Menu Close

Տուրմիության գործունեությունը

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) և իրավաբանական անձանց ՝ իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու և հանրօգուտ գործունեություն իրականացնելու նպատակներով ստեղծված հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։

Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը:

Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենսդրության, այլ նորմատիվ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և արտասահմանյան երկրներում՝ այդ երկրների օրենսդրությանը համապատասխան։

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները

Կազմակերպության գործունեության առարկան է ի շահ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչության` զբոսավարների, ուղերցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը և մասնագիտական որակավորման ապահովումը։

Կազմակերպության գործունեության նպատակները և խնդիրներն են

1․ Հանրապետության տարածքում զբոսաշրջային բարձր որակի ծառայությունների ապահովումը։

2․ Զբոսավարների, ուղեկցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց ազատ գործունեության և իրավունքների ապահովումը և պաշտպանությունը պետական և մասնավոր ապօրինի ներգործությունից։

3․ Զբոսավարների, ուղեկցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանրային կառույցների աշխատանքի մշտադիտարկումը և գնահատումը։

4. Զբոսաշրջության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը՝ զբոսաշրջային ոլորտի մասնագիտական որակի սահմանման գործընթացին աջակցության և մասնակցության միջոցով։

5․ Զբոսավարների, ուղեկցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնագիտական ազատ որակավորման ապահովումը, այդ գործընթացի թափանցիկության և վստահելիության ապահովումը:

6․ Զբոսավարների, ուղեկցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության և իրավունքների հետ կապված գործընթացների մշտադիտարկումը, գնահատումը, և/կամ կանխարգելումն ու բողոքարկումը։

 


✅  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

✅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

✅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Տես նաև/ See also / Также