Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է կայքի օգտվողների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք անդամակցության հայտ են ներկայացնում կամ օգտվում են «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» Հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) ծառայություններից, անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, պահպանման և պաշտպանության կարգը։
Օգտվելով կայքից կամ անդամակցության համար դիմելով Կազմակերպությանը՝ Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը սույն Քաղաքականության պայմաններին։
Ընդհանուր դրույթներ
Կազմակերպությունը հարգում է յուրաքանչյուր անձի անձնական կյանքի անձեռնմխելիությունը և պարտավորվում է ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թվականի մայիսի 18-ի օրենքի և այլ կիրառելի իրավական ակտերի։
«Դուք», «Ձեր» տերմինները վերաբերում են ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, որի անձնական տվյալները մշակվում են Կազմակերպության կողմից։
Ինչ տվյալներ ենք մենք հավաքում
Կազմակերպությունը կարող է հավաքել և մշակել հետևյալ անձնական տվյալները.
2.1. Անձնական տվյալներ.
- անուն, ազգանուն
- հեռախոսահամար
- էլեկտրոնային փոստի հասցե
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- անձը հաստատող այլ փաստաթղթեր
2.2. Տեխնիկական և օգտագործման տվյալներ.
- IP հասցե
- սարքի տեսակ
- բրաուզերի տարբերակ
- օպերացիոն համակարգ
- ժամային գոտի
- կայք մուտք գործելու աղբյուր
- cookies ֆայլեր
- կայքում կատարվող գործողությունների վերաբերյալ տվյալներ (էջերի դիտումներ, հարցումներ, սեղմումներ, ոլորում, ներբեռնման սխալներ)
Տվյալների մշակման նպատակները
Անձնական տվյալները օգտագործվում են բացառապես հետևյալ նպատակներով.
- անդամակցության հայտերի մշակման համար
- ծառայությունների և խորհրդատվության տրամադրման համար
- օգտվողների հետ կապ հաստատելու համար
- հարցումներին պատասխանելու համար
- կայքի և ծառայությունների բարելավման համար
- օրենսդրության պահանջների պահպանման համար
Տվյալների մշակման իրավական հիմքերը
Անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ հիմքերով.
- տվյալների սուբյեկտի կամավոր համաձայնություն
- պարտավորությունների կատարման անհրաժեշտություն
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներ
Երրորդ անձանց տվյալների փոխանցում
Կազմակերպությունը չի փոխանցում անձնական տվյալները երրորդ անձանց։
Տվյալների պահպանման ժամկետ
Անձնական տվյալները պահպանվում են ոչ ավելի երկար, քան անհրաժեշտ է մշակման նպատակներին հասնելու համար կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։
Անձնական տվյալների պաշտպանություն
Կազմակերպությունը ձեռնարկում է անհրաժեշտ կազմակերպական, տեխնիկական և իրավական միջոցներ՝ անձնական տվյալները չարտոնված մուտքից, կորստից, փոփոխությունից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար։
Անձնական տվյալների սուբյեկտի իրավունքները
Դուք իրավունք ունեք.
- ստանալ տեղեկություն Ձեր անձնական տվյալների մասին
- պահանջել դրանց ուղղում
- պահանջել տվյալների ջնջում օրենքով նախատեսված դեպքերում
- հետ վերցնել տվյալների մշակման համաձայնությունը
Cookies-ի օգտագործում
Կազմակերպությունը օգտագործում է cookies ֆայլեր կայքի այցելությունները վերլուծելու, ֆունկցիոնալությունը և օգտագործողի փորձը բարելավելու նպատակով։ Դուք կարող եք կառավարել cookies ֆայլերը Ձեր բրաուզերի կարգավորումներով։
Քաղաքականության փոփոխություններ
Կազմակերպությունը իրավունք ունի փոփոխել սույն Քաղաքականությունը։ Ակտուալ տարբերակը մշտապես հրապարակվում է կայքում։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Կոնտակտային տվյալներ
Անձնական տվյալների մշակման վերաբերյալ բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» Հասարակական կազմակերպությանը ՝ կայքում նշված կոնտակտային տվյալներով։