Menu Close

Հայաստանի Տուրիստական Ծառայություններ Մատուցողների Միություն հասարակական կազմակերպություն

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

Հայաստանի Զբոսաշրջության ոլորտի հարգարժան ներկայացուցիչներ.

Ազատ գործունեությունը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, իսկ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիրների համար նաև պատվավոր պատասխանատվություն։

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության գործուներությունը միտված է զբոսաշրջության ոլորտի ապագայի ձևավորմանը։

Կարևորելով ազատ տնտեսական գործունեության հնարավորությունը՝ նպատակ ունենք խթանել առողջ մրցակցությունը, պաշտպանել բոլոր շահագրգիռ կողմերի իրավունքները և պատշաճ իրականացնել զբոսավարների, ուղեկցողների, վարորդների և ոլորտի այլ ներկայացուցիչների որակավորումը։

Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միությունը կտրականապես դեմ է ցանկացած տնտեսավարողի ապօրինի գործունեության, պայքարում է ոլորտի անհատ մասնագետների, վարորդների և մյուս բոլոր տնտեսավարողների իրավունքների ոտնահարմամբ անհավասար մրցակցության ցանկացած փորձերի, կոռուպցիոն ցանկացած դրսեւորումների։

Մենք պայքարում ենք հանուն անհատ զբոսավարների և վարորդների, մանր և միջին ձեռնարկությունների ազատ գործունեության բոլոր հնարավոր կարգավիճակներում։

Միությունը գործում է հանուն տուրիստական որակյալ ծառայությունների, ոլորտի ներկայացուցիչների որակյալ և մատչելի ուսուցման ու որակավորման։

Մեր համատեղ ջանքերը ուղղված են ոչ միայն դիմակայելու առկա մարտահրավերներին, լուծելու խնդիրները, այլ նաեւ կանխարգելելու դրանց գոյացումը և զարգացումը։

Եւ մեր պայքարի արդյունավետության համար կոչ ենք անում մեզ միանալ բոլոր զբոսավարներին, ուղեկցորդներին, վարորդներին, ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, քանի որ այս պայքարը հենց մեզ՝ բոլորիս իրավունքների պաշտպանության համար է։

Միասին մենք կարող ենք ստեղծել բարենպաստ պայմաններ զբոսաշրջության ոլորտի անկաշկանդ զարգացման համար։ Միասին փորձենք կանխարգելել մարտահրավերները, որոնք ազդում են ինչպես առկա, այնպես էլ ապագա խնդիրների վրա:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ՀՏԾՄՄ («ՏուրՄիություն») ՀԿ նախագահ

 





ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՒ ԽՆԴԻՐՆԵՐ