Menu Close

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ararat
Կազմավորվել է՝ 1918
Տարածություն՝ 29,8 հազ․ քռ․կմ
Բնակչություն՝ 3.064.400 (1.10.2024)
Մայրաքաղաք՝ Երևան
Պետական լեզու՝ հայերեն
Կառավարման ձև՝ խորհրդարանական
Արժույթ՝ դրամ
Հեռախոսային կոդ՝ +374
Ժամային գոտի՝ +4

 


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ

  Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) պետություն է Արևմտյան Ասիայում։ Տարածքը (29,8 հազ․ քռ․կմ) զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս — արևմտյան հատվածը, պատմական Հայաստանի տարածքի շուրջ 1/10 մասը:

Հանրապետության տարածքը գտնվում է հյուսիսային լայնության 38,5′ և 41,18′ աստիճանների և արևելյան երկայնության 43,3′ և 46,37′ աստիճանների միջև: Ամենամեծ ձգվածությունը կազմում է 360կմ (հյուսիսարևմտ]ան ծայրից հարավարևելյան ծայր), արևմուտքից արևելք ձգվածությունն ընդամենը 200կմ է:

Տարածքի մեծությամբ և բնակչության թվով պատկանում է աշխարհի փոքր (որոնց թիվը 55 է), բայց ոչ փոքրագույն պետությունների խմբին: Հայաստանը տարածքի մեծությամբ և բնակչության թվով զիջում է աշխարհի մոտ 130 պետություններին:

Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային և Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությանը։

Հայաստանի Հանրապետությունն իր ներկայիս պետական սահմանները ժաոաեցություն է ստացել ԽՍՀՄ կազմում գտնվող կիսանկախ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից (կրճատ՝ Հայկական ԽՍՀ) ։ Սահմանները ցամաքային են: Սահմանագծի ընդհանուր երկարությունը 1422 կմ է։

Ելք դեպի ծով չունի։ Կասպից ծովից ՀՀ սահմանագիծը հեռու է 193 կմ, Սև ծովից’ 163 կմ, Միջերկրական ծովից՝ 750 կմ, Պարսից ծոցից շուրջ’ 1000 կմ:


ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հայաստանի Հանրապետությունը հայոց ազգային պետականությունն է։

Պետական կառավարման համակարգը գործում է Մայր օրենքի՝ Սահմանադրության հիման վրա։  Այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում: Փոփոխություններ են կատարվել 2005 և 2015 թվականներին։

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Օրենսդիր իշխանություն

իրականացնում է ժողովրդի ներկայացուցչական մարմինը՝ միապալատ Ազգային ժողովը։ Այն վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում պետական բյուջեն և իրականացնում Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ համամասնական ընտրակարգով:

Նախագահ

Պետության գլուխն է Հանրապետության նախագահը։ Նա հետևում է Սահմանադրության պահպանմանը: Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:

Գործադիր իշխանություն

Գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է Կառավարությունը։ Այն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին։

Արդարադատություն

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:


ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի բնակչության միջին խտությունը 110 մարդ է 1 կմ-ի վրա։ Առավել խիտ է բնակեցված Արարատյան դաշտը։ Այտեղ է բնակվում բնակչության ավելի քան 50%-ը։ Ամենաքիչ բնակչությունը Վայոց Ձորի մարզում է։

Քաղաքային բնակչությունը կազմում է մոտ 1, 9 մլն մարդ, իսկ գյուղական բնակչությունը` 1,81 մլն: Երևանում բնակվում երկրի ամբողջ բնակչության 37%-ը կամ քաղաքային բնակչության 57.5%-ը։ Այն Հանրապետության միակ միլիոնանոց քաղաքն է (1,136 մլն) ։ Մեծ քաղաք է Գյումրին (157,3 հազ․), միջին մեծության ՝ Վանաձորը (105 հազ․), ։

Խոշորագույն գյուղական բնակավայրը Ախուրյան գյուղն է։ Կան շուրջ երկու տասնյակ գյուղեր’ 5000-ից ավելի բնակչությամբ։ Գյուղերի միջին մարդաշատությունը ներկայումս կազմում է 1100 մարդ; Ամենացածրադիր բնակավայրը Դեբեդավան գյուղն է (400 մ), ամենաբարձրադիրը’ Վերին Շորժա գյուղը (2350 մ):

Տղամարդիկ կազմում են ամբողջ բնակչության 47%, իսկ կանայք’ 53%։  Գրեթե 19.0 %-ը մինչաշխատունակ տարիքի է (0-15տ.), աշխատունակ (16-63տ) տարիքի է 60%-ը, հետաշխատունակ տարիքի՝17,0 %-ը։  Բնական աճի գործակիցը տատանվում է 4-5%-ի սահմաններում և գրեթե 2,5 անգամ անգամ ցածր է աշխարհի միջին ցուցանիշից:

Ազգային կազմով աշխարհի առավել միատարր պետություններից է: Հայերը կազմում են բնակչության ավելի քան 97%-ը: Այստեղ ապրում են 25 այլ ազգությունների ներկայացուցչներ: Դրանց թվաքանակով զգալի են եզդիները, ռուսները, ասորիները,  քրերը, հույները։

Հայաստանի բնակչության 91%-ը Հայաստանայց Առաքելական Եկեղեցու հետևորդ է:։


ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ

1995 թվականից Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են` մարզերը, և համայնքները։

Մայրաքաղաք Երևանը 2009 թվականին ստացել է  համայնքի կարգավիճակ։

ՀՀ մարզերն են Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ:

Մարզի տարածքը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից եւ պետական uեփականություն հանդիuացող հողային եւ ջրային այլ տարածքներից: Մարզպետերին նշանակում է ՀՀ կառավարությունը։

Երկրորդ կարգի միավորի՝ համայնքի կարգավիճակ ունեն բոլոր քաղաքային բնակավայրերը և գյուղական բնակավայրերի մեծ մասը (90%-ից ավելին): Քաղաքային և գյուղական համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում, իսկ համայնքների ղեկավարները ընտրվում են համայնքների բնակչության կողմից:

Բնակավայրերը մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող եւ այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավորներ են:

Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ: Հայաստանի Հանրապետությունն ունի 71 համայնք և 1002 բնակավայր։

Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.


ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

 


ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետությունը տնտեսության զարգացման ցուցանիշներով պատկանում է աշխարհի փոքր երկրների թվին: Հարաբերական ցուցանիշներով Հայաստանը բնութագրվում է որպես զարգացման միջին մակարդակ ունեցող երկիր:

Հայաստանի Հանրապետությունը ներկայումս արդյունաբերական-ագրարային երկիր է։ Արյունաբերությունը և գյուղատնտեսությունը կազմում են Համախառն ներքին արդյունքի 20-ական տոկոս։

Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը Հանրապետության տարածքում ներկայումս հավասարաչափ չեն ներկայացված։ Սյունիքը և Կոաայքը «արդյունաբերական», իսկ Գեղարքունիքը, Արմավիրը, Սրագածոանը և Տավուշը «գյուղաանաեսական» մարզեր են: