահեղ հարևանը: Ք.ա. III դարի ընթացքում նա բազմիցս փորձեց զավթել Հայաստանը: Պայքարն ընթանում էր փոփոխական հաջողությամբ, բայց հայերին հաջողվեց պահպանել իրենց ինքնուրույնությունը: Երկիրը շարունակում էին կառավարել Երվանդունիների գահատոհմից սերված թագավորները:
Ք.ա. III դարի վերջին Սելևկյան թագավորությանը հաջողվեց զավթել հայկական թագավորությունները, դրանք վերածել իր սատրապությունների: Մեծ Հայքի, Ծոփքի և Փոքր Հայքի կառավարիչներ հաստատվեցին տեղական հայկական բարձր դասի ներկայացուցիչները’ Արտաշեսը, Զարեհը և Միհրդատը:
Ք.ա. II դարի սկզբին Սելևկյան թագավորությունն ընդհարվեց Հռոմեական հանրապետության հետ, ինչը հանգեցրեց նրա կործանմանը: Փոխված քաղաքական իրադրությունից անհապաղ օգտվեցին Մեծ Հայքը’ Արտաշեսի գլխավորությամբ և Ծոփքը’ Զարեհի գլխավորությամբ, որոնք հռչակեցին իրենց անկախությունը:
Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակից սկսած’ Հայաստանը ներգրավվեց հելլենիզմի ոլորտի մեջ, որը զգալի ներգործություն ունեցավ հայ հասարակության սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի վրա: Հելլենիզմի ժամանակաշրջանը տևեց մի քանի հարյուրամյակ: Այդ ժամանակի ընթացքում հին հունական քաղաքակրթությունը շփման մեջ մտավ Առաջավոր Ասիայի տեղական մշակույթների հետ։ Այդ ժամանակաշրջանի հայկական մշակույթի մեջ զուգակցվեցին արևմտյան քաղաքակրթությունների շատ տարրեր: Հելլենիզմի ներգործությունը կրեցին նաև հայ հասարակության քաղաքական կառուցվածքները:
Մեծ Հայքն այն միջուկն էր, որի շուրջը տեղի էր ունենում հայկական հողերի միավորումը Նոր գահատոհմի հիմնադիր Արտաշես I թագավորը (Ք.ա. 189 — 160 թթ.) հետևողականորեն իրականացնելով անջատ — անջատ հայկական թագավորությունները և հողերը մի միասնական թագավորության մեջ միավորելու քաղաքականությունը՝ զգալիորեն ընդարձակեց Մեծ Հայքի սահմանները բոլոր ուղղություններով:
Անտիկ պատմիչները վկայում են, որ Մեծ Հայքին միացած հողերում ապրող բնակչությունը խոսում էր մեկ լեզվով’ հայերեն:
Արտաշես I-ի թագավորության վերջում Մեծ Հայքի թագավորությունը տարածվում էր Կուր գետի հովտից՝ հյուսիսում, մինչև Տիգրիս գետը’ հարավում, Կասպից ծովից՝ արևելքում, մինչև Եփրատ գետը’ արևմուտքում։ Ազգային առումով այն միատարր պետություն էր: Արտաշեսն իրականացրեց մի շարք բարենորոգումներ’ հողային, զինվորական, վարչական, Արարատյան դաշտում կառուցեց նոր մայրաքաղաք Արտաշատը, հիմնեց մի շարք այլ քաղաքներ:
Բացի Մեծ Հայքի թագավորությունից գոյություն ունեն Փոքր Հայքի․ Ծոփքի, Կոմմագենեի հայկական թագավորությունները։
Մեծ Հայքը իր հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ պետական խոշորագույն գործիչ և զորավար Տիգրան II Մեծի (Ք.ա. 95-55 թթ) օրոք:
Իր թագավորության առաջին տասնամյակներին Տիգրան II իրագործեց ընդարձակ նվաճումներ, որոնց հետևանքով Հայաստանը ծավալվեց իր սահմաններից շատ հեռու: Նա Հայաստանին միացրեց մի շարք երկրներ հարավում և հարավ-արևելքում (Ատրպատական, Հյուսիսային Միջագետք), արևմուտքում և հարավ — արևմուտքում (Ասորիքը, Փյունիկիան, Կոմմագենեն, Դաշտային Կիլիկիան): Մեծ Հայքին միացված երկրների մեջ էր նաև Ծոփքը` հայկական պետություններից վերջինը, որը պահպանել էր իր ինքնուրույնությունը:
Զորեղացած Հայաստանի նվաճումներին դիմադրել չկարողացավ ոչ միայն անկում ապրող Սելևկյան թագավորությունը, այլև Պարթևական պետությունը, որի թագավորը հարկադրված էր հրաժարվել պարթևական տիրակալների ավանդական «արքայից արքա» տիտղոսից’ հօգուտ Տիգրան II-ի: Այդ նվաճումների հետևանքով Հայաստանի տարածքը մեծացավ գրեթե երեք անգամ, այն դարձավ հզոր տերություններից մեկը, որը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, հեռավոր հարավ-արևմուտքում սահմանակցում էր Եգիպտոսի, իսկ արևմուտքում՝ Հռոմեական հանրապետության արևելյան գավառների հետ:
Որոշ ժամանակ Տիգրան II-ն իր մայրաքաղաքը դարձրեց Անտիոքը՝Հին Արևելքի մշակութային խոշոր կենտրոններից մեկը, իսկ Ք.ա. 80-ական թթ. Տիգրիսի վերին հոսանքի վտակներից մեկի ափին հիմնեց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը: Իր աշխարհակալ տերությունը նա ղեկավարում էր կառավարիչների միջոցով։
Տիգրան II աշխարհակալությունն իր բնույթով հելլենիստական տիպի միապետություն էր։ Այն կազմված էր երեք կարգի հատվածներից։ Աոաջինր բուն հայկական հողերն էին (Մեծ Հայք, Կոմմագենե) ՝ շուրջ 360 հազար քառակուսի կմ տարածքով: Երկրորդը հպատակ թագավորություններն էին (Վիրք, Աղվանք, Մարաստան, Ադիաբենե, Օսրոյենե, Սիրիա, Փյունիկիա, Կիլիկիա) ՝ շուրջ 600 հազ. քառ. կմ տարածքով: Երրորդը Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող երկրներն ու ցեղերն էին (Պարթևստան. Նաբաթեա. Հրեաստան, Ամուդարյայի ստորին ավազանի սկյութական ցեղեր, Պարսից ծոցի և Կարմիր ծովի ափերին բնակվող արաբներ) ՝ ավելի քան 2 մլն․ քառ. կմ տարածքով:
Ձեռնամուխ լինելով նվաճումների, Տիգրան II դաշինք կնքեց Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ: Այդ դաշինքը ամրապնդվեց գահատոհմային ամուսնությամբ’ Տիգրանը ա մուսնացավ Եվպատորի դուստր Կլեոպատրայի հետ: Այն ժամանակ, երբ Տիգրան II—ը կենսագործում էր նվաճումների իր ծրագիրը, Պոնտոսը արդեն բազմիցս պատերազմել էր Հռոմեական հանրապետության դեմ, որը ձգտում էր նոր հողեր գրավել Առաջավոր Ասիայում: Այդ պատերազմներն ընթանում էին փոփոխական հաջողությամբ:
Թագավորությունը կորցրած Միհրդատը փախավ Հայաստան՝ իր դաշնակից և փեսա Տիգրանի մոտ: Դա պատերազմի առիթ ծառայեց Հռոմի և Հայաստանի միջև:
Ք.ա. 69 թվականին Լուկուլոսը զորքերով շարժվեց դեպի Տիգրանակերտ: Հոկտեմբերի 6-ին Տիգրաևակերտի մոտ հռոմեացիները պարտության մատնեցին հայկական զորքին, գրավեցին Տիգրանակերտը, թալանեցին և այնուհետև ավերեցին: Այդ հաջողությունից հետո Լուկուլոսը որոշեց գրավել Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը’ Արտաշատը, և հայոց թագավորին ստիպել ընդունելու իր պարտությունը: Սակայն հռոմեական զորքերի արշավանքը դեպի Հայաստանի խորքը ավարտվեց անհաջողությամբ: Արածանի գետի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որում հռոմեացիները պարտություն կրեցին: Դրանից հետո սկսվեց հռոմեական զորքերի նահանջը:
Հետապնդելով նրանց, Տիգրանին և Միհրդատին հաջողվեց Հայաստանը և Պոնտոսը մաքրել հակառակորդներից: Հռոմեական հանրապետությունը չէր հաշտվում այդ անհաջողության հետ: Պաշտոնանկ արված Լուկուլոսի փոխարեն արևելքում գործող հռոմեական զորքերի հրամանատարությունը ստանձնեց Պոմպեոս զորավարը: Նա ջախջախեց Միհրդատին, իսկ այնուհետև ներխուժեց Հայաստան, հիմնական հարվածը ուղղելով Արտաշատի դեմ: Տիգրան II-ը տեսնելով, որ ուժերի գերակշռությունը հռոմեացիների կողմն է, համաձայնվեց հաշտություն կնքել Պոմպեոսի հետ:
Ք.ա. 66 թվականին Արտաշատում ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն Հայաստանը զրկվեց իր բոլոր նվաճումներից և պարտավորվեց վճարել մեծ ռազմատուգանք:
Պահպանվեցին Մեծ Հայքի անկախությունը և բուն հայկական պետականության տարածքային ամբողջությունը: Պայմանագրում Հայաստանը հռչակվում էր «հռոմեական ժողովրդի բարեկամն է ու դաշնակիցը»:
Ք․ա I դարի կեսերին սկիզբ առած հռոմեա֊պարթևական հակամարտությունը Հայաստանի համար ստեղծեց քաղաքական նոր իրավիճակ, որը պահպանվում էր հետագա շատ դարերի ընթացքում, թեև փոխվում էին Հայաստանի շուրջը հարաբերությունների մեջ ներքաշված պետությունները: Հայաստանը այս ժամանակահատվածում հարկադրված էր հոգալ իր անկախության և տարածքային ամբողջականության մասին:
Տիգրան II Մեծի որդի Արտավազդ II-ի թագավորության (Ք.ա. 55-35 թթ.) հենց առաջին տարիներին’ Հռոմը արշավանք ձեռնարկեց Պարթևական պետության դեմ, այնտեղ ուղարկելով զորքեր Կրասոս զորավարի հրամանատարությամբ: Հաշվի առնելով ստեղծված իրական ռազմաքաղաքական պայմանները’ Արտավազդ II-ն դաշինք կնքեց Պարթևական պետության հետ: Կրասոսի արշավանքը ավարտվեց հռոմեացիների պարտությամբ, Կրասոսը սպանվեց (Ք.ա. 53 թ.):
Ք.ա. 36 թվականին Հռոմը ձեռնարկեց երկրորդ արշավանքը Պարթևական պետության դեմ: Հռոմեական զորքերի հրամանատարն էր Անտոնիոս զորավարը: Հռոմեական զորքերը Պարթևական պետության դեմ էին շարժվում Հայաստանի հարավային գավառներով, ինչը Արտավազդ II-ին ստիպեց հռոմեացիներին տրամադրել իր զորքերի մի մասը’ պարթևների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Սակայն, երբ հռոմեացիները առաջին պարտությունը կրեցին, Արտավազդը անմիջապես հետ կանչեց իր զորքերը:
Կորցնելով իր զորքերի զգալի մասը և հարկադրված լինելով նահանջել՝ Անտոնիոսը Հայաստանի թագավորին մեղադրեց դավաճանության մեջ, նրան հայտարարեց հռոմեացիների պարտության մեղսակիցը: Որոշ ժամանակ անց նա կրկին մեծ զորքով ներխուժեց Հայաստան, հասավ մինչև Արտաշատ և Արտավազդին հարկադրեց անձնատուր լինել: հայոց թագավորն ու իր ընտանիքը, շղթայակապ, հասցվեցին Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ Անտոնիոսի կնոջ’ Կլեոպատրայի հրամանով հայոց արքան մահապատժի ենթարկվեց:
Հետագա տասնամյակներին Հայաստանի գահի վրա բազմած Արտաշեսյան գահատոհմի վերջին ներկայացուցիչները մերթ Հռոմեական կայսրության, մերթ Պարթևական տերության դրածոներն էին: 1 թվականին Արտաշեսյան գահատոհմն ընդհատվեց: Հին հայկական պետությունը լուրջ ճգնաժամ էր ապրում:
I դարի առաջին կեսին Մեծ Հայքում մեծամասամբ իշխում էին Հռոմի դրածոները։
Ճգնաժամը հաղթահարվեց I դարի կեսերին’ շնորհիվ պարթևա-հայկական դաշինքի, որն ստեղծվել էր Հռոմեական կայսրության շարունակվող ագրեսիային դիմակայելու համար:
52 թվականին Արշակունիների տոհմից պարթև Վաղարշ I թագավորը զորք ուղարկեց Հայաստան՝ իր եղբայր Տրդատի գլխավորությամբ, որը, աջակցություն գտնելով հայ ժողովրդի կողմից, գահ բարձրացավ Հայաստանում:
Տասնամյա պատերազմում հռոմեացիների պարտությունից հետո՝ Հռանդեայի պայմանագրով 66 թ․ Տրդատը թագադրվեց Հռոմում՝ անձամբ Ներոն կայսրի ձեռամբ։
Տրդատի օրոք սկսվեց Հայկական պետության կայունացման գործընթացը, որը որոշ ընդհատումներով շարունակվեց մոտակա երկու դարի ընթացքում։ II դարի սկզբին հիմնադրվեց Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատը։ Արդեն մի դար անց Արշակունիների նոր գահատոհմը Հայաստանում վերջնականապես հաստատվեց։
III դարում Իրանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Հայաստանը բարեկամություն հաստատեց Հռոմի հետ։ Մեծ Հայքում ապաստան գտան Սասանյաններից դժգոհ կամ նրանց կողմից հալածվող բազմաթիվ մարդիկ, ինչն ազդեց նաև հայ-իրանական հարաբերությունների վրա։ Սասանյան Շապուհ I արքան 252թ․ նվաճում է Մեծ Հայքի մեծ մասը։
Հռոմի դեմ պատերազմում Իրանի պարտությունից հետո Մծբին քաղաքում 298 թ․ կնքված հաշտությամբ Հայաստանը դուրս է գալիս Սասանյանների իշխանությունից և անցնում Հռոմի հովանավորության տակ։ Գահին հաստատվում է Տրդատ III Արշակունին։ ։
Արշակունիների օրոք հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն՝ քրիստոնեության ընդունումը:
Առաջին քրիստոնեական համայնքները Հայաստանում առաջացել էին դեռևս I դարում: Քրիստոնեությունը Հայաստան էր թափանցում հարավից՝ Ասորիքից և արևմուտքից’ Փոքր Հայքից ու Կապադովկիայից: Քրիստոնեության առաջին քարոզիչներն էին երկու առաքյալներ՝ Թադևոսը և Բարդուղիմեոսը։
Տրդատ III Մեծ թագավորը (298- 330 թթ.) իր կառավարման առաջին տարիներին դաժանորեն հալածում էր քրիստոնյաներին: Սակայն շուտով Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների կառավարող շրջանները գիտակցեցին, որ քրիստոնեության գաղափարները կարող են հաջողությամբ օգտագործվել ի շահ կենտրոնական իշխանության, մանավանդ հռոմեա-իրանական հակամարտության ոլորաններում, և քրիստոնեության նկատմամբ վերաբերմունքը փոխվեց:
301 թվականին Տրդատ III-ն արգելեց բազմաստվածությունը և քրիստոնեությունը հայտարարեց իր պետության միակ պաշտոնական կրոնը: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը հռչակվեց որպես պետական կրոն: Դրա շնորհիվ մինչև այժմ Հայոց Եկեղեցին քրիստոնեական եկեղեցիների մեջ ճանաչվում է որպես ավագ:
Հայ եկեղեցու առաջին կաթողիկոսր դարձավ Գրիգոր Պարթևը, որին եկեղեցին համարում է հայերի երկրորդ (առաքյալներից հետո) լուսավորիչ: Կարճ ժամանակում հայ եկեղեցին դարձավ խոշորագույն հողատեր:
III – IV դարերում Հայաստանում իշխող են դառնում ավատատիրական կարգերը։ Մարզերի, գավառների նախկին կառավարիչները դարձան իշխաններ կամ նախարարներ՝մ կալվածքների ժառանգական իրավունքով։ Երկիրը կառավարող գործակալությունները դառնում են առանձին նախարարական տների մենաշնորհ։ Ուժեղավան նաև նոր խ՛ոշոր հողատերերի անջատղական ձգտումները։
IV դարը հագեցված է բուռն իրադարձություններով: Տրդատ III ի հաջորդների օրոք ուժեղացավ հակամարտությունը նախարարների ն կենտրոնական իշխանության միջև: Խոսրով III (330-338 թթ.) և Տիրան (338-350 թթ.) թագավորներին հաջողվեց դաժան միջոցներով պահպանել պետության ամբողջականությունը: Արշակ II թագավորի օրոք (350-368 թթ.), Հռոմի և Իրանի միջև մղվող պատերազմի պայմաններում, կենտրոնական իշխանության և նախարարների սուր տարաձայնություններին ավելացավ պայքարը թագավորի շրջապատում ստեղծված հռոմեամետ և պարսկամետ խմբավորումների միջև:
IV դարի 60-ական թվականներին Հայաստանը ենթարկվում է Իրանի հարձակումներին, ծանր, անհավասար պայքար է մղում իր անկախության համար: Բազմաթիվ նախարարների դավաճանությունը, որոնք անցան պարսիկների կողմը, Արշակ II-ին հարկադրեց համաձայնել հաշտության բանակցություններ սկսելու պարսիկների առաջարկությանը:
Բայց Իրանի մայրաքաղաք ժամանած հայոց թագավորը կալանվեց, կուրացվեց, նետվեց բանտ, որտեղ և մահացավ: Պարսկական զորքերը Ներխուժեցին Հայաստան, հսկայական վնաս պատճառեցին, ավերեցին շատ քաղաքներ և նրանց բնակիչներին քշեցին Իրան:
370 թվականին, հռոմեացիների օգնությամբ Արշակ II-ի որդի Պապը եռանդուն միջոցներ ձեռք առավ պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և երկրի ներսում կենտրոնախույս ուժերին հնազանդեցնելու համար: Սակայն երբ Պապը, ամրապնդելով դրությունը երկրի ներսում, փորձեց հարաբերությունները կարգավորել Իրանի հետ, նա անցանկալի դարձավ Հռոմի համար և շուտով սպանվեց հռոմեացի զորավար Տրայանոսի կողմից, որը նենգորեն խաբելով’ հայոց թագավորին հրավիրել էր իր մոտ խնջույքի։
387 թվականին Հայաստանի արևմտյան մարզերը, որոնք կազմում էին երկրի տարածքի մոտավորապես մեկ քառորդ մասը, անցան Հռոմին, իսկ մնացած երեք քառորդը’ Իրանին: Այդ ժամանակից սկսած ստեղծվեց մի դրություն, որը պահպանվեց հետագա բոլոր հարյուրամյակներում’ Հայաստանի բաժանումը Արևմտյան և Արևելյան մասերի, որոնցից յուրաքանչյուրի զարգացումը ենթարկվում էր Բյուզանդիայի կամ Իրանի հատուկ օրինաչափություններին: Արևմտյան և Արևելյան Հայաստանների միջև սահմանը բազմիցս փոփոխվել է՝ կախված նրանից, թե Հայաստանը բաժանած տերություններից որն էր ավելի ուժեղ շարունակվող հակամարտության մեջ:
Խոսրով IV թագավորը փորձեց վերամիավորել Մեծ Հայքը, սակայն ապարդյուն։ Նրա եղբայր Վրամշապուհը (389-415թթ) որպես թագավոր իշխեց Արևելյան Հայաստանում, որպես կառավարի՝ Արևմտյան Հայաստանում։
428 թվականին ընդհատվեց Արշակունիների գահատոհմը և դրա հետ միասին վերջ տրվեց հին հայկական պետության ինքնուրույնությանը:
Գտնվելով Սասանյան Իրանի կազմում, Արևելյան Հայաստանը կորցրեց պետական ինքնիշխանությունը, բայց պահպանեց ինքնակառավարման որոշ սահմանակարգեր, որոնք գոյություն ունեին Արշակունիների օրոք: Բավականաչափ ամուր էր նախարարների տնտեսական և հասարակական դիրքը: Արևելյան Հայաստանը ուներ սեփական բանակ, որի հրամանատարն էր սպարապետը: Հաճախ տեղի նախարարները նույնիսկ մարզպաններ էին նշանակվում: Սկզբնական շրջանում պարսկական իշխանությունները հանդուրժողաբար էին վերաբերում նաև հայոց եկեղեցուն:
Սակայն V դարի կեսին դրությունը փոխվեց: Իրանը ծանրացրեց հարկերը, սկսեց կարևոր պաշտոննեների նշանակել պարսիկների: Հայերի քրիստոնեական հավատի նկատմամբ անցյալի հանդուրժողականությունը փոխարինվեց Իրանում դավանվող զրադաշտական կրոնի մի ճյուղի՝ մազդեականության ընդունումը հարկադրելու ձգտմամ, ինչը սպառնում էր հայերի ինքնությանը:
450 թ. գարնանը պարսկական իշխանությունները փորձեցին հայ բնակչությանը հարկադրել ընդունելու պարսկական հավատը: Ի պատասխան’ սկսվեց ապստամբություն, որը համաժողովրդական բնույթ էր կրում: Նույն ժամանակ հայ նախարարների մեջ պառակտում սկսվեց։ Վճռական գործողությունների կողմնակիցները համախմբվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը: Մարզպան Վասակ Սյունին նախընտրեց գնալ խաղաղ ճանաարհով։
451 թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտավայրում, Արարատ լեռից դեպի հարավ-արևելք, տեղի ունեցավ վճռական ճակատամարտ: Մարտում ընկան Վարդան Մամիկոնյանը և նրա շատ զինակիցներ: Հայերի դիմադրությունը շարունակվեց մինչև 451 թ. վերջը, բայց ապստամբությունը պարտություն կրեց:
Այնուամենայնիվ, հայերի համառ պայքարը պարսիկներին ստիպեց որոշ զիջումների գնալ թեթևացնել հարկերը, և գլխավորը’ հրաժարվել հայերին զրադաշտական հավատի դարձնելու մտադրությունից:
481 թվականին նոր ապստամբություն բռնկվեց պարսիկների դեմ: Այն գլխավորեց Վահան Մամիկոնյանը՝ Վարդան Մամիկոնյանի եղբոր որդին: Հայերը Ակոռի, Ներսեհապատի ճակատամարտերում հաղթանակ տարան: 484 թ. Նվարսակ գյուղում հաշտության պայմանագիր կնքվեց, որի համաձայն վերականգնվեց Հայաստանի ինքնակառավարումը:
V դարի և VI դարի առաջին քառորդի ընթացքում Արևմտյան Հայաստանի մարզերում նախարարական կարգը չէր կրել որևիցե էական փոփոխություն, կառավարության գլուխ հաճախ կանգնում էին հայ իշխանները, և հենց նրանք էլ ղեկավարում էին տեղական զորքերը:
Դրությունը փոխվեց Հուստինիանոս կայսեր օրոք (527-565 թթ.): Կայսերական իշխանությունները Արևմտյան Հայաստանում կենսագործեցին վարչական ռեֆորմ, որի հետևանքով հայերի ինքնակառավարումը գործնականում վերացվեց: Հարկերն ավելացան, խախտվեց հայ նախարարների տնտեսական հզորությունը, հայկական զորամասերը սկսեցին ուղղարկել Բալկաններ, որտեղ նրանք մասնակցում էին Բյուզանդիայի թշնամիների դեմ մղվող պատերազմներին։
Իրանի և Բյուզանդիայի միջև ընթացող երկարատև պատերազմների ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանը բազմիցս դառնում էր ռազմական գործողությունների ասպարեզ, ինչը կործանարար ազդեցություն էր ունենում երկրի և բնակչության վիճակի վրա:
VI դարի վերջին ներսում ստեղծված ծանր կացության հետևանքով Իրանը Բյուզանդիային զիջեց հայկական հողերի զգալի մասը: Այդ բաժանումը տեղի ունեզավ 591 թվականին: Կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի մեծ մասը միացվեց Բյուզանդիային։
Ստեղծելով հզոր պետություն՝ խալիֆայություն, որն ամրացված էր միասնական կրոնով’ իսլամով, արաբները VII դարի 30-40-ական թվականներին մի շարք հարվածներ հասցրեցին Իրանին, գրավեցին նրա կենտրոնական և արևմտյան մարզերը, տիրեցին Միջագետքին, Ասորիքին, Պաղեստինին, Եգիպտոսին: Ընդհարվելով Բյուգանդական կայսրության հետ’արաբները մի շարք հաղթանակներ տարան բյուգանդական զորքերի նկատմամբ, բայց չկարողացան տապալել կայսրությունը:
640 թվականին արաբները առաջին անգամ թափանցեցին Արևելյան Հայաստան, որը պատկանում էր Իրանին: Հայաստանի կառավարիչ Թեոդորոս Ռշտունին 652 թ․ ճանաչեց արաբների իշխանությունը, նրանց հետ պայմանագիր կնքեց, որի շնորհիվ Հայաստանում չտեղաբաշխվեցին արաբական կայազորներ, և արաբական տիրակալության առաջին տասնամյակներին Հայաստանը պահպանում էր հարաբերական ինքնուրույնություն:
VIII դարի սկզբից, երբ խալիֆայությունն ավարտեց նվաճումները և ամրապնդեց իր իշխանությունը զավթված տարածքներում, արաբական տիրակալությունը Հայաստանում ստացավ ավելի դաժան բնույթ’ ավելացան հարկերը, ուժեղացավ կրոնական անհանդուրժողականությունը: Արաբական լծի դեմ առաջին հուզումները տեղի ունեցան 703 թվականին, այնուհետև ապստամբություններ բռնկվեցին 747-750 և 774-775 թվականներին: Ազատագրական պայքարը գլխավորում էին նախարարները, որոնցից առավել ազդեցիկ էին Մամիկոնյաններն ու Բագրատունիները: Վերջիններս հետևում էին ավելի ճկուն գործելակերպի, որի շնորհիվ վայելում էին արաբական իշխանությունների վստահությունը: Մամիկոնյանների և Բագրատունիների մրցակցությունը փոխվեց թշնամանքի,և ներքին պայքարի արդյունքում ասպարեզը մնաց Բագրատունիներին:
Արաբները բնակություն հաստատեցին Հայաստանի բավականին մեծ տարածքներում’ դուրս մղելով տեղական բնակչությանը: Նրանց օրոք սկսվեց հայերի հեռանալը իրենց պատմական հայրենիքից, որը դարձավ հայ ժողովրդի հետագա պատմության բնորոշ գիծը: Չդիմանալով սոցիալական ծանր ճնշմանը, հայերը հեռանում էին հարևան քրիստոնյա երկրներ’ Բյուզանդիա և Վրաստան:
Արաբների դեմ ամենահզոր ապստամբությունը տեղի ունեցավ 850-855 թվականներին, որը սասանեց արաբների իշխանությունը Հայաստանում։ Ապստամբության արդյունքում Հայաստանը ձեռք բերեց ներքին ինքնավարություն։ Հող էր նախապատասրատվել պետականության վերականգնման համար։
Հայ ժողովրդի պայքարն արաբական տիրակալության դեմ IX դարի սկզբին պսակվեց հաջողությամբ: Երկիրը կառավարող Բագրատունիների նախարարական տոհմը կարողացավ ամրապնդել իր դիրքերը և կարճ ժամանակ անց հռչակել Հայաստանի անկախությունը: Այդ տոհմի ներկայացուցիչ Աշոտ I-ը 885 թ. դարձավ նոր գահատոհմի առաջին թագավորը:
Չհաշտվելով Հայաստանի կորստյան հետ, Արաբական խալիֆայությունը նազմիցս փորձեց վերականգնել իր իշխանությունը Հայասատանում, սակայն Աշոտ II Երկաթը վերջնականապես վտարեց արաբներին։
Արաբների դեմ տարած հաղթանակով X դարի 2-3-րդ տասնամյակներում վերջնականապես ամրապնդվեց Հայաստանիօ անկախությունը։ Դա պայմաններ ստեղծեց խաղաղ բարգավաճման համար։ Թեև հայկական պետությունը վերականգնվեց Մեծ Հայքի նախկին անվանումով, սակայն Բագրատունիներին չհաջողվեց իրենց հովանու տակ համախմբել հայկական բոլոր հողերը: Մեծ Հայքից բացի, որի մայրաքաղաքը 961 թ․-ից դարձավ Անի քաղաքը, կային ևս մի քանի առանձին հայկական թագավորություններ և իշխանություններ:
Իր հզորության գագաթնակետին Բագրատունիների տերությունը հասնում է Գագիկ I օրոք (990-1020թթ) ։ Նա վերջ դրեց դեպի Հայաստան արաբների արշավանքներին և Բագրատունիների կենտրոնական իշխանության ներքո միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Բագրատունի թագավորը կամ «շահնշահը» տերությունը ղեկավարում էր բարձրաստիճան հատուկ պաշտոնյաների կամ գործակալությունների միջոցով։
Գոյություն ունենալով ընդամենը 160 տարի’ Բագրատունիների պետությունը նկատելի հետք է թողել հայ ժողովրդի պատմության մեջ: Այդ ժամանակաշրջանը նշանավորվել է առևտրի ու քաղաքային կյանքի զարգացմամբ, հոգևոր կյանքում ձեռք բերած լուրջ նվաճումներով:
Հայերի և վրացիների համատեղ պայքարը օտար նվաճողների դեմ հետագայում հիմնք դրեց հայ -վրացական զինակցությանը։
Միաժամանակ իշխանների տնտեսական և ռազմական հզորությունը հիմք դրեց նրանցինքնուրույնության և երկրի մասնատման համար։ Անկախության ձգտող իշխանները ստանալով արաբների և բյուզանդացիների աջակցությունը, վարում էին կենտրոնախույզ քաղաքականություն։ X դարում նման գործընացի արդյունքում առաջացան Վասպուրականի, Վանանդի (Կարս), Սյունիքի, Տաշիր – Ձորագետի (Լոռու) թագավորությունները, որոնք թերևս ընդունում էին Անիի Բագրատունիների իշխանությունը։
Գագիկ I մահից հետո իշխանության համար համառ պայքար ծավալվեց։ Օգտվելով հայերի ներքին պառակտվածությունից՝ 1045 թվականին բյուզանդացիները գրավեցին մայրաքաղաք Անին և զրկեցին գահից թագավոր Գագիկ II-ին։
Բագրատունիների տիրապետության շրջանում Հայաստանի տարբեր մասերում թափ առան աղանդավորական տարբեր շարժումներ։ Հատկապես IX-X դարերում մեծ թափ հավաքեցին պավլիկյան և թոնդրակյան շարժումները, որոնք ընդգկեցին ժողովրդի բոլոր խավերը՝ շինականից մինչև ազնվական և հոգևորական։ Երբեմն աղանդավորական շարժումները վերաճում էին ավատատիրական կարգերի դեմ ուղղված պայքարի։
XI դարի վերջին առաջացած և երեք հարյուրամյակ գոյատևած Կիլիկիայի հայկական պետությունը ապշեցուցիչ երևույթ էր ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեջ: Համաշխարհային պատմությունը չգիտի մի ուրիշ օրինակ, երբ որևէ ժողովրդի հաջողվել է ազգային պե-տականություն ստեղծել իր պատմական հայրենիքից հեռու:
Հայերը հաստատվել են Կիլիկիայում Ք․ա․ I դարից ի վեր, բայց բնակչության կազմում գերակշռող տարր են դարձել XI րդ դարի կեսերին, երբ բուզանդական քաղքականության և սելջուկների ավերիչ արշավանքների պատճառով պատմական Հայաստանի տարածքից հեռացած տարագիրների մի քանի հոսանքներ զգալիորեն մեծացրել են հայերի թվակազմը Կիլիկիայում: Վերաբնակիչների մեջ կային նախարարական տների ներկայացուցիչներ, որոնք էլ դարձան հայկական պետականություն ստեղծելու նախաձեռնողները:
Կիլիկիայի լեռնային մասում 1080 թ Ռուբեն իշխանը ստեղծեց նոր հայկական պետություն։ Նրա հաջորդները (Ռուբինյան) կարողացան դիմակայել Բյուզանդիայի զավթողական քաղաքականությանը և պահպանել նորաստեղծ պետականությունը։
Օգտագործելով Բուզանդիայի թուլացումը, սելջուկ թուրքրեի և խաճակիրների միջև առկա հակամարտությունները, Ռուբինյան իշխանները ամրապնդում են իրենց դիրքերը, գրավում են նաև Դաշտային Կիլիկիան և հող նախապատրաստում թագավորություն հռչակելու համար։
Կիլիկիայի հայկական պետությունը իր հզորությանը հասավ XII դարի վերջին ֊ XIII դարի սկզբին`ականավոր քաղաքական գործիչ և զորավար Լևոն II-ի օրոք, որը 1198 թվականին հռչակվեց թագավոր, ճանաչվեց Բյուզանդիայի և եվրոպական մի շարք պետությունների կողմից:
Կիլիկյան թագավորության վերելքը շարունակվեց Հեթումյան գահատոհմի կառավարման առաջին տասնամյակներում: Հեթումյանները դիվանագիտական ակտիվ հարաբերությունների մեջ մտան մոնղոլների հետ, որոնք հասել էին Կիլիկիայի սահմաններին, 1254 թ․ նրանց հետ դաշինք կնքեցին և դրանով երկիրը պաշտպանեցին մոնղոլական հրոսակախմբերի ներխուժումից։ Այդ քայլը ապահովեց նաև մոնղելնորի աջակցությունըսելւուկների հետ պայքարում, բայց ոչ Եգիպտոսի մամլուքների։
XIII դարի վերջին ֊ XIV դարի սկզբին Կիլիկիայի հայկական թագավորությունը ոտք դրեց քաղաքական ճգնաժամի շրջանը: Ուժեղացած եգիպտական սուլթանությունը նեղում էր ոչ միայն Բյուզանդիային, այլև Կիլիկյան Հայաստանին: Հանգուցալուծումը վրա հասավ թագավորական վերջին’ Լուսինյան գահատոհմի օրոք: 1375 թվականին Կիլիկիայի հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ:
Երեք հարյուրամյակի ընթացքում հայերը Կիլիկիայում ստեղծեցին զարգացած պետականություն, որի օրենսդրության մեջ զուգակցվում էին պատմական հայրենիքից նրանց բերած օրենքները և Եվրոպական երկրներից փոխառած իրավական կանոնները:
Կիլիկյան Հայաստանը ավատատիրական պետություն էր, որը կառավարվում էր թագավորի և արքունի գործակալությունների կողմից։ Պետությունն ուներ հզոր բանակ, որի թիվը պատերազմի ժամանակ հասնում էր 60 հազարի։
Կիլիկյան աշխույժ առևտուր էր անում միջերկրածովյան ավազանի շատ երկրների հետ, ուներ իր առևտրական նավատորմը: Հասարակության կյանքում աչքի ընկնող դեր էր խաղում հայ եկեղեցին, որին, չնայած Վատիկանի հարաճուն ճնշմանը, հաջողվեց պահպանել իր ինքնությունը: 1293-ից 1441-ը Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում գտնվում էր Ամենայն հայոց կաթողիկոսությունը:
XI դարի երկրորդ կեսից սկսած Հայաստանը ենթարկվում էր օտարերկրյա գավթիչների ավերիչ ներխուժումներին: Սկզբում դրանք սելջուկյան ցեղերն էին, XIII-XIV դարերում մոնղոլները, իսկ XIV դարի վերջում’ Թեմուրի հրոսակախմբերը:
XI դարի երկրորդ կեսին Հայաստանը վերջնականապաես գրավվեց թուրք – սելջուկների կողմից։ Բայց սելջուկյան տիրապետությունը չկարողացավ ոչնչացնել հայ ժողովրդի ազատագրական ոգին։ Հայերը ոտքի կանգնեցին թոթափելու օտար զավթիչների լուծը։ Հայ – վրացական զինակցությունը հնարավորություն տվեց պարտություն մատնել զավթիչներին և ազատագրել հյուսիս – արևելյան Հայաստանը։ Այս հատվածում՝ Զաքարյանների իշխանական տոհմի տիրապետության տակ ծաղկում ապրեցին տնտեսությունը, մշակույթը, առևտուրը։
1220 թվականին մոնղոլները արշավանք իրականացրեցին Հայաստան և Աղվանք։ Այն դեռ նպատակ ուներ տեղեկատվություն հավաքել ապագայում նվաճվելիք տարածքների վբերաբերյալ, սակայն մողղոլները որևէ լուրջ դիմադրություն այդպես էլ չհանդիպեցին, քանի որ Վրաստանում և նրան ենթակա հայկական տարածքներում նոր թափ էին հավաքել երկպառակտչական բախումները
1238 թվականին մոնղոլական 30-հազարանոց զարաբանակը ներխուժեց Հայաստան և 1244 թվականին վերջնականապես նվաճեց ամբողջ երկիրը։ Թուլացած Վրաստանն ու Հայաստանը չկարողացան դիմադրություն կազմակերպել։ 1249, 1259 և 1261 թթ․ հայ և վրաց իշխանները ապստամբեցին մոնղոլների լծի դեմ, սակայն պարտություն կրեցին։ Հայկական իշխանությունները գնալով թուլանում էին։ Որոշ իշխանական տներ ընդհանրապես հեռանում են պատմության ասպարեզից։
XIV դարի սկզբներին մոնղոլական լայնածավալ կայսրությութնը սկսեց տրոհվել։ Գլուխ բարձրացրեցին թուքրական ցեցերը, որոնք նվաճողական արշավանքներ սկսեցին XIV դարի երկրորդ կեսին։ 1386-1403 թվականներին Հայաստանը ենթարկվեց Թեմոիրի ավերիչ արշավանքներին, որից երկիրը երկար ժամանակ չկարողացավ ուշքի գալ;
Միմյանց փոխարինող նվաճողները գտնվում էին սոցիալ ֊ տնտեսական և մշակութային զարգացման ավելի ցածր աստիճանի վրա, քան նրանց տիրակալության տակ ընկնող հայ ժողովուրդը: Դա եղավ Հայաստանի աստիճանական անկման հիմնական պատճառը, քայքայվեցին արտադրողական ուժերը, ամայացան երբեմնի բարգավաճող քաղաքները, արգելակվեց ազգային մշակույթի զարգացումը:
Օտարերկրյա տիրակալության առավել կործանարար հետևանքներից մեկը’ Հայաստանի բնակչության ազգային կազմի միատարրության խախտումն էր: Նրա տարածքում, դուրս մղելով տեղի բնակչությանը, բնակություն էին հաստատում թուրքական ծագում ունեցող ցեղեր, որոնք այստեղ էին գալիս նվաճողների հետ միասին: Չդիմանալով սոցիալական ծանր ճնշմանը, կրոնական հալածանքներին’ հայերը թողնում էին իրենց հայրենիքը, կյանքի տանելի պայմաններ որոնելով’ հեռանում օտար երկրներ: Հայ ժողովուրդը լարում էր իր բոլոր ուժերը, որպեսզի դիմակայի ճակատագրի հարվածներին, շարունակի իր գոյությունը:
XV դարի երկրորդ կեսին իրադրությունը Առաջավոր Ասիայում կտրուկ փոխվեց, երբ օսմանյան թուրքերը նվաճեցին Բյուզանդիան և շարժվեցին Արևելք։ XVI դարի սկզբին Իրանում իշխանության եկավ թուրքական Սեֆյան գահատոհմը, որը ևս ծավալապաշտական հավակնություններ ուներ։ Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև առաջացավ սուր հակամարտություն։ Նրանց միջև փոփոխական հաջողություններով և հաճախականությամբ ընթացող պատերազմները ծանր էին անդրադառնում ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Հայաստանի վրա։
1555 թ․ կնքնվեց Ամասիայի հաշտության պայմանագիր, որով Հայաստանն առաին անգամ բաժանվեց Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուքրիայի միջև։ Հայաստանի արևմտյան մասը անցավ Թուքրիային, արևելյան՝ Իրանին։ 1603 թվականին պատերազմները շարունակվեցին նոր ուժգնությամբ։
Խուսափելով թուքրական բանակի հետ ուղիղ ընհարումից՝ Աբաս շահը 1604 թ․ Իրանի խորքերը բռնագաղթեցրեց շուրջ 350 հազար հայ՝ ամայացնելով Արևելյան Հայաստանի մեծագույն մասը։ Տեղահանությունից և գաղթից մասամբ զերծ մնացին Արցախն և Սյունիքը։ Նույն տարում թուրքական զորքերը ասպատակում են Արևելյան Հայաստանը և Աբասի բռնագաղթից զերծ մնացած բնակչությունից տանուըմ են շուրջ 30 հազար գերի։ Շահ Աբասի կողմից իրականացված բռնագաղթը՝ «սուրգունը» հայության համար ժողովրդագրական աղետալի հարված էր։ Արևելյան Հայաստանի զգալի մասի բնակչության ազգային կազմն ամբողջությամբ փոփոխվեց։ Բռնագաղթի հետևանքներն իրենց զգացնել են տալիս նաև մեր օրերում։
1639 թվականին Թուրքիայի և Իրանի միջև հաշտության պայմանագիր կնքվեց, որը հերթական անգամ հաստատեց սահմանը նրանց միջև մինչև XIX դարի սկիզբը։
Չնայած ծանր կացությանը, Հայաստանի լեռնային շրջաններում( Արցախ, Սյունիք, Շատախ, Մոկս, Սասուն, Զեյթուն) հայերը պահպանեցին տեղական ինքուրունությունը։ Հատկապես առանձնանում էր Զեյթունի իշխանությունը, որը միայն XVII դարի առաջին կեսին պարտավորվեց Օսմանյան իշխանություններին որոշակի հարկ վճարել՝ պահպանելով ներքին ինքնավարությունը; Այս ինքնավար իշխանութունները նշանակալից ավանդ ունեցան հայ ազգային – ազատագրական պայքարի ծավալման գործում։
Հայ ժողովուրդը, բաժանված լինելով արևելյան երկու բռնակալությունների’ Թուրքիայի և Իրանի միջև, գտնվում էր ծանր դրության մեջ, ենթարկվում էր սոցիալական և ազգային դաժան ճնշման: XVII դարի երկրորդ կեսը և ամբողջ XVIII դարը նշանավորվեց օտարերկրյա ստրկացնողների լծից ազատագրվելու ուղիների նպատակամետ որոնումներով: Այդ գործում առաջատար դեր էր խաղում հայ եկեղեցին, որն արտահայտում էր ամբողջ ազգի շահերը:
Սկզբում հայերը փորձում էին օգնություն ստանալ Եվրոպայի երկրներից: Այդ նպատակով արևմուտք էին մեկնում հայ եկեղեցու կազմակերպած առաքելությունները, որոնք դիմում էին եվրոպական երկրների կառավարություններին, Վատիկանին, բայց ապարդյուն:
1677 թ․ կաթողիկոս Դավիթ IV Ջուղայեցու առաջնորդությամբ Էջմիածնի գաղտնի ժողովը օգնության խնդրանքով Եվրոպա ուղարկեց հատուկ պատվիրակություն, որի կազմում էր երիտասարդ Իսրայել Օրին։ Երկարատև դեգերումներից և դիմումներից հետո, համոզվելով, որ Եվրոպան շահագրգրված չէ աջակցել Հայաստանին, Օրին դիմեց Ռուսատսջանին։ Իսրայել Օրու ներկայացրած ծրագիրը հետաքրքչեց ռուսաց կայքսր Պյոտր I-ին, որը, հետապնդելով իր քաղաքական շահերը, ծոստացավ աջակցել Հայաստանի ազատագրմանը։ Երկրի ներքին վիճակին ծանոթանալու նպատակով Պյոտր I –ինը Օրու գլխավորթւյամբ դեսպանություն ուղարկեց Պարսկաստան։ 1711 թ․ Ռուսատսան վերադառնալու ճանապարհին Իսրայել Օրին հանկարծամահ եղավ։
Պյոտր I օրոք սկսված Ռուսաստանի զորեղացումը հայկական հասարակական — քաղաքական շրջաններին դրդեց ի դեմս այդ երկրի տեսնել այն արտաքին ուժը, որն ի վիճակի է օժանդակել Հայաստանի ազատագրմանը Թուրքիայի և Իրանի լծից: Ամենից առաջ հաշվի էր առնվում այն, որ Ռուսաստանի ռազմավարական և տնտեսական շահերը նրան մղում էին իր տիրապետությունը հաստատել Կովկասում և մուտք ունենալ դեպի Մերձավոր Արևելքի տարածաշրջաևը: Առկա էր Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի համընկնումը հայ ժողովրդի շահերի հետ:
Հյուսիսային պատերազմի հաղթանակից հետո Պյոտր I-ն արշավեց Այսրկովկաս, նպատակ ունենալով հաստատվել երկրամասում։ Իրանի ներքին անկայունությունը, ռուսական արշավանքը հույսեր են առաջացնում հայերի և վրացիների շրջանում։ Նրանք որոշում են համատեղ պայքարել պարսկական բռնակյալության դեմ՝ ակնկալելով ռուսական բանակների օգնությունը։ Սակայն անբարենպաստ քաղաքական պայմանների հետևանքով ռուսական ջոկատները հետ են դառնում։
Սյունիքում ազատագրական պայքարը ղեկավորում են Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը և Տեր Ավետիսը։ Այն պսակվում է հաջողությամբ։ Պայքարի արդյունքում Իրանը ճանաչում է Սյունիքի հայկական իշխանությունը։
Արցախում Ավան և Թարխան հարյուրապետների գլխավորությամբ հայերը համախմբվեցին և համառ պայքար ծավալեցին ազատագրության համար։ Այստեղ կազմակերպվեցին պաշտպանական ամրոց – սղնախներ։
Օգտվելով Արևելյան Հայաստանում Իրանի դիրքերի թուլացումնից և ռուսական զորքերի նահանջից՝ թուրքերը 1724 թ․ներխուժում են տարածաշրջան և եռամսյա պաշարունից հետո գրավում Երևանը։ 1726 թ․ նրանք ներխուժում են Սյունիք և Արցախ։ Թուրքական զորքերի մի շարք արշավանքները ավարտվում են պարտությամբ։ Մեծ դժվարությամբ, համառ պայքարից հետո 1729-1731 թթ․ թուրքական գեռակշիռ ուժերին հաջողվում է տիրել Արցախին և Սյունիքին։
1730-ական թվականներին Արևելյան Հայաստանում հաստատվեց Նադիր շահի իշխանությունը: Թուրքիայի դեմ պայքարում նա ստանում է նաև հայ ժողովրդի, մելիքությունների աջակցությունը։ Հասկանալով, որ արտաքին և ներքին թշնամիների դեմ պքայարում կարելի է հենվել հայերի վրա՝ նա լայն իրավունքներ է տակիս Արցախի, մասամբ՝ Սյունիքի հայ մելիքներին։ Արցախում առաջանում են Խամսայի մելիությունները։
Իրադրությունը Արցախում կտրուկմ փոխվում է Նադիր շահի սպանությունից հետո (1747թ․)։ Օգտվելով մելիքների հակամարտությունը, Ջևանշիրների ցեղի առաջնորդ Փանահը և նրա որդի Իբրահիմը կարողանում են տիրել Շուշիի բերդին և հիմնվել Արցախում՝ 1760-ականներին այստեղ ստեղծելով Ղարաբաղի խանությունը։ Հայ մելիքները Արցախում աստիճանաբար թուլանում են։։
Նադիր շահի սպանությունից հետո (1747թ․) Իրանում անիշխանություն էր տիրում։ Արևելյան Հայաստանում ձևավորված չորս խանությունները վարում էին ինքնուրույն քաղաքականություն։
Նույն ժամանակահատվածում՝ Հնդկաստանում բրիտանական ազդեցության մեծացմանը զուգահեռ տեղի հայկական համայնքը հայրենիքի ազատագրման ակտիվ ուղիներ է փնտրում։ Բրիտանական իշխանությունների ապօրինությունները ստիպում են հայ առևտրականներին միջոցներ որոնել Հայաստանն ազատագրելու համար։
Հատկապես մեծ գործունեություն ծավալեց Անգլիայում կրթություն ստացած Հովսեփ Էմինը։ Նրա ծրագրով իրանական լծից Հայաստանի ազատագրումը հնարավոր էր հայ – վրացական զինակցությամբ և Ռուսաստանի աջակցությամբ։ Իր ծրագիրն իրականացնելու նպատակով 1760-ականներին նա հարաբերություն է հաստատում ռուսական և վրացական արքունոիքների հետ; Հանձին Մշո սուրբ Առաքելոց վանքի վանահայր Հովնանի՝ Հ․ Էմինը գտնում է իր համախոհին։ Երկյուղելով գժտվել Թուրքիայի հետ՝ վրաց թագավոր Հեռակլ II-ը հրաժարվում է Հ․ Էմինին աջակցելուց և պահանջում է հեռանալ Վրաստանից։
1766 թ․ Էմինը հաստատվում է Արցախում, նպատռակ ունենալով համախմբել հայ մելիքներին և նրանց զորական ուժերը օգտագործել Հայաստանի ազատագրման համար մղվող պայքարում։ Սակայն այստեղ նա աջակցություն չտեսավ և 1770 թվականին վերադարձավ Հնդկաստան։
1770-ական թվականներին Հնդկաստանում հրապարակվեցին «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» և «Որոգայթ փառած» գրքերը: Չնայած որոշակի տարբերություններին, նրանք նախատեսում էին Հայաստանը ազատգրել թուրք-պարսակական լծից և երկրում հաստատել հանրապետական կարգեր։ Այդ խնդրի իրականացման գործում մեծ տեղ էր հաստկացվում ժողովրդի լուսավորությանը։
Հայաստանի ազատագրման համար մեծ աշխատանքն է կատարում Շահամիր Շահամիրյանի խմբակը։ Երկրի ազատագրումը պետք է իրականանար համաժողովրդական ապստամբության միջոցով՝ Վրաստանի և Ռուսաստանի աջակցությամբ։ Ազատագրական շարժման գործիչները չէին ըմբռնում, որ Ռուսաստանի նպատակը ոչ թե Հայաստանի և Այսկովկասի ազատագրությունն է, այլ իր իշխանության հաստտումը։
1769 և 1789 թթ Մովսես Սարաֆյանը և Հովսեփ Արղությանը Ռուսատանի լառավարության են ներկայացնում Հայաստանի ազատագրման իրենց ծրագրերը։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը գտնվելու էր Ռուսաստանի հովանավորության ներքո, և երկու պետությունների միջև սերտ հարաբերություններ են հաստատվելու։
1790-ական թվականներին գահակալական պայքարում հաղթեց թյուրքական Կաջարական ցեղին պատկանող Աղա Մահմադը։ Նա կարողացավ տիրել Իրանի մեծ մասին և ենթարկել Արևելյան Հայաստանում գոյություն ունեցող չորս խանությունները։ Պարսից շահերի նախկին հզորությունը վերահաստատելու և Ռուսաստանը Այսրկովկասից վտարելու նպատակով 1795 թ․ նա գրավեց և ավիրեց Թիֆլիսը։
Ցանկանալով կանխել Պարսկաստանի զորքերի ամրապնդումը Վրաստանում, հետևելով դեռ 1783 թվականին Գեորգիևսկում ստորագրված ռուս-վրացական դաշնակցային պայմանագրի՝ Ռուսաստանը 1796թ․ պատերազմ հայտարարեց Աղա Մահմադ շահին։ Սակայն Եկատռրինա II –ի մահով ռուսական զորքերի արշավանքը դադարեցվեց։
XIX դարի սկզբին Հայաստանը շարումնակում է մնալ շահական Իրանի և Օսմանյան Թուրքիայի տիրապետության ներքո։ Հայ ժողովուրդը ենթարկվում էր ազգային, կրոնական և սոցիալական հալածանքների՝ առանց կյանքի և գույքի ապահովության որևէ երաշխիքի։ Հարկահանությունը կամայական բնույթ էր կրում։ Տարածված էր բռնի իսլամացման և որդեգրման, ստրկության համար հայ երեխաներին խլելու պրակտիկան։
Հետապնդելով իր կայսերական ծրագրերը, Ռուսաստանը ձգտում էր հաստատվել Կովկասում և Առաջավոր Ասիայում։ Այդ նպատակի համար նա օգտագործում էր հայ ժողովուրդների երկու հատվածների՝ իրանական և թուրքական լուծը թոթաձելու իղձը։
Ռուսաստանի քաղաքականությունը Անդրկովկասի նկատմամբ XIX դարի սկզբին որոշակի արդյունքների հանգեցրեց: 1801 թվականին Ռուսաստանի կազմի մեջ մտավ Վրաստանը: Նրա հետ միասին Ռուսաստանին միացան Հայաստանի հյուսիսային շրջանները’ Լոռի-Փամբակը և Տավուշ-Շամշադինը։
Ռուսաստանի և Իրանի, ապա նաև Թուրքիայի և Ռուսաստանի միև հակամարտությունների սրումը հանգեցրեց 1804-1813թթ․ ռուս-պարսկական և 1806-1812 թթ․ ռուս թուրքական պատերազմների։ 1805-1806 թթ ռուսական զորքերը գրավում են Ղարաբաղը, ծքաիՇիրվանի և Բաքվի խանությունները։ Մի շարք ճակատամարտներում ջախջախելով եվրոպական օգնություն ստացող թուրքական և պարսկական բանակներչը՝ Ռուսաստանը հարկադրում է Օսմանյան կայսրությանը և Իրանին հաշտություն կնքել;
1812 թ․ մայիսին Բուխարեստում կնքված հաշտության պայմանագրով Անդրկովկասում ռուս թուրքական սահմանային փոփոխություններ չեղան։ 1813թ․ Գյուլիստան գյուղում ստորագրված պայմամագրով Ռուսաստանին անցավ Ղարաբաղը և Հյուսիս-Արևելյան Հայաստանի այլ շրջաները։
Չհաշտվելով Այսրկովկասում իր տարածքային կորուստների հետ, 1826թ Իրանը պատերազմ է սկսում Ռուսատսնի դեմ։ Աբբաս Միրզայի 60-հազարանոց զորաբանակին 47 օր շարունակ հերոսական դիմադրություն է ցույց տալիս Շուշիի բերդը։
Ռուսական զորքին մեծապես նպաստեց հայ ժողովրդի տնտեսական և ռազմական աջակցությունը։ Լոռի- Փամբակում և Ղազախ – Շամշադինում գործում էին Մարտիրոս Վեքիլյանի և Գրիգոր Մանուչարյանի ջոկատները; 1827 թ․ գարնանը վրացահայ թեմի առաջնորդ Ներսես արքեպ. Աշտարակեցու կոչով կազմավորվեցին հայկական կամավորական ջոկատներ։
Ռուս –պարսկական պատերազմի բեկումային փուլն էր 1827թ հոկտեմբերին Երևանի բերդի գրավումը։ Դրանից հետո ռուսական զորքերը ռազմական գործողությունները տեղափոխեցին Իրանի տարածք և հասան մինչև Թավրիզ՝ հարկադրելով հաշտություն կնքել։ 1828թ․ փետրվարին Թուքրմենչայ գյուղում ստորագրված պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները անցան Ռուսաստանին։
Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը նախատեսում էր իրանահայերի ներգաղթը Ռուսատանին անցած տարածքները։ Այստեղ գաղթում են ավելի քան 40 հազար հայ։
Ներսես Աշտարակեցին XIX դ. 20–ականներին հայոց ազատագրական շարժման և վերջինիս ռուսական կողմնորոշման խտացումն ու մարմնավորումն էր: Նա ունեցել է Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու ծրագիր, բայց դժգոհ մնաց Թուրքմենչայի պայմանագրի արդյունքներից և հայ ներգաղթածների նկատմամբ ցարական իշխանությունների որդեգրած վերաբերմունքից
1828 թվականին Հունական հարցի կիզակետում սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը, Կարսը և Էրզրումը։ 1829թ սեպտեմբերին Ադրիանապոլսոում Օսմանյան կայսրությունը ոչ միայն զիջեց Ախալքալաքը և Ախալցխան, այլ նաև ճանաչեց Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միացումը։
Պայմանագրին համաձայն հայերին իրավունք էր տրվում Թուրքիայի իշխանության տակ մնացած Արևմտյան Հայաստանից գաղթել Ռուսաստանի իշխանության տակ գտնվող Արեելյան Հայաստանը։ Վերաբնակեցվեցին ավելի քան 80 հազար արևմտահայեր։
Եվրոպական մի շարք երկրների միջամտության պատճառով չիրականացավ արևմտահայերի իղձը վերամիավորվել արևելահայերի հետ։ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Արևմտյան Հայաստանի մնացած տարածքները։
Հայաստանի բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց զանգվածային հայրենադարձություն: Դրա շնորհիվ փոխվեց ժողովրդագրական իրավիճակը Արևելյան Հայաստանում’ հայերը դարձան բնակչության գերակշռող մասը, իսկ Արևելյան Հայաստանը’ հայ ազգի համախմբման կենտրոն:
Մերժելով մի խումբ հայ մտավորականների յողմից Հայսատնւ ինքնավարության ծրագիրը, Ռուսաստանի կառավարությունը 1828-1849 թթ․ Արևելյան Հայաստանը երթարկեց մի շարք վարչական փոփոխությունների։ 1849 թվականին կազմավորվում է Երևանի նահանգը, որը, թերևս, ներառում է Արևելյան Հայաստանի կարևոր, բայց ոչ մեծ մասը։1836 թ․ ռուսական կառավարությունը հարապարակվում է Հայոց Առաքելական Եկեղոցու կանոնադրությունը, որով եկեղեցին զրկում է աշխարհիկ կյանքում ունեցած ազդեցությունից և պահպանելով միայն հոգևոր իշխանությունը։
Միաժամանակ Կապիտալիստական հարաբերությունների զարգացման ուղին թևակոխաց Ռուսաստանի կազմում որոշակի վերելք ապրեց Արևելյան Հայաստանի տնտեսությունը: Նրա առաջատար ճյուղը մնում էր գյուղատնտեսությունը։ Հայ գյուղացին զբաղված էր ցորենի, գարու, բրնձի և բամբակի մշակմամբ։ XIX դարի երկրորդ կեսից տեղաշարժեր կատարվեցին արդյունաբերության բնագավառում’ զարգացան պղնձահանքային և սննդի ճյուղերը: Տարածված էին դարբնությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը։ Արհեստավորները համախմբվում էին համքարություների մեջ։
Հայ գործարարները և աշխատուժը զբաղված էին ոչ միայն Արևելյան Հայաստանի, այլև ամբողջ Այսրկովկասի արդյունաբերության ճյուղերում: Հայ վաճառականների միջոցով էր Այսրկովկաում տեղի ունենոմ ապրանքների ներմուծումը և արտահանումը։
Այնուամենայնիվ, Արևելյան Հայաստանում Ռուսաստանի կայսրությունը վարում էր գաղութային քաղաքականություն, ոիստի ճանաչեց խաների, բեկերի և մելիքների հողատիրական և ժառանգական իրավունքները; Արևելյան Հայաստանը առավելապես հումքային բազա էր Ռուսաստանի արդյունաբերության համար:
Թուրք-պարսկական երկարատև տիրապետությունը բացասաբար և ծանր էր անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա։ Ի տարբերություն Ռուսատանի կազմում գտնվող Արևելյան Հայաստանի, Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ քաղաքական և տնտեսական ծանրագույն պայմաններում։ Օսմանյան կայսրության անկայուն ներքին վիճակը, ծանր հարկերը արգելում էին տնտեսական բնականոն զարգացումըԼ Դրությունը չփոխվեց և 1839 թ․ հրապարակված բարեփոխումների հրովարտակից հետո, որով բացվեց թանզիմաթը։
1853 թ․ Երուսաղեմի սուրբ վայրերի շուրջ վեճերից ծագեց Ղրիմի պատերազմը, որը սկզբում մղվում էր Ռուսաստանի և Թուքրիայի միջև Կովկասում, որտեղ ռուսական զորքերը փայլուն հաղթանակներ տարան և 1855 թ․ նոյեմբերին գրավեցին Կարսը։ Սակայն Թուրքիայի կողմից Բրիտանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը պատերազմին հանգեցրեց Ռուսատանի պարտույունը։ 1856 թ․ մարտին Փարիզում ստորագրված պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Արևմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները։ Բազմաթիվ արևմտահայեր կրկին գաղթեցին Արևելյան Հայաստան։
1860-1870- ական թվականներին Արևելյան Հայաստանը վերստին ենթարկվեց վարչական բաժանումների։ 1867 թ․ Այսրկովկասը բաժանվեց 5 նահանգների։ Արևելյան Հայաստանի մեծ մասը ընգրկվեց Երևանի մարզի մեջ, փորք մասը՝ Սյունիքը և Արցախը՝ Ելիզավետպոլի․ Լոռին՝ Թիֆլիսի նահանգների մեջ։ Այդ բաժանումը պահպանվեց մինչև 1918 թվականը։
1870 թ մայիսի 14-ի կանոնադրությամբ Արևելյան Հայաստանում կիրառվեց գյուղացիական ռեֆորմ։ Գյուղացիներին թույլատրվում էր փրկագնել իրենց հողաբաժինները։
XIX դարի 2-րդ կեսին Օսմանյան կայսրության կառավարությունը հպատակ քրիստոնյաների նկատմամբ շաւոնակում էր վարել ծայրահեղ դաժան քաղաքականություն։ Դա առավելապես դրսևորվում էր արևմտահայերի նկատմամբ։ Վերջիններս համարվում էին իրավազուրկ հպատակներ։ Հայ գյուղացիմերը ենթարկվում էին կրկնակի, նույնիկս եռակի շահագործման։ Նրանք հարկ էին վճարում պետությանը, թուրք կամ քուրդ հողատերերին և իսլամական կրոնական հաստատություններին։
Ցանկանալով վերացնել Զեյթունի կիսանկախ կարգավիճակը, 1862 թ․ սուլթանական կառավարությունը զեյթունցիներին հպատակեցնելու նոր փորձ ձեռնարկեց։ Չկարողանալով գրավել քաղաքը, թուրքական զորքերն այն շրջապատեցին՝ սովի մատնելու նպատակով։ Հայերի համառ դիմադրությունը և Ֆրանսիայի ճնշումը սուլթանին հարկադրեցին դադարեցնել Զեյթունի պաշարումը։
Քրիստոնյաների դրությունը բարելավելու պատրվակով եվրոպական տերությունների միջամտությունը Թուրքիայի ներքին գործերին բացառելու նպատակով օսմանյան կառավարությունը որոշ իրավունքներ տվեց հպատակ ժողովուրդներին։ 1868 թ․ սուլթանի կոմղից հաստատվեց հայ ազգային սահմանադրությունը; Այն որոշակի պայմաններ էր նախատեսում արևմտահայության հասարակական, քաղաքական և մշակութային բնագավառներում;
1875-1877 թվականներին եվրոպական տերությունների ուշադրության հայտնվեցին Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք հայտնի են որպես Սրևելյան ճգնաժամ: Ռուսաստանը հանդես եկավ ի պաշտպանություն ապստամբած սլավոնական ժողովուրդների: 1877-1878 թվականների ռուս֊թուրքական պատերազմում ռուսական զորքերը, որոնց շարքերում մարտնչում էին նաև հայկական կամավորական կազմավորումներ, ազատագրեցին Արևմtյան Հայաստանի զգալի մասը, գրավեցին Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Կարսը, էրզրումը և Բաթումը։ Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը, հաղթահարելով թուրքերի դիմադրությունը, մտան Բուլղարիա, գրավեցին Սոֆիան, այնուհետև Ադրիանապոլիսը, ստեղծելով Կոստանդնուպոլիսը զավթելու իրական սպառնալիք:
1878 թ. մարտի 3-ին Սան Ստեֆանո բնակավայրում ստորագրվեց հաշտության պայմանագիր։ Ռուսաստանին էին անցնում Բեսարաբիայի մի մասը, Բաթում, Կարս, Արդահան, Բայազետ քաղաքները: Արևմտյան Հայաստանի մնացած մասը, որը պատերազմի ընթացքում գրավել էին ռուսական զորքերը, վերադարձվում էր Թուրքիային:
Արևմտահայ հասարակայնության պահանջով պայմանագրի մեջ մտցվեց հոդված 16-րդը, որի նպատակն էր արևմտահայերին որոշակի երաշխիքներ և իրավունքներ տալ թուրքական պետության կազմում: Այդ հոդվածի համաձայն Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված վայրերում իրականացնել բարենորոգումներ: Դրանց իրագործման երաշխացորն էին դառնում ռուսական զորքերը, որոնք Արևմտյան Հայաստանի տարածքում էին մնում վեց ամիս ժամկետով: Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով արևմտահայերի հարցը դարձավ միջազգային հարաբերությունների հարց, որին վիճակված էր երկար ժամանակ լինել համաշխարհային դիվանագիտության քննարկման առարկա:
Ռուսաստանի ուժեղացումը Բալկաններում անհանգստացրեց եվրոպական տերություններին: Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան պահանջեցին Բեռլինում հրավիրել եվրոպական երկրների վեհաժողով’ ռուս-թուրքական պատերազմից հետո ստեղծված դրությունը քննարկելու համար:
Վեհաժողովին ուղարկվեց հայկական պատվիրակություն, որը գլխավորեց հասարակական ու եկեղեցական ականավոր գործիչ Մկրտիչ Խրիմյանը: 1878 թ. մարտ — մայիս ամիսներին պատվիրակության անդամները այցելեցին Իտալիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա՝ ձգտելով նախապես ապահովել այդ երկրների կառավարությունների օժանդակությունը առաջիկա վեհաժողովում Հայկական հարցը բարենպաստ կերպով լուծելու համար: Պատվիրակության ուրիշ անդամներ նույն նպատակով մեկնեցին Պետերբուրգ:
Վեհաժողովում Ռուսաստանը հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ, նրա դեմ միասնական ճակատով հանդես եկան եվրոպական տերությունները: Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայվեց, Ռուսաստանը զրկվեց իր ռազմական հաղթանակի շատ պտուղներից։
Բեռլինի համաձայնագրի մեջ մտցվեց 61-րդ հոդվածը, որը նախատեսում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված վայրերում: Սակայն Արևմտյան Հայաստանում բարենորոգումների իրականացումը պետք է իրականացվեր առանց ռուսական զորքերի ներկայության:
Մեծ տերությունների կողմից Հայկական հարցը օգտագործվում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և զանազան օգուտներ քաղելու նպատակով։
1880-1890-ական թվականներին Ռուսաստանի կայսրության տարածքում ավելի ուժեղացավ հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող խտրական վերաբերմունքը։ Ցարական իշխանությունները ժողովրդավարական խմորումներից ձերբազատելու նպատակով Արևելյան Հայաստանում իրականացնում էին հասարակական և քաղաքական գործիչների հալածանքներ, ձեռբակալություններ։
Ցարական պաշտոնական շրջանները գաղտնի հսկողությունսահմանեցին հատկապես Էջմիածնի վրա, համարելով այն հայոց հեղափոխության կենտրոն, որը իբր երեխաներին դաստիարակում է ապստամբական ոգով։ Ապա աքսորեցին մի շարք հոգևորականներ, սկսեցին փակել հայկական դպրոցները։
Ցարիզմի գաղութային քաղաքականության դրևորումներից էր նաև այն, որ Արևելյան Հայաստանը կայսրության համար դառնում էր զուտ հումքի աղբյուր և ապրանքների վաճառահանման ծուկա։
Կապիտալիսըական հարաբերությունների ոլօորտում ներգրավված Ռուսատանի հետ տեղի էր ունենում նաև Արևելյան Հայաստանի տնտեսական որոշակի աշխուժացում։ Վերելք ապրեց պղնձի, աղի արտադրությունը։ Սկսեցին գործել մի շարք բամբակազտիչ ձեռնարկություններ։ Լուրջ փոփոխություններ կրեց նաև գյուղատնտեսությունը։ 1887 թ․ երևան եկան կոնյակի գործարաններ։
XIX դարի 80-90-ական թթ․ Արևելյան Հայաստանի տնտեսությունը սկսում է կրել կապիտալիստական բնույթ, հարմարվելով ռուսական շուկայի պահանջներին։ Հայ բուրժուազիան և բանվոր դասակարգը կենտրոնացած էր Կովկասի արդյունաբերական խոշոր կենտրոններում՝ հատկապես Բաքվում և Թիֆլիսում։
Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը Արևելյան ՀԱյաստանում հանգեցրեց նաև սոիցլական հուզումների։ Տեղի ունեցան բանվորական առաջին ելույթները։ Առավել զանգվածային բնույթ էին կրում գյուղական շարժումները։ Նրանք գլխավորապես առաջ էին քաշում տնտեսական դրության բարելավման պահանջներ։
Հայ ժողովրդի ազատագրական շարժումները և սոցիալ-տնտեսական զարգազման խնդիրներն իրենց արտահայտությունը գտան XIX դարի 60-ական թթ․ առաջացած հայ հասարակական հոսանքների գաղափարախոսություններում։ Ձևավորվեցին երեք ուղղություններ՝ կղերա-պահպանողական, լիբերալ-բուրժուական և հեղափոխական — դեմոկրատական։
Բեռլինի վեհաժողովից հետո սկսվեց հայ ժողովրդի ազգային — ազատագրական պայքարի նոր փուլը։ Համաձայևագրի 61-րդ հոդվածը հիասթափեցրեց հայերի հասարակական-քաղաքական շրջաններին: Գերակշռող դարձավ այն համոզմունքը, որ ազգը պետք է սեփական ուժերով լուծի իր հարցերը, ազատագրական պայքարին հաղորդի կազմակերպված բնույթ:
Ազատագրական գաղափարների պրոպագանդման գործում մեծ դեր խաղացին աչքի ընկնող շատ հասարակական գործիչներ, առանձնապես գրող Րաֆֆին, բանաստեղծ Ռաֆայել Պատկանյաևը, հրապարակախոսներ Գրիգոր Արծրունին, Գարեգին եպս. Սրվանձտյանը:
Ազգային ինքնագիտակցության զարթոնքը, ազգային պայքարի վերելքը հիմք հանդիսացան քաղաքական խմբակների և կազմակերպությունների առաջացման համար։ Դրանց հիմնական նպատակը ժողովրդի ազատագրության ուղիների որոնումն էր։ Մեծ գործունեություն են ծավալում «Սև խաչ», «Պաշտպան հայրենյաց», «Հայրենասերների միություն» և այլ կազմակերպությունները:
Նրանք առաջ էին քաշում հայ ժողովրդի ազատագրման իրենց ծրագրերը և գործնական քայլեր էին ձեռնարկում այդ ուղղությամբ: Սակայն այդ կազմակերպությունները և խմբերը ունեին շատ սահմանափակ կազմ, ի վիճակի չէին ծավալելու լայն գործունեություն: Դրանք որոշակի փուլ էին հայկական քաղաքական կուսակցությունների ստեղծման ճանապարհին:
Հայկական ազգային կուսակցությունների կազմավորումը պայմանավորված էր XIX դարի վերջում հայերի ազգային — ազատագրական պայքարի հետագա ուժեղացմամբ: Պատահական չէ, որ հայկական կուսակցությունների ծրագրերում կենտրոնական տեղ էին գրավում Հայկական հարցի լուծման, արևմտահայերի ազատագրման խնդիրները:
Հայկական իրականության մեջ առաջին կուսակցությունը Արմենական կազմակերպությունն էր, որը 1885 թվականին Մարսելում (Ֆրանսիա) հիմնադրել էին հայ մտավորականները, որոնք խմբավորվել էին այստեղ հրատարակվող «Արմենիա» թերթի և նրա խմբագիր Մկրտիչ Փորթուգալյանի շուրջը: Թերթի անունից էլ կուսակցությունը ստացավ իր անվանումը: Կուսակցության ծրագիրը նախատեսում էր ձեռք բերել հայ ժողովրդի ազգային ազատագրությունը’ հետագայում պետություն ստեղծելու նպատակով: Արմենականները կազմակերպում էին մարտական խմբեր; Նրանք առավելապես աչքի ընկան Վանի 1896թ․ ինքնապաշտպանության ժամանակ։
1887 թվականին Շվեյցարիայում սովորող հայ ուսանողների մի խումբ ժնևում հիմնադրեց «Հնչակ» կուսակցությունը’ ըստ իրենց կողմից հրատարակվող «Հնչակ» թերթի անվանման: Կուսակցության հիմնադիրներ Ավետիս և Մարո Նազարբեկյանները, Ռուբեն Խանզատյանը և մյուսները, կրում էին նարոդնիկական սոցիալիզմի ազդեցությունը: Կուսակցության ծրագրում գլխավոր խնդիր էր ճանաչվում Հայկական հարցի լուծումը հեղափոխության միջոցով: Իր դասակարգային էությամբ «Հնչակ» կուսակցությունը մանրբուրժուական սոցիալիստական կուսակցություն էր: Կուսակցությունն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց 1890-ական թթ․ արևմտահայ իքննապաշտպանական մարտերի կազմակերպման և ղեկավարման գործում։
1890 թվականին Թիֆլիսում հիմնադրվեց Հայ հեղափոխականների միություն (դաշնակցություն) կուսակցությունը։ Նրա հիմնադիրներն էին Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ), Սիմոն Զավարյանը և ուրիշներ: Դաշնակցություն կուսակցությունը իր նպատակը հռչակեց Հայկական հարցի լուծումը զինված պայքարի, անհատական ահաբեկչական գործողունները և դիվանագիտական աշխատանքի միջոցով։1890-ականների վերջում հայ հասարակական-քաղաքական կյանքում այն դարձավ գերակշռող կուսակցություն:
XIX դարի վերջերին Արմենական կուսակցությունը Վանում սկսեց քարոզել սահմանադրական և տնտեսական բարեփոխումներ, Հնչակյան կուսակցությունը, որ հատկապես ազդեցիկ էր Կոնստանդնուպոլսում և Կիլիկիայում, պահանջում էր հայկական առանձին պետության ստեղծում, և Դաշնակցությունը, որն իր ցանցը տարածել էր Կովկասից մինչև Թուրքահայաստան, ձգտում էր հայկական ինքնավարության և հեռագնա հասարակական ու տնտեսական բարենորոգումների՝ Օսմանյան կայսրության կառուցվածքային համակարգում:
XIX դարի վերջին քառորդին Թուրքիան վերածվել էր կիսագաղութի: Սակայն Արևմտյան տարածքների կորուստը նա ցանկանում էր փոխհատուցել Արևելքում նորանոր նվաճումներով: Այդ խնդրի իրականացմանը խոչընդոտում էին հայերը, որոնք սեպի պես խրված էին թյուրքական աշխարհում: 1880—1890-ական թթ. ավելի վայրագ բնույթ ստացան արևմտահայերի ազգային և տնտեսական հալածանքները:
Զնայած անբարենպաստ պայմաններին, հայ գործարար մարդիկ կարողանում էին միջոցներ գտնել տնտեսական գործունեության համար: Օսմանյան կայսրության տարբեր շրջաններամ հայ բուրժուազիային էին պատկանում արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություներ
Ավելի խորացավ արևմտահայ գյուղացիության աղքատացումը։ Կտրուկ աճեց արտագնացաթյունը։
Հայահալած քաղաքականությունն առաջ բերեց արևմտահայության հակազդեցությանը, որն իր արտացոլումը գտավ հայդուկային պայքարում: Կյանքի և ունեցվածքի պաշտպանության նպատակով ստեղծվում էին հայդուկների (ֆիդայիններ) զինված խմբեր, որոնց մեջ մտնում էր ազատագրության համար պայքարելու պատրաստ հայ երիտասարդությունը: Հայդուկային շարժումը լայն թափ ստացավ Արևմտյան Հայաստանի շատ վայրերում՝ Սասունում, Վանում, Մուշում, Տարոնում, Շապին Գարահիսարում և այլուր:
Ֆիդայիները վայելում էին ժողովրդի հարգանքը, նրանք լավ գիտեին տեղանքը, թուրքական զորքերի և ոստիկանության դեմ մղվող պայքարում հմտորեն օգտագործում էին մարտավարության զանազան մեթոդներ: Հայդուկային շարժումը առաջ քաշեց շատ հերոսների, որոնք մեծ հեղինակություն էին վայելում ժողովրդի մեջ: Հայդուկային խմբերի հմուտ և խիզախ ղեկավարներ էին Աղբյուր Սերոբը, Գևորգ Չավուշը, Անդրանիկը, Նիկոլ Գումանը և ուրիշներ։
Չնայած հայդուկային շարժման մասնակիցների հերոսությանն ու անձնուրացությանը, այն չպսակվեց հաջողությամբ: Հայդուկային խմբերը գործում էին անջատ, հաճախ տարերայնորեն, ինչը կործանարար կերպով էր ազդում շարժման ընթացքի վրա:
Արևմտահայ ազատագրական շարժումները ճնշելու նպատակով Օսմանյան կառավարությունն օգտագործեց Հնչակյան կուսակցության կազմակերպած Գում Գափուի ցույցը, որը դաժանորեն ցրվեց իշխանությունների կողմից: Անաջողությամբ ավարտվեց նաև Սարգիս Կուկունյանի դաշնակցական խմբի անցումը Արևմտյան Հայաստան 1890 թ. աշնանը: Արևմտահայ ազգային ազատագրական շարժումները ճնշելու նպատակով 1891 թ. կազմվեցին քրդական «համիդիե» հեծելագնդերը։
Արևմտահայ ազատագրական շարժումները ճնշելու, Հայկական հարցը վերացնելու նպատակով սուլթան Աբդուլ Համիդը I894 — 1896 թթ. կազմակերպեց հայկական կոտորածներ։ Ջարդեր տեղի ունեցան Սասունում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Մարաշում, Կարինում, Սվասում, Վանում, Բայազետում և այլ շրջաններում: Որոշ տեղերում կոտորածը կրկնվում էր:
Սուլթանական կառավարության ազգահալած քաղաքականությունը հանգեցրեց Սասանի 1894 թ. ապստամբությանը: Այն ղեկավարում էին Մեծն Մուրադը, Գևորգ Չաուշը, Հրայրը և ուրիշներ: Չնայած ապստամբությունը ճնշվեց, բայց խթանեք ազատագրական շարժման ծավալումը: 1895 թ. աշնանը սուլթանական բռնապետության դեմ ապստամբեց Զեյթունը։ Նրա երկարատև և համառ պայքարն ավարտվեց որոշ հաջողությամբ: 1896 թվականին ապստամբեց նաև Վանը։
Ջարդերի ժամանակ արևմտահայ և արևելահայ հասարակակաև շրջանակները դիմում էին եվրոպական տերություններին’ խնդրելով իրենց պաշտպանության տակ վերցնել Թուրքիայի հայերին, հարկադրել արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի կառավարությանը դադարեցնելու կոտորածը: Բայց դիմումները ապարդյուն էին, լավագույն դեպքում ցավակցություն էր հայտնվում հայերի տառապանքներին:
Հայերի կոտորածների ժամանակ մեծ տերությունները էական ոչինչ չձեռնարկեցին արևմտահայությսնն օգնելու համար: Այլ էր առաջադեմ գործիչների արձագանքը: Նրանք հանդես եկան հայերի պաշտպանությամբ, իրենց կառավարություններից պահանջելով ազդու միջոցներով դադարեցնել կոտորածները: Ցավոք, մեծ տերությունները կրկին օգտագործեցին Հայկական հարցն Օսմանյան Թուրքիայում իրենց քաղաքական և տնտեսական ազդեցությանը տարածելու և օգուտներ կորզելու նպատակով:
Ազատագրական պայքարը և մեծ տերությունների որոշակի դիվանագիտական ճնշումը սուլթան Աբդուլ Համիդին հարկագրեցին ընդունել բարենորոգումների 1895 թ. մայիսյան ծրագիրը, որը կյանքում չիրագործվեց: Սեպտեմբերին Կոստանդնուպոլսում կազմակերպված Բաբ Ալիի ցույցը կոչ էր սուլթանին իրականացնելու խոստացած բարեփոխումները։ Խաղաղ ցույցը գնդակոծվեց իշխանությունների կողմից և աոիթ ծաոայեց մայրաքաղաքում հայերի կոտորածների համար։
Օսմանյան կառավարության այլատյած հազոհ դարձան ավելի քան 300 հազար հայ, ավերվեցին հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ, պատճառվեց հսկայական նյութական վնաս: Հայերի ջարդը բացասական հետևանքներ ունեցավ նաև Օկ6այսրության տնտեսության վրա, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, կրճատվեցին ցանքատարածությունները: Մեծ թվով հայեր հարկադրված էին լքել հայրենի օջախները:
Ինչպես Ռուսաստանում,այնպես էլ նրա ծայրամաս հանդիսացող Արևելյան Հայաստանում աստիճանաբար արմատավորվում էին շուկայական հարաբերությունները: Այսրկովկասում տնտեսության զարգացումն առանձնապես խթաճեց երկաթուղային շինարարությունը: Արևելյան Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյանաբերաթյունն էր: Լեռնահանքային արդյունաբերության կենտրոններն էին Ալավերդին և Կապանը: Զարգացած էր նան ոգելից խմիչքների արտադրությունը: Նշանակալից էր աղի արդյունահանումը:
Արևելյան Հայաստանի տնտեսապես թույլ զարգացման պատճառով հայ բուրժուազիան և բանվորությունը հիմնականում կենտրոնանում էին Բաքվում, Թիֆլիսում և արդյունաբերական այլ կենտրոններում:
Եթե արդյանաբերությունը որոշ չափով առաջադիմում էր, ապա նույնը չի կարելի ասել գյուղատնտեսության մասին: Այն զարգանում էր դանդաղ տեմպերով, քանի որ Ռուսական կայսրության միապետական վարչակարգը, չնչին բացառությամբ, խոչընդոտում էր բարժուական հարաբերությունների հաստատմանը գյուղում:
Ցարիզմի գաղութային քաղաքականության արտահայտությունն էր 1903 թ. հունիսի 12-ի հրամանագիրը, որով բռնագրավվում էր Հայոց Առաքելական Եկեղեցու գույքը: Դա աոաջին հերթին հարվածում էր հայ դպրոցներին, որոնք պահվում էին եկեղեցական կալվածքների հասույթով: Բնական է, որ կայսերական իշխանությունների այդ քայլը հանգեցրեց հայ ժողովրդի զանգվածային ընդվզման, որը պսակվեց հաջողությամբ։ 1903 թ. օգոստոսի 1-ի հրամանագրով հայոց եկեղեցուն վերադարձվեց նրա ունեցվածքը:
Ռուսաստանյան աոաջին հեղափոխությանը ոտքի հանեց կայսրության ողջ բնակչությանը, այդ թվամ’ արևելահայությանը: Գործադուլներ կազմակերպեցին հանքագործները և երկաթուղայինները: Տեղի ունեցան նան գյուղացիական ելույթներ, գլխավորապես Լոռիում։
Հեղափոխական բուռն շարժումները Նիկոլայ II-ին հարկադրեցին ստորագրել 1905 թ. հոկտեմբերի 17-ի մանիֆեստը, որով Ռուսաստանում հիմք էր դրվում սահմանադրական միապետության հաստատմանը:
Այսրկովկասի բնակչությունը հեղափոխական պայքարից շեղելու նպատակով ցարիզմը, ինչպես նաև տարածաշրջանի շուկայով հետաքրքրված բրիտանական բուրժուազիան հրահրեցին հայ- թաթարական ընդհարումներ Բաքվում, Երևանում, Նախիջևանում, Շուշիում, Թիֆլիում և այլուր: Արևելահայության ինքնապաշտպանության կազմակերպումը ստանձնեցին Դաշնակցության կոաակցության ներկայացուցիչները։
Հեղափոխության ճնշումից հետո ցարիզմը հալածանքների ենթարկեց քաղաքական ընդդիմադիր կուսակցություններին և անհատներին: Դաժան հետապնդման ենթարկվեցին հայ ազգային կուսակցությունները։ Փորձ արվեց հայ մտավորականությանը մեղադրել հակառուսական քարոզչության մէջ և նույնիսկ կազմակերպել դատավարություն։ Կայսերական իշխանությունների համար այդ պրոցեսը ցանկալի արդյունք չունեցավ, ամբաստանյալների մեծ մասը ազատ արձակվեց։
Կայսրական վարչապեստ Պյոտր Ստոլիպինի ագրարային քաղաքականությունը 1907-1911թթ մասամբ նպաստեց գյուղում կապիտալիզմի զարգացմանը, որովհետև պարտադիր բնատուրքի վերացումը մեծացնու էր գյուղացիության շահագրգռվածությունը:
1890-ական թվականների ջարդերը չկոտրեցին արևմտահայության մարտական ոգին: Տարոնում ինքնասյտշտպանական գործի կազմակերպումն իրենց ձեռքն են վերցնում Հրայրը և Անդրանիկը: Արևմտահայության ազատագրական պայքարի նշանակալից դրվագներից էր 1901 թվականի նոյեմբերին տեգի ունեցած Մշո Առաքելոց վանքի կռիվը: Անդրանիկի գլխավորությամբ վանքում դիրքավորված հայդուկներն իրենց խիզախ մարտական գործողություններով ապացուցեցին, որ արևմտահայության ազատագրական պայքարը շարունակվում է։
Դարասկզրին Սասունը արևմտահայ ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններից Էր: Այն իր վրա էի սևեռել սուլթանական կառավարության ուշադրությունը: 1904 թ. ապրիլին օսմանյան գերակշիռ ուժերը հարձակվեցին Սասանի վրա: Զինվորական խորհուրդը Անդրանիկի գլխավորությամբ կազմակերպեց դիմադրության: Կատաղի մարտերը շարունակվեցին մինչև 1904 թ. հուլիսի կեսերը: Հակառակորդը, օգտագործելով ուժերի գերակշռությունը, կարողացավ ճնշել սասունցիների դիմադրությունը։ Սուլթանական ուժերն ավերիչ արշավանքներ են կատարում նաև Մշո դաշտի հայկական գյուղերի վրա։
Թշնամուն խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ կատարելու պատռվաք չտալու համար ազգային կուսակցությունները որոշեցին Արևմտյան Հայաստանից ժամանակավորապես հեռացնել հայդուկային ուժերը:
1908 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի հետևանքով սուլթանական վարչակարգը տապալվեց, իշխանության գլուխ անցավ բուրժուա — ազգայնական «Միասնություն և առաջադիմություն» կուսակցությունը («երիտթուրքերը»): Պատրաստվելով իշխանությունը զավթելուն՝ երիտթուրքերը, երկրի ընդդիմադիր ուժերի աջակցությունը նախապես ապահովելու համար, խոստացան վերջ տալ ազգային ճնշմանը, ապահովել ոչ թուրքական ժողովուրդների իրավահավասարությունը։ Սակայն հեղաշրջումը չբարելավեց կայսրության հպատակ ժողովարդների, այդ թվամ՝ հայերի վիճակը: Օսմանյան Թուրքիայի նորաթուխ ղեկավարությունն առաջ քաշեց պանթուրքիզմի ծրագիրը:
Երիտթուրքերի հակահայկական քաղաքականության առաջին դրսևորումն էր կԿիլիկիահայության կոտորածը 1909 թ. ապրիլին: Մի շարք վայրերում հայերը գործուն դիմադրություն կազմակերպեցին։ Կոտորածի զոհեր դարձան Ադանա քաղաքի և հարևան շրջանների շուրջ 30 հազար հայեր:
Բալկանյան ճգնաժամի կիսակետում՝ 1912 թ. աշնանը բարենպաստ պայմաններ են ստեղծվում Հայկական հարցի վերաբացման համար: Գևորգ V կաթողիկոսը Պողոս Նուբար փաշային լիազորում է հայկական բարենորոգումների խնդիրը ներկայացնել մեծ տերություններին: Երկարատև բանակցություններից հետո, 1914 թ. հունվարի 29-ին, Ռուսաստանի գործուն մասնակցությամբ, թուրքական կառավարությունը պարտավորվեց բարենորոգումներ իրականացնեյ Արևմտյան Հայաստանում: Սակայն բռնկված Աոաջին համաշխարհային պատերազմն ի չիք դարձրին այդ ծրագիրը:
1914 թ. օգոստոսին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Գերմանիայի հետ դաշնակցած՝ Օսմանյան Թուրքիան նպատակ ուներ տիրանալ Ռուսական կայսրության հսկայական տարածքների, ստեղծել երևակայական «Մեծ Թուրան» պետությունը: Իր հերթին ցարական Ռուսաստանը ձգտում էր նվաճել Արևմտյան Հայաստանը, հաստատվել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում: Բնականաբար՝ Ռուսաստանի հպատակ արևելահայերը՝ զորակոչվեցին ռուսական բանակ, Թուրքիայի հպատակ արևմտահայերը, հակառակ իրենց շահերի, պետք է ծառայեին թուրքական բանակում:
Պատերազմը սկսվելուց հետո Ռուսաստանի հայաբնակ վայրերում, շարժում ծավալվեց հայկական կամավորական ջոկատների ստեղծման ուղղությամբ: Ս.էջմիածինը օժանդակեց կամավորական շարժման ծավալմանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը օրհնեց հայ մարտիկներին: Բավական արագ ստեղծվեցին հայկական 7 կամավորական ջոկատներ, որոնց հրամանատարներն էին Անդրանիկը (Ա․Օզանյան), Դրոն (Դ․Կանայան), Համազասպը (Հ.Սրվանձտյան), Քեռին (Ա.Գավաֆյան), Վարդանը (Վ.Մեհրաբյան), Ա. Ջանփոլադյանը (այնուհետևև՝ Հ. Բժշկյանը) և. Հ. Արղությանը: Հայ կամավորների ընդհանուր թիվը հասնում էր մոտ 10 հազար մարդու: Հայկական կամավորական ջոկատները ակտիվորեն մասնակցում էին մարտական գործողություններին:
1914-1917 թվականներին, Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում, ռուսական զորքերը մի քանի անգամ պարտության մատնելով թուրքերին, ազատագրեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը: Այդ դրությունը պահպանվում էր նաև 1917 թ. դեկտեմբերին, Կովկասյան ռազմաճակատում զինադադար կնքելու պահին, պատերազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո:
Օգտվելով սկսված պատերազմից’ երիտթուրքական կառավարությունը իրականացրեց Թուրքիայի հայ բնակչության ոչնչացման վաղուց մտահղացած ծրագիրը: Թուրքական կառավարող շրջանների հակահայկական քաղաքականությունը պայմանավորված էր մի շարք գործոններով: Դա ամենից առաջ պանիսլամիզմի և պանթյուրքիզմի ռազմատենչ գաղափարախոսությունն էր, որը կազմում էր Օսմանյան կայսրության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության հիմքը։
Հայերն իրենց բավական ռուսամետ դիրքորոշմամբ խանգարում էին «Մեծ Թուրան» ստեղծելու գաղափարին; Բացի այդ թուրքական ազգային բուրժուազիան ատելությամբ էր լցված հայկական բուրժուազիայի նկատմամբ, որը երկար ժամանակ առաջատար դիրքեր էր գրավում Օսմանյան կայսրության տնտեսության հիմնական ճյուղերում։Այդ հակամարտության լուծումն արդեն XIX դարի վերջից թուրքական բուրժուազիան որոնում էր ոչ թե տնտեսական մրցակցության ուղիներում, այլ տնտեսության ոլորտներից ոչ թուրքական բուրժուազիային բռնի կերպով դուրս մղելու, նրան պատկանող արտադրության միջոցները զավթելու և մրցակցի ֆիզիկական ոչնչացման մեջ:
Փաստագրական աղբյուրները անհերքելիորեն վկայում են, որ արևմտահայ բնակչության ոչնչացան ծրագրերը մշակվել էին նախքան պատերազմի սկսվելը: Պատերազմի առաջին օրերից Թուրքիայում ծավալվեց հակահայկական անզուսպ պրոպագանդա, որն առանձնապես ուժեղացավ Կովկասյան ռազմաճակատում թուրքական բանակի կրած առաջին պարտություններից հետո: 1915 թ. փետրվարին ռազմական նախարար էնվերը հրաման արձակեց թուրքական բանակ զորակոչված հայերին ոչնչացնելու մասին: Այդ հրամանը կատարվեց անօրինակ դաժանությամբ:
1915 թ. ապրիլի 15-ին երիտթուրքական կառավարության պարագլուխներ էնվերը, Թալեաթը և Նազիմը հրաման ստորագրեցին կայսրության բոլոր տարածաշրջաններում հայերի տեղահանության և ոչնչացման մասին: Ապրիլի լույս 24-ի գիշերը սկսվեցին հայ մտավորականների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում: Ձերբակալվեց և Անատոփայի խորքերը արտաքսվեց ավելի քան 800 մարդ: Տեղահանվածների մի մասը սպանվեց ճանապարհին, մյուս մասը’ նշանակման վայր հասնելուց հետո:
1915-1916 թվականներին իրականացվեց Արևմտյան Հայաստանի (Վանի, էրզրումի, Բիթլիսի, Խար- բերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի, Տրապիզոնի նահանգներ), ինչպես նաև Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ հայաբնակ վայրերի բնակչության զանգվածային ոչնչացում: Հայերի իրականացվող տեղահանությունը փաստորեն հետապնդում էր նրանց ոչնչացնելու նպատակ: Միջագետքում և Սիրիայում հայերի համար ստեղծված համակենտրոնացման ճամբարներ հասավ տեղահանված հայերի փոքր մասը: Բայց կոտորածը շարունակվում էր նաև ճամբարներում: Թուրք ջարդարարների գործողություններն աչքի էին ընկնում անօրինակ դաժանությամբ:
Միայն Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության զոհերի թիվը հասնում է 1,5 միլիոն մարդու, մոտավորապես 800 հազար հայեր դարձան փախստականներ, ցրվեցին աշխարհի շատ երկրներում։
Որոշ տեղերում հայ բնակչությունը համառ դիմադրություն ցույց տվեց թուրքական կանոնավոր զորքերին, պատժիչ ջոկատներին և քրդական հրոսակախմբերին։ Վանի հայերը 1915 թ. գարնանը դիմելով ինքնապաշտպանության, հաջողությամբ հետ մղեցին թշնամու գրոհները և քաղաքը իրենց ձեռքում պահեցին մինչև ռուսական զորքերի ու հայ կամավորների մոտենալը: Հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերին աննկուն դիմադրություն ցույց տվեցին Շապին Գարահիսարի, Մուշի, Սասունի, Ուրֆայի հայերը: Սուետիայում քառասուն օր շարունակվեց Մուսա լեռան պաշտպանների հերոսամարտը։
Թուրքիայում իրագործված հայերի ցեղասպանությունը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթին: Ոչնչաացվեցին հազարավոր պատմական և ճարտարապետական հաշարձաններ, պղծվեցին ազգային սրբությունները: Ցեղասպանության զոհեր դարձան նշանավոր գրողներ ու բանաստեղծներ Գրիգոր Ջոհրապը, Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և ուրիշներ, հրապարակախոսներ Ն. Թագվորյանը, Եսալեմը, Հրանտը և այլոք, բազմաթիվ նկարիչներ, դերասաններ, գիտնականներ, 4000-ից ավելի հոգևորականներ: Չդիմանալով հոգեկան ծանր ցնցումներին՝ խելագարվեց հայ մեծ կոմպոզիտոր Սողոմոն Սողոմոնյանը (Կոմիտաս):
Առաջադեմ մարդկությունը դատապարտեց թուրք ջարդարարների չարագործությունը: Շատ երկրների հասարակական — քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ նշավակեցին ցեղասպանությունը, մասնակցեցին հայ ժողովրդին, մասնավորապես աշխարհի շատ վայրերում ապաստան գտած փախստականներին, ցույց տրվող մարդասիրական օգնությանը:
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կրած պարտությունից հետո (1918թ․ հոկտեմբեր), երիտթուրքերի պարագլուխները երկրի նոր իշխանության կողմից մեղադրվեցին Թուրքիային կործանարար պատերազմի մեջ ներքաշելու հարցում և դատի տրվեցին: Նրանք մեղադրվում էին Օսմանյան կայսրության մեջ ապրող հայերի կոտորածը կազմակերպելու և իրականացնելու մեջ: Սակայն երիտթուրքերի մի շարք պարագլուխների նկատմամբ դատավճիռը կայացվեց հեռակա կարգով, քանի որ Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել էր փախչել երկրից: Նրանցից ոմանց նկատմամբ (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ Ազիմ, Սաիդ Խալիլ և ուրիշներ) մահվան դատավճիռը հետագայում ի կատար ածեցին հայ ժողովրդական վրիժառուները:
1917 թ․ փետրվարյան հեղափոխությունը տապալեց ցարիզմը Ռուսատանում։ Ժամանակավոր կառավարության հրամանով վերացվեց Կովկասի փոխարքայությունը մարտի 9-ի որոշմամբ կազմակերպվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեն: Անդրկովկասյան ազգային կուսակցությունները, բացի բոլշևիկներից, հանդես եկան Ժամանակավոր կառավարության պաշտպանությամբ:
Ժամանակավոր կառավարության 1917 թ. ապրիլի 26-ի որոշումով Արևմտյան Հայաստանում հաստատվեց ժամանակավոր կարգավիճակ: Շուրջ 140.000 արևմտահայ վերադարձան հայրենի օջախնեը: Արևմտյան Հայաստանի ն համար մայիսի 25-ից 11-ը Թիֆլիսում տեղի ունեցավ արևմտահայերի համագումարը, որը ստեղծեց Արևմտահայ Ազգային Խորհուրդը։ Նույն թվականի աշնանը Թիֆլիսում ստեղծվեց Արևեյահայ Ազգային Խորհուրդը։
1917 թ. հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7-ին) Պետրոգբադում տեղի ունեցավ բոլշևիկյան զինված հեղաշրջում: Չընդունեյով բոլշևիկյան իշխանությանը, Անդրկովկասի քաղաքական շրջանները 1917 թ. նոյեմբերի 15-ին Թիֆլիսամ ստեղծեցին իշխանության նոր մարմին’ Անդրկովկասի կոմիսարիատ:
Խորհրդային իշխանության հաշտության մասին հրովարտակով կազմալուծվեց Կովկասյան ճակատը: 1917 թ. դեկտեմբերի 8-ին Երզնկայում զինադադար կնքվեց Անդրկովկասի կոմիսարիատի և Թուրքիայի միջև, սակայն դա չկասեցրեց թուրքերի հետագա առաջխաղացումը:
1917 թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհը հռչակեց «Թուրքահայտստանի մասին» հրովարտակը, որով նախատեսվում էր արևմտահայերի ինքնորոշման իրավունք’ ընդհուպ մինչև լիակատար անկախացումը։ Սակայն հրովարտակի իրականացման համար չկային երաշխիքներ, մանավանդ , որ Օսմանյան կայսրության հոգևարգի պայմաններում թուրքերը պատրաստվում էին անցնել հակագրոհի փլված Կովկասյան ամբողջ ռազմաճակատով
Թարքերի նախապատրաստվող հարձակումը կանխելու նպատակով 1917 թ. նոյեմբերին հիմք դրվեց հայկական ազգային զորամիավորումների ստեղծմանը: Այդ գործում մեծ էր ռուսական նախկին բանակի հայազգի սպաների և Երևանի Ազգային Խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի ավանդը:
Բոլշևիկյան կառավարության և Քառյակ միության ևրկրների միջև Բրեստաւմ կնքված պայմանագրով Թուրքիային հանձնվեցին մի շարք հայկական տարածքներ: Երկու պետությունների միջև հաստատվեցին այն սահմանները, որոնք գոյություն ունեին մինչև 1877—1878 թթ. ոուս -թուրքական պատերազմը: Անդրկովկասի Սեյմը պայմանագիրը չճանաչեց, նա նախընտրեց Տրապիզոնամ անջատ հաշտության կնքել Թուրքիայի հետ:
1918 թ. հունվարին թուրքական զորքերը, խախտելով զինադադարը՝ Կովկասյան ռազմաճակատում հարձակման անցան: 1918 թ. ապրիլի 9-ին (22-ին) Թուրքիայի հետևողական պնդմամբ, Սեյմում վրաց մենշևիկների և մահմեդականների ճնշման տակ հայտարարվեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից: Ստեղծվեց Անդրկովկասի դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետությունը:
Թուրքիան ստացավ գործողությունների լիակատար ազատություն: Կարճ ժամանակում հակառակորդը նվաճեց Կարսը, Ալեքսանրդրոպոլը, մոտեցավ Երևանին: Թուրքական ներխուժումը Արևելյան Հայաստան և Այսրկովկաս ուղեկցվում էր Արևելահայերի և փախստական արևմտահայերի ցեղասպանությամբ։ Թուրքական ստորաբաժանումները հայերի կոտորածներ կազմակերպեցին նաև Իրանի տարածքում՝ Մակուն, Խոյը և այլ մի քանի շրջան օկուպացնելուց հետո։
1918 թ. մայիսի 2-ին Թուրքիան հանդես եկավ նոր վերջնագրով: Անդրկովկասի ֆեդերատիվ հանրապետությունը փլուզվեց: Մայիսի 26-ին հռչակվեց Վրտստանի անկախ հանրապետության ստեղծումը, մայիսի 27-ին’ Ադրբեջանի, իսկ մայիսի 28-ին’ Հայաստանի անկախ հանրապետության հռչակումը:
Թշնամուն դիմագրավելու համար համախմբվեցին հայկական բոլոր ազգային ուժերը, ոտքի կանգնեց ժողովուրդը: 1918 թ. մայիսի 22—28-ը Սարդարապատ, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսիայի ճակատամարտերում հայկական ուժերը հիմնականում կարողացան ջախջախել թուրքերին, կասեցնել նրա հետագա աոաջխաղացումը: Այս մարտերը հանդիսացան հայ ժողովրդի աննկուն կամքի, վճռականության ու միասնության վկաներ: Հռչակվեց Հայաստանի դեմոկրատական հանրապետությունը:
1918 թ. հունիսի 4-ին Բաթումում հաշտության պայմանագիր կնքվեց Հայաստանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանին էր մնում ընդամենը 12000 քառակուսի կիլոմետր տարածություն՝ 310.000 բնակչությամբ: Պայմանագրի համաձայն, Բաքվից պետք է դուրս բերվեին հայկական ուժերը: Սակայն Բաքվի հայոց ազգային խորհուրդը մերժեց այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100000 հայության կյանքը:
Գերակշիռ ուժեր ունեցող թուրք զորամիավորումները մեծ կորուստների գնով կարողացան 1918 թ. սեպտեմբերի 15-ին գրավել քաղաքը և կոտորել մոտ 30000 հայ:
1918 թ․ մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը Թիֆլիսում իրեն հայտարարեց «հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը»: Արդեն հունիսի 4-ին Բաթումում Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը’ Հայաստանի կառավարության տրամադրության տակ մնացած խիստ սահմանափակ տարածքում (12 հազար քռ․կմ):
1918 թ. հուլիսին կազմավորվեց հանրապետության առաջին կառավարությունը Հ․Քաջազնունու գլխավորությամբ: 1918 թ. օգոստոսի 1-ին իր աշխատանքն սկսեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, որը կազմվել էր բազմակուսակցական հիմքի վրա ընտրված 40 պատգամավորներից։ Որոշվեց մշակել և ընդունել հիմնական օրենքը՝ սահմանադրությունը: Հետագայում ընդունվեցին Հայաստանի Հանրապետության խոըհբդանիշնեըը՝ դրոշակը, հիմնը և զինանշանը: Հատակ ուշադրության է դարձվում ազգային փոքրամասնությունների իրափսնքների պաշտպանությանը:
Աոաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի պարտությանը հնարավորություն տվեց 1919 թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակել անկախ և միացյալ։ Հունիսին տեղի ունեցան Հայաստանի խորհրդարանի ընտրությունները։ Ձայների մեծամասնության ստացավ Դաշնակցության կուսակցությունը:
Ներքին քաղաքականության բնագավառում կառավարությունը փորձում էր հաղթահարել երկիրը համակած տնտեսական ճգնաժամը, որն ավելի էր խորանում Հայաստանում ավելի քան 300 հազար փախստականների առկայությամբ: Մեծագույն դժվարությամբ կարգավորվեց գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման մի շարք ձեռնարկությունների աշխատանքը։
Գյուղատնտեսական մթերքների արտադրությունը ավելացնելու, գյուղացիությանը հողով ապահովելու նպատակով նախատեսվում էր նրանց հանձնել եկեղեցուց և կալվածատերերից բռնագրավվող հողերը: Ֆինանսական դրությունը բարելավելու համար մշակվեց հարկային նոր համակարգ: Չնայած անբարենպաստ պայմաններին՝ զարգանում էր դպրոցական գործը, կրթությունը: 1920 թ. հունվարին բացվեց Հայաստանի Համալսարանը:
Արտաքին քաղաքականության բնագավառում կառավարությունը իր գլխավոր խնդիրն էր համարում Հայկական հարցի լուծումը: Այդ հիմնահարցի բաղկացուցիչ մասն էր թուրքերի կողմից զավթված տարածքների ազատագրումը: Դրան հաջողվեց հասնել Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո:
1918 թ. վերջին — 1919 թ. սկզբին Հայաստանին վերադարձվեցին Ղարաքիլիսան, Ալեքսանդրապոլը, Կարսը, Կաղզվանը, Շարուրը, Օլթին, Նախիջևանը: Դրանով իսկ գրեթե ամբողջությամբ վերականգնվեց 1914 թ. սահմանը: Այդ նույն ժամանակ Զանգեզուրի և Արցախի բնակչությունը հաջողությամբ կասեցնում էր Հայաստանի այդ մասերին տիրելու թուրք-ադրբեջանական զավթիչների փորձերը: 1919 թ․ դեկտեմբերին սահմանային վեճ ծագեց Վրաստանի հետ, որը հանգեցրեց կարճատև պատերազմի։
Համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիտում էր որպես Հայկական հարցը կրկին բարձրացնելու հնարավորություն: Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի հաշտության կոնֆերանսին, որն սկսվեց 1919 թ. փետրվարին և կոչված էր լուծելու աշխարհի հետպատերազմյան կառուցվածքի հարցերը: 1919 թ. մայիսին Փարիզի հաշտության կոնֆերանսը որոշում ընդունեց Հայաստանի նկատմամբ մանդատը ԱՄՆ-ին հանձնելու մասին: Այդ որոշումը հաստատեց նորաստեղծ Ազգերի լիգան: Սակայն, հարցի երկարատև քննարկումից հետո, ԱՄՆ֊ի սենատը մերժեց այդ առաջարկությունը: Մերժման պատճառը նաև Հայատսանում բռնկված բոլշևիկյան խռովությունն էր։
Ի զռբու չլինելով օրինական ճանապարհով հասնել իշխանության, հայ բոլշևիկները 1020 թ. մայիսին ապստամբության բարձրացրին’ հուսալով Ադրբեջանի խորհրդային իշխանության և 11-րդ կարմիր բանակի օգնությամբ հասնել իրենց նպատակին: Սակայն, չստանալով այդ օգնությունը, ինչպես նաևաջակցություն չգտնելով ժողովրդական զանգվածների շրջանում, ապստամբությունը պարտվեց և ճնշվեց:
Երկարատև բանակցություններից հետո, 1920 թ. օգոստոսի 10-ին, Անտանտի հաղթող երկրները պարտված Թուրքիայի հետ կնքեցին Սևրի հաշտության պայմանագիրը: Ըստ փաստաթղթի՝ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր անկախ պետություն, Հայաստանը ելք էր ստանում դեպի Սև ծով, ԱՄՆ-ի կառավարությանը իրավունք էր վերապահվում որոշելու սահմանները Թուրքիայի և Հայաստանի միջև: Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր 160 հազ. քառ. կմ:
Սակայն Սևրի պայմնագիրմ այդպես էլ չվավերացվեց Թուրքիայի կողմից, քանի որ այն չէր ճանաչում նոր՝ քեմալական կառավարությունը: Ավելին՝ երկյուղելով, որ Թուրքիան կարող է ամբողջությամբ հայտնվել Ռուսաստանի ազդեցության տակ’ եվրոպական տերությունները դիմեցին զիջումների, չպնդեցին Թուրքիայի կողմից համաձայնագրի պայմանները կատարելու վրա։ Հայաստանը միայնակ չէր կարող Թուրքիային հարկադրել ճանաչել փաստաթուղթը: Հայկական հարցը լուծելու հերթական փորձը անհաջողության մատնվեց:
Բարդ ուղիներով էին զարգանում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի Փոխհարաբերությունները: Չնայած, որ Խորհրդային Ռուսաստանը իր քաղաքականության անկյունաքար էր հռչակել ազգերի ինքնորոշման իրավունքը, նա ամենևին էլ շահագրգռված չէր Անդրկովկասի կորստյան մեջ: 1920 թ․ մայիսին Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև տեղի ունեցան բանակցություններ, որոնք արդյունք չտվեցին: Խորհրդային Ռուսաստանը ռազմական օգնություն ցույց տվեց Ադրբեջանին այնտեղ խորհրային կարգեր հաստատավելուց հետո։ Այդ պայմաններում բոլշևիկյան Կարմիր բանակի զորամասերը գրավեցին Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը: Դրանից օտտվեց Քեմալական Թուրքիան, որը Սևռի պայմանագիկրը չեղարկելու նպատակով 1920 թ. սեպտեմբերի 28-ին ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ:
Բարոյալքված հայկական բանակն ի զորու չեղավ հաջողությամբ դիմադրել թշնամուն: Դաշնակիցներին ուղղված օգնության դիմումները մնացին ան՛պատասխան: 1020 թ. նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց թուրքական կողմի ներկայացրած վերջնագիրը։ Հայաստանը պարտություն կրեց, նրա տարածքի կեսից ավելին բռնազավթվեց թուրքական զորքերի կողմից:
1920 թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում Թուրքիան Հայաստանին հարկադրեց ստորագրել պայմանագիրը, որը վերադառձնում էր Բաթումի պայմանագրով նախատեսված սահմաննեը։ Հայաստանը հրաժարվում էր Սևրի պայմանագրից և զինաթափվում:
Նույն օրը Երևանում համաձայնագիր ստորագրվեց Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև։ Սիմոն Վրացյանի կառավարությունը հայտարարեց իր լիազորությունները վար դնելու մասին, իսկ Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապետություն: Դեռևս նոյեմբերի 29-ին, Խորհրրդային Ադրբեջանի տարածքից բոլշևիկյան կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ Հայաստանի տարածք մտավ Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն:
Փարիզյան կոնֆերևանսի և Սևրի պայմանագրի ստորագրման պայմաններում Կիլիկիայի հայությունը հույս ուներ, որ եթե անգամ չմիավորվի մայր հայրենիքի հետ, ապա Ֆրանսիայի հովանու ներքո ձեռք կբերի եթե ոչ անկախություն, ապա ինքնավարության: Սակայն Ֆրանսիան, հետապնդելով իր տնտեսական և քաղաքական շահերը, 1921 թ․ հոկտեմբերին Կիլիկիան հանձնեց Թուրքիային: Դա հանգեցրեց կիլիկիահայության նոր ջարդերի: Բազմաթիվ վայրերում (Մարաշ, Հաճըն, Ուրֆա, Ջեյթան, Այնթապ) հայերն առավել կամ պակաս հաջողությամբ երկար ժամանակ դիմադ րերին թուրք ջարդարարներին:
Խորհրդային Ռուսաստանի հետ 1920 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրով Խորհրդային Հայաստանի առաջին կառավարության՝ Հեղկոմի կազմում պետք է ընդգրկվեին նաև Դաշնակցության ներկայացուցիկչները։ Սակայն Հեղկոմը (նախագահ’ Ա․Կասյան), ոտք դնելով Երևան, չկատարեց այդ պայմանը: Հանրապետությունում ամբողջ իշխանությունը անցավ բոլշևիկների ձեռքը:
Կառավարման հենց առաջին ամիսների ընթացքում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և Հեղկոմը իրագործեցին հողի, ջրի, անտառների, ընդերքի, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների և բանկերի ազգայնացում: Վերացվեց մասնավոր սեփականությունը։ Իրագործելով հացի սեփականազրկման դաժան քաղաքականություն։
Բազմաբնույթ բռնությունները հանգեցրին ղժգոհության և քաղաքացիական պատերազմի (1021 թ. փետրվար — ապրիլ): Ապստամբության ընդհանուր ղեկավարու¬թյունը ստանձնեց Դաշնակցություն կուսակցությունը: Սկզբնական շրջանում ռազմական գործողություններն ընթանում էին փոփոխական հաջողություններով, սակայն ռուսական զորամասերի օգնության դսզուց հետո ուժերի փււխհարաբերությունը դասավորվեց հօգուտ խորհրդային իշխանության:
1021 թ. դեկտեմբերին տեղի ունեցան իշխանության նոր մարմինների’ խորհուրդների ընտրությունները: Վարչականորեն Հայաստանը բաժանվեց ինը գավառի: 1922 թ. հունվար -փետրվար ամիսներին կայացած Հայաստանի խորհուրդների առաջին համագումարն ընդունեց ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը 1920-1922թթ․ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մի շարք երկրների, առաջին հերթին’ խորհրդային հանրապետությունների, ապա Պարսկաստանի ու Թուրքիայի հետ:
Խորհրդային իշխանության առաջին տարիներին Հայաստանը կրեց տարածքային զգալի կորուստներ: Ալեքսանդրոպոլի հաշտության պայմանագիրը քիչ մեղմացնող փաստաթղթով 1921 թ. հոկտեմբերի 18-ին Կարսում Թուրքիային վերջնականապես անցան Կարսի մարզը ամբողջությամբ և Սուրմալուի շրջանը։ Թուրքական կողմը հատուկ պայմանով համաձայնեց Խորհրդային Ադրբեջանին հանձնել Նախիջևանը։ Ներքաղաքական խորը ինտրիգների պատճառով Ադրբեջանին միացվեց նաև Արցախը (Լեռնային Ղարաբաղը): 1921 թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալու մասին:
Եղան նաև որոշակի հաջողություններ։ Գարեգին Նժդեհի առաջնորդությամբ Զանգեզարի հայության համաժողովրդական պայքարը տվեց իր պտուղները: Այդ հերոսական և անձնուրաց հերոսամարտի արդյունքում Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում: 1921 թ. փետրվարին Լոռին ազատագրվեց և միացվեց Խորհրդային Հայաստանին: Այստեղ վրաց մենշևիկյան իշխանության դեմ բռնկված պայքարն օգտագործվեց Վրաստանը խորհրդայնացնելու համար:
1922 թ. մարտի 12-ին Անդրկովկասի երեք հանրապետությունները դաշնակցային «պայմանագիր ստորագրեցին Անդրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (Անդրֆեդերացիա) ստեղծման վերաբերյալ: Այն գոյատևեց մինչև 1936 թ.։ 1922 թ. դեկտեմբերի 30-ին խորհրդային չորս հանրապետություններ հռչակագիր ընդունեցին ԽՍՀՄ կազմավորման մասին: 1936թ․ ԽՍՀՄ նոր սահմանագրության համաձայն վերացվեց Անդրկովկասի հանրապետությունների ֆեդերացիան; Խորհրդային Միության նոր սահմանագրության սկզբունքներին համապատսախան մշակվեց և 1937 թ. րնդունվեց ՀԽՍՀ նոր սահմանադրությունը: Հայակական ՍՍՀ-ն մտավ ԽՍՀՄ կազմը աանմիջականորեն։
Յոթ տասնամյակների ընթացքում գտնվելով ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանը անցավ սոցիալ-տնտեսական և հասարակական — քաղաքական զարգացման դժվարին ուղի, որը նշանավորվեց նվաճումներով ու զրկանքներով, հաջողություններով ու զոհերով: Հայ ժողովրդի կյանքը ենթարկված էր պայմաններին, որոնք բնորոշ էին ամբողջ Միության համար: Արդեն 1920-ական թվականներին Հայաստանում ձևավորվեց կոմունիստական կուսակցության վարչահրամայական համակարգը։ Այն դարձավ պետական կառուցվածք և նենգափոխեց իշխանության դեմոկրատական մարմինները:
Խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին հանրապետությունում խոշոր միջոցառումներ իրագործվեցին արդյունաբերության զարգացման բնագավառում: Հայաստանում, ինչպես և ամբողջ Միության մեջ, այդ կուրսին զոհաբերվեց գյուղատնտեսությունը’ գյուղացիական տնտեսությունների բռնի, դաժան հալածանքներով ուղեկցվող կոլեկտիվացումը (1920 թվականների վերջ — 1930-ական թվականների սկիզբ) պետությանը թույլ տվեց լիովին տնօրինել նրա եկամուտները, որոնց ճնշող մասը նպատակամղվում էր արդյունաբերության զարգացմանը:
1920-ական թվականների երկրորդ կեսից խորհրդային իշխանությանը ձեռնամուխ եղավ ինդուստրացման քաղաքականության կենսագործմանը։ Շարք մտան բազմաթիվ հէկեր, արդյունաբերական ձեռնարկություններ:Հզոր արդյունաբերության ստեղծումը կոմունիստական կուսակցության կողմից ճանաչվում էր որպես սոցիալիզմի կառուցման գլխավոր գործոն:
1940-ական թվականների շեմին Հայաստանում զարգացում ապրեցին պղնձահանքային, քիմիական, շինանյութերի արդյունաբերությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը: Ընդ որում, լուրջ սխալներ էին թույլ տրվում արդյունաբերական ձեռնարկությունների տեղադրման գործում, անտեսվում էին բնապաշտպանության հարցերը և այլն:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, առանձնապես 1960-ական թվականներից սկսած, հանրապետության արդյունաբերության մեջ առաջատար տեղ գրավեցին բազմաբնույթ մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմատիկայի և հաշվողական տեխնիկայի միջոցների ար-տադրությունը և այլ ճյուղեր: Մեծ ուշադրություն էր դարձնում հանրապետության էներգետիկ բազայի ընդլայնմանը:1946—1950 թթ. կառուցվեց ավելի քան 50 արդյունաբերական ձեռնարկություն:
Չնայած արտադրության ծավալային աճին, շատ արտադրատեսակներ անորակ էին: Վարչահրամայական համակարգի արդյունք էր Հայաստանը «մեծ քիմիայի» հանրապետություն դարձնելու ծրագիրը:1970-ական թվականների կեսերից այն վերափոխվեց «փոքր կենցաղային քիմիայի»: Արդյունաբերության զարգացումը Հայաստանը վերածեց առավելապես արդյունաբերական երկրի, խթանեց քաղաքակենտրոնացման արագացված տեմպերը: Հանրապետության բնակչության գերակշռող մասն ապրում էր քաղաքներում:
Չնայած ագրարային բարենորոգումներ իրականացնելու բազում փորձերին, գնման գների բարձրացմանը և այլ միջոցառումների՝գյուղատնտեսությունը շարունակում էր էականորեն հետ մնալ համաշխարհային միջին մակարդակից: Խիստ կերպով զգալի էր իր աշխատանքի մեջ կոլտնտեսական գյուղացու շահագրգռված չլինելը։ Սոցիալական և մշակութային զարգացման մակարդակով գյուղը շարունակում էր լրջորեն հետ մնալ քաղաքից:
Հաստատված միակուսակցական համակարգի պայմաններում օրինականության խախտումմենրը — դարձան սովորական երևույթ։ Իշխանությունները պայքար ծտվալեցին Հայաստանյայց Առաքելականական Եկեղեցու դեմ: Փակվեցին և քանդվեցին հարյուրավոր եկեղեցիներ և վանքեր, հետապնդվում էին հոգևորականները և հավատացյալները: 1930-ական թվականների երկրորդ կեսին Հայաստանում անօրինական կերպով ռեպրեսիայի ենթարկվեցին մտավորականության ներկայացուցիչներ, հոգևորականներ, ծառայողներ, ինչպես նաև կուսակցական և պետական շատ գործիչներ, որոնք կուրորեն հավատում էին սոցիալիզմի գաղափարներին: Պատժիչ մարմինների գործակալների կողմից սպանվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեգյանը: Ոչ լրիվ տվյալներով Հայաստանում 1936-1938 գնդակահարվել է 6000-ից ավելի մարդ։
1949 թվականին Հայաստանից հազարավոր ընտանիքներ անօրինական կերպով աքսորվեցին Ալթայի երկրամաս: Հանրապետության կուսակցական — պետական բյուրոկրատիան հնազանդորեն կատարում էր կենտրոնի բոլոր ցուցումները:
Հայ ժողովուրդը ակտիվորեն մասնակցեց երկրորդ համաշխարհային պատերազմին: Հայրենական Մեծ պատերազմի փուլում (1941-1945 թթ.) ֆաշիստական Գերմանիայի դեմ ռազմաճակատներում մարտնչում էին հարյուր հազարավոր հայեր, կազմավորվեց հայկական ազգային 6 դիվիզիա: Պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանից զորակոչվեց ավելի քան 500 հազար մարդ։ Փառաբանվեցին շատ հայ զորապետներ, նրանց թվում մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Ս.Խուդյակովը (Արմենակ Խամփեր- յանց), ծովակալ Հովհաննես Իսակովը և ուրիշներ: Մեծ թվով սփյուռքահայեր մարտնչում էին դաշնակիցների բանակների շարքերում, մասնակցում էին Դիմադրության շարժմանը (Ֆրանսիա, Հունաստան, Բուլղարիա): 100 հայորդի արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման։ Շուրջ 100 հազար հայ պարտիզան Եվրոպայում նույնպես մասնակցում էին Դիմադրողական շարժմանը։
Բարդ ուղիներով էին ընթանում Խորհրդային Հայաստանի հարաբերությունները սփյուռքի հետ: 1920-ական թվականներին սփյուռքում առաջացան կազմակերպություններ, որոնք օգնություն էին ցույց տալիս Հայաստանին: Իրականացվեց 40 հազարից ավելի հայերի հայրենադարձությունը սփյուռ քից: 1930-ական թվականների վերջից սփյուռքի հետ եղած կապը խախտվեց:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում սփյուռքահայերի առաջադիմական ուժերը մասնակցեցին ֆաշիզմի դեմ մղվող պայքարին, կրկին վերականգնվեցին Հայաստանի կապերը սփյուռքի հետ:
1940-ական թվականների երկրորդ կեսին իրագործվեց նոր հայրենադարձություն, Հայաստան եկան 80 հազարից ավելի սփյուռքահայեր: Սակայն 1970-ական թվականների կեսից, Միության մեջ կենսապայմանների վատթարացմանը զուգընթաց, սկսեց աճել Հայաստանից հայերի տարահոսումը արտասահմանյան երկրներ:
1970-ական թվականների կեսերին սկսեցին բացասական միտումներ գծագրվել Միության տնտեսության զարգացման գործում: Տնտեսավարման էքստենսիվ ձևերը սպառեցին իրենց, երկիրը սկսեց ակնհայտորեն հետ մնալ գիտատեխնիկական առաջընթացի համաշխարհային մակարդակից, տնտեսության մեջ դրսևորվեցին լճացման երևույթներ: Տնտեսական բարենորոգումներով դրությունը շտկելու փորձերը արդյունք չտվեցին, քանի որ դրանք չէին շոշափում հասարակության կյանքի բոլոր ոլորտները: Լայն տարածում գտան կաշառակերությունը, պետական ունեցվածքի հափշտակությունը և այլ բացասական երևույթներ: Աճում էր ժողովրդի դժգոհությունը:
1960-ական թվականներին սկսվեց հայ ժողովրդի ազգային զարթոնրը: Այն իր արտահայտությունը գտավ ցեղասպանության 50-ամյա տարելիցը նշեյիս, երբ ցուցարարները պահանջում էին պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ, որոնք հետամուտ էին Հայ դատի միջազգային ճանաչմանը, Արցախը մայր Հայաստանին վերամիավորմանը, ժողովրդավարության հաստատմանը։
1980-ական թվականների կեսին ԽՍՀՄ-ի կյանքում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ: Մ.Գորբաչովի նոր ղեկավարությունը հռչակեց «վերակառուցման» կուրսը, որը պետք է ներառներ հասարակության կյանքի բոլոր ոլորտները։ ժողովրդական զանգվածները պաշտպանեցին նոր քաղաքականությունը, նրա մեջ տեսնելով երկիրը խոր լճացումից դուրս բերելու, հասարակության կյանքը նորոգելու հնարավորություն: Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ ձեռք բերվեցին հատկապես հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի դեմոկրատացման ասպարեզում: Առաջադիմական ուժերի ճնշման տակ կոմունիստական կուսակցությունը ստիպված եղավ հրաժարվել իր մենաշնորհային դիրքից, ստեղծվեցին բազմակուսակցական համակարգ հաստատելու իրական նախադրյալներ։
Դեմոկրատացման գործընթացներ էին տեղի ունենում նաև Հայաստանում: Դեմոկրատացման գործընթացի ընդհանուր հունի մեջ տեղ գտան անցյալի շատ իրադարձությունների վերաիմաստավորումը, վերադարձը պաշտոնական գաղափարախոսության կողմից մերժված բարոյական արժեքներին, հայ եկեղեցու դերի ակնհայտ բարձրացումը, հայրենիքի և սփյուռքի հայերի միասնականության ընկալումը։
Հայաստաևում այդ գործընթացի յուրօրինակ խթան հանդիսացավ Դարաբաղյան շարժումը: Ղարաբաղի հայերը, որոնք մինչ այդ բազմիցս անհաջող հարուցել էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցը, կրկին բարձրացրեցին մի ժողովրդի երկու մասերի վերամիավորման հարցը: Նրանք գտնում էին, որ վերակառուցումը պետք է թափանցի հասարակության կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում նաև ազգամիջյան հարաբերությունների։
1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ին մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց վերամիավորվի ՀԽՍՀ-ի հետ: Ի պաշտպանություն արցախահայոլթյան Հայաստանում տեղի ունեցան բազմամարդ հանրահավաքներ և ցույցեր: Հայ ժողովուրդը հույսով դիմեց միութենական իշխանություններին’ ակնարկելով Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը:
Սակայն արցախցիների այդ հայտարարությունը թշնամաբար ընդունվեց ոչ միայն Ադրբեջանի, այլև Խորհրդային Միության կենտրոնական համակարգի կողմից։ 1988 թ. փետրվարի 27—29-ին Սումգայիթում (Ադրբեջան) տեղի ունեցան հայերի ջարդեր, որոնց զոհերը դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Այդ չարագործությունը չստացավ քաղաքական գնահատական, ի հայտ չբերվեցին և չպատժվեցին դրա իսկական կազմակերպիչները:
Դարաբաղյան շարժումը ստացավ հայ ժողովրդի բոլոր խավերի լայն աջակցությունը: Կազմավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որը գլխավորեց հարաճուն շարժումը։ Համաժողովրդական ճնշման հետևանքով 1988 թ. հունիսի 1Տ-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն իր համաձայնությանը տվեց ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմի մեջ մտցնելու համար: Սակայն, մեկ ամիս անց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը մերժեց մարզը Հայաստանին վերամիավորելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի խնդրանքը։
1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մեծապես տուժեց Հայաստանի տարածքը 40 %-ը: Ավերվեցին բազմաթիվ քաղաքներ, հարյուրավոր գյուղեր, պաշտոնական տվյալներով’ զոհվեց մոտ 25000 մարդ: Խորհրդային հանրապետությունների մեծ մասը, արտասահմանյան երկրները, զանազան միջազգային կազմակերպություններ և սփյուռքը անհրաժեշտ և շոշափելի օգնություն ցուցաբերեցին ևրկրաշարժից տուժած շրջաններին: Դրա հետևանքով վերականգնվեցին մի շարք ձեռնարկություններ, կառուցվեցին բնակելի նոր թաղամասեր: Սակայն մի շարք պատճառներով չհաջողվեց իրականացնել նախատեսված աշխատանքները:
Շարժումը շարունակցվեց նույնիսկ 1988 թ. դեկտեմբերի ահավոր երկրաշարժից հետո։ Այն առաջ էր քաշում ոչ միայն դարաբաղյան հիմնահարցը լուծելու պահանջ, այլև դնում էր բնապահպանության, հայրենիքի և սփյուռքի հայերի ուժերի համախմբման, դեմոկրատական լայն վերափոխությունների կենսագործման հարցեր: Շարժումը վերաճեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), որը վայելում էր ժողովրդական զանգվածների լայն աջակցությունը։ Հանրապետության իշխանության ճգնաժամն ընդունեց անդառնալի բնույթ։
1989 թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը դադա¬րեցրեց ԼՎՍՄ-ի օրենսդիր ե գործադիր իշխանությունների գործունեությունր: Մարզում ստեղծվեց Հատակ կառավարման կոմիտե: Գարնանը, երր ազատ արձակվեցին «Ղարաբաղ» շարժման ղեկավարները, պայքարը նոր թափ ստացավ: Շարժման ծրագիրն ընդգրկեց հայ ժողովրդին հազող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ անկախ պետականության վերականգնումը; Այդ խնդիրների իրականացմանն էր ուղղված Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ստեղծումը:
1989 թ. հուլիսից ոտնահարելով միջազգային իրավունքները, Ադրրեջանն իրականացրեց Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակումը: Չէին ստացվում վառելիք, սնունդ, հանրապետության կենսագործությունն ապահովող այլ ապրանքներ: Այս ամենը հանգեցրեց տնտեսական ճգնաժամի խորացմանը Հայաստանում: Շրջափակումով Ադրրեջանը դրեց չհայտարարված պատերազմի սկիզբը:Իսկ 1990 թ.Ադրրեջանի կողմից փակվեց նաև Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը:
1989 թ. օգոստոսի 16-ին ԼՂԻՄ-ի լիազոր ներկայացուցիչների համագումարը մարզում իրադրությունը կայունացնելու և վերանսկելու նպատակով ընտրեց Ազգային խորհուրդ: Վերջինի գործունեությունը չեզոքացնելու նպատակով ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ստեղծել հանրապետական կազմկոմիտե, որտեղ պետք է հավասարապես ներկայացված լինեին հայեր և ադրբեջանցիներ: Սակայն այս սկզբունքը չպահպանվեց և կազմկոմիտեն վարում էր հակահայկական քաղաքականություն։
Նման իրավիճակում, 1989 թ. դեկտեմրերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Հայաստանի և Լեռնային Ղարարաղի վերամիավորման մասին: Հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, 1990 թ. հունվարին ադրբեջանական իշխանությունները Բաքվում կազմակերպեցին հայկական նոր կոտորածներ: Միաժամանակ, Ադրրեջանի ժողովրդական ճակատը հարձակումներ ձեռնարկեց հայ-ադրրեջանական սահմանի ողջ երկայնքով: Հայ ինքնապաշտպանական ջոկատներն արժանի հակահարված տվեցին հակառակորդին: 300 հազարից ավելի հայեր լքեցին Ադրբեջանը, Հայաստանից հեռացավ ադրբեջանական բնակչությունը:
1990 թ. մայիսին տեղի ունեցան Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնցում տպավորիչ հաղթանակ տարավ Հայոց Համազգային Ծարժումը։ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:
1990 թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որը, «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, … ելնելով մարդու իրավունքնորի համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»’ հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, հաստատվեց նոր դրոշը, զինանշանը։ 1991 թ. փետրվարի 28- ին խորհրդարանի կողմից ընդունվեց օրենք, որն ապահովում էր հանրապետությունում բազմակուսակցական համակարգի գոյությունը:
ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ ադրբեջանական զինված կազմավորումները 1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին հայաթափ արեցին Գետաշենն ու Մարտունաշենը, իսկ 1992 թ. ամռանը’ Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Չնայած տարածքային կորուստներին, հայությունը շարունակեց ազատագրական պայքարը: Անձնուրաց պայքարի շնորհիվ հայ ազատամարարտիկներն ազատագրեցին մի շարք ընակավայրեր: 1991 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարարաղը հոչակեց իր անկախությունը:
1991 թ. օգոստոսի 19-ին խորհրդային ուժային կառույցները փորձ կատարեցին հեղաշրջման ճանապարհով Խորհրդային Միությունում հաստատել ռազմական դիկտատուրա: Սակայն ազատական ուժերի հաստատակամության և Արևմուտքի միջամտության արդյունքում այդ փորձը ձախողվեց: Դա արագացրեց ԽՍՀՄ փլուզումը ե հանրապետությունների անկախացումը: Հայաստանում դա իր արտահայտությունը գտավ 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում, երբ ընտրողների բացարձակ մեծամասնությունը արտահայտվեց անկախության օգտին: 1991 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հոչակեց անկախ պետություն:
1991 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ’ Գագիկ Հարությունյանը: Միաժամանակ թշնամու կողմից Արցախօ զավթված շրջաններում ծավալվեց պարտիզանական պայքար:
1991 թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի միջև համաձայնագիր ստորագրվեց ԽՍՀՄ-ի վերացման և Անկախ Պետությունների Համագործակցման կազմավորման մասին: Սույն թվականի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ, այգ թվում’ Հայաստանը, համաձայնագիր ստորագրեցին ԱՊՀ-ի ստեղծման մասին: Որպես ինքնիշխան պետություն, Հայաստանը ճանաչեցին մի շարք երկրներ:1992 թ. մարտի 2-ին Հայաստանք դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անգամ։
1992 թ. մայիսի 8-ին հայ հերոսամարտիկները ազատագրեցին Շուշին: Մի քանի օր անց գրավեցին նան Լաչինը, որով արցախցիներք դուրս եկան Հայաստանի հանրապետության սահմանք: Արցախյան ազգային-ազատագրական պայ-քարը թևակոխեց նոր փուլ: Չկարողանալով ռազմական ուժի օգնությամբ իր օգտին լուծել դարաբաղյան հիմնահարցը’ հետագա խայտառակությունից խուսափև|ու համար ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994 թ. մայիսին զինադադար խնդրել: 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրով հրադւսդար հաստատվեց։ Այն խախտվեց 2016 թ․ Քառօրյա և 2020 թ․ Քառասունչորսօրյա պատերազմներով։ 1991-1994 թթ պատերազմի ողջ ընթացքում հայկական կոդմր տվեց ավելի քան 6,5 հազար սպանված և ավելի քան 15 հագար վիրավոր: Ադրբեջանի մարդկային կորուստներն այդ պատերազմում տարբեր տվյալներով կազմեցին 20-25 հագար սպանված և ավեյի բան 50 հագար վիրավոր:
Անկախության հռչակման պահից սկսած Հայաստանում իրագործվել են նշանակալից վերափոխություններ’ վերականգնվել է մասնավոր սեփականությունը, տնտեսության բազմակացութաձևությունը, իրականացվել է հողի սեփականաշնորհումը, իրականացվել է առևտրի, հասարակական սննդի ու փոքր ձեռնարկությունների սեփականաշնորհում:
Չնայած ԽՍՀՄ քայքայման, տնտեսական կապերի խզման, Ադրբեջանի կողմից հաղորդակցության ուղիների և գազամուղի մշտական շրջափակման հետևանքով ստեղծված ծանր պայմաններին, հանրապետության տնտեսությունը 1994-96-ին աստիճանաբար սկսեց հաղթահարել ճգնաժամը, արդյունաբերության բնագավառում ձեռք բերվեցին առաջին նվաճումները: Վերագործարկվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, որը փակվել էր 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո: Ատոմային էլեկտրակայանի վերսկսած աշխատանքը որոշակիորեն մեղմացրեց էներգետիկ ճգնաժամը:
Հանրապետությունում ստեղծվեց բազմակուսակցական համակարգ, կազմավորվեցին բազմաթիվ հասարակական միություններ և ընկերություններ, բարձրացավ բնակչության հասարակական — քաղաքական ակտիվությունը: 1995-ի հուլիսի 5-ին համընդհանուր հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Հայ եկեղեցու համար ստեղծվել են անկաշկանդ գործունեության պայմաններ, որի շնորհիվ ժողովրդին վերադարձվեցին բարոյական այն արժեքները, որոնք դարեր շարունակ բնորոշ են եղել հայերի աշխարհայացքին և հասարակական կեցությանը:
Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս օտար երկրների հետ իրավահավասար հարաբերությունների հաստատման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ լուծման օգտին, պահանջելով անպայմանորեն ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը:
1996-ի սեպտեմբերին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն հանրապետության նախագահ երկրորդ ժամկետով ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը: Ըստ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել էր րնտրության մասնակիցների 51,75 %-ը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին՛ 41.29 %-ր: Դժգոհելով նախագահական րնտրությունների արդյունքներից և այն համարելով կեղծված՝ մարդիկ դուրս եկան հանրահավաքների’ պահանջելով անցկացնել եկրորրդ փուլ: Երկրի բնակչությունը դժգոհ էր իր նյութական վիճակից, հանրապետությունում ձևավորված հանցագործ խմբակցությունների անպատիժ գործողություններից:
1996 թ. սեպտեմրերի 25-ի հանրահավաքի մասնակիցները ներխուժեցին խորհրդարանի շենք: Բողոքի այս պոռթկումր կասեցվեց: Սկսվեցին րնդդիմության առաջնորդների ու աոավել ակտիվ ներկայացուցիչների ձերբակալությաններր, տեղի ունեցան քադաքական դատավարություններ, հանրապետությունում արգելվեց հանրահավաքներհ ցույցեր կազմակերպել:
Ներքին գործոնների հետևանքով առաջացած ճգնաժամն էլ ավելի բարդացավ դարաբաղյան խնդրի լուծման հանդեպ երևան եկած տարաձայնությունների պատճառով: Տարաձայնությունները առաջացան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ղեկավարության միջև, այլև Հայաստանի Հանրապետության ղեկավարության ներսում: Հարցի քննարկման ընթացքում ՀՀ նախագահի և նրա կողմնակիցների տեսակետը չընդունվեց: Այդ ժամանակ նախագահը և նրա հենարանը հանդիսացող Հայկական համազգային շարժումը արդեն չունեին մեծամասնություն Ազգային ժողովում: Նման պայմաններում ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը 1998 թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց: Նույն թվականի մարտին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքով’ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որը մինչ այդ եղել է ՀՀ վարչապետ:
1999 թ. հոկտեմբերի 27֊իև Ազգային ժողով — ՀՀ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ինքնաձիգնևրով զինված 5 ահաբեկիրներ ներխուժեցին ԱԺ նիստերի դահլիճ և կրակ բացեցին ներկաների վրա: Ահաբեկչությանը զոհ դարձան ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վագզեն Սարգսյանը, ԱԺ խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։ Հոկտեմբերի 27 ի ահաբեկչությունը ծանրացրեց հանրապետւս թյան վիճակը, հանգեցրեց ներքաղաքական սուր իրավիճակի․ որը պահպանվեց 4 տարի։
Հայաստանի Հանրապետության նախագահական չորրորդ րնտրություններն անցկացվեցին 2003 թվականին։ Երկրորգ արդյունքում նախագահ վերընտրվեց Ռորերտ Քոչարյաևը: 2003 թ. մայիսին տեղի ունեցան նաև Ազգային ժողովի հերթական րնտրությունննրր. որոնց արդյունքում կուսակցություններից ոչ մեկին չհաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում և միայնակ ձևավորել կառավարություն: Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ աոաջին անգամ առավել շատ ձայներ ստացած երեք կուսակցություններ ՀՀԿ-ն, ՕեԿ-ը և ՀՑԴ-ն. քաղաքական կոալիցիա կազմեցին և համատեղ ձևավորեցին ՀՀ կաոավարությունր: Վարչապևտ նշանակվեց 2000 թվականից այդ պաշտոնր գբաղեցնող’ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Սարգարյանր:
2007 թ. մայիսի 12-ի խորհրդա-րանական ընտրություններում հա-մամասնական ընտրակարգով մեծամասնություն ստացավ ՀՀԿ-ն։Ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջև։Վարչապետ նշանակվեց Սերմ Սարգպանր:
Հայաստանի Հանրապետության նախագահական հինգերորդ ընտրություններն անցկացվեցին 200Տ թ. փհտրփսրի 19-ին. Նախագահի թեկնածուների մեջ էին ՀՀ աոաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոպանր և վարչապետ Սևրժ Աարգսյանը։ ՀՀ նախագահ րնտրվեց ՍԵրժ Սարգսյանր: Չընդունելով ընտրության արդյունքներր’ ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պևտրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր անրնդմեջ շարունակվող հանրահավաբներ սկսեց: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ին հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Կային վիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն:
ՀՀ նախագահի առաջարկությամբ 2008 թ. աշնանը ստեղծվեց հանրային խորհուրց, որի կազմում ընդգրկվեցին հասարակական կյանրի գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող մասնագետներ, մտավորականության ներկայացուցիչներ: Հանրային խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ նախկին վարչապետ Վազգհն Մանուկյանը: 2011 թ ից ՀՀ թաղաբական կյանբամ սկսեց ձեավորվեյ նոր’ փոխադարձարար ավելի հանդարմոդ մթնպորտ:
ՀՀ նախագահական վեցերորդ րնտրություններն անցկացվեցին 2013 թ. փետրվարի 19֊ին։ Վերընտվեց Սերժ Սարգսյանը։2015 թ․ դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքում սահմանադրական նոև փոփոխություններն ընդունվեցին։ Ըստ այդմ՝ Հայաստանն անցավ խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը պահպանեց իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը։
2018 թ․ մարտի 2-ին Հայաստանի խորհրդարանի 90 «կողմ» և 10 «դեմ» ձայնով Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի չորրորդ նախագահը։ Նա ստանձեց լիազորությունները 2018 թ.–ի ապրիլի 9–ին, երբ դադարեցվեցին նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական տվեց։
2018 թվականի ապրիլին 9-ին՝ իր երկրորդ ժամկետի ավարտից հետո, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց և ապրիլի 17-ին Ազգային ժողովում ընտրվեց վարչապետի պաշտոնում՝ անտեսելով երկրում տարածվող հանրային խմորումները։ Ապրիլի 23-ին, հանրային ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
Մայիսի 8-ին Ազգային ժողովը վարչապետ ընտրեց Քաքաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ, զանգվածային ցույցների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին։ Դեկտեմբերի 2-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ` հավաքելով ձայների 70,42%-ը: 2019 թ.-ի հունվարի 14-ին, նախագահ Արմեն Սարգսյանը հրաման ստորագրեց` նշանակելով Փաշինյանին վարչապետի պաշտոնում։