Menu Close

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» (կրճատ՝ Տուրմիություն) հասարակական կազմակերպության գործունեությունն է ի շահ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչության` զբոսավարների, ուղեկցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը և մասնագիտական որակավորման ապահովումը։

Կազմակերպության հիմնադիր ժողողը տեղի էր ունեցել 2024 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրում փաստաթղթերի գրանցումից առաջ նախաձեռնությանը միացել էր արդեն 32 քաղաքացի։ Հասարակական կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ​​ռեգիստրում 2024 թվականի փետրվարի 5-ին։ 2025 թվականի ապրիլի 8-ին հաստատվել է Կանոնադրության նոր խմբագրությունը։

2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հասարակական կազմակերպությանն անդամակցում է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի 67 ներկայացուցիչ։

Կազմակերպության կառավարման մարմիններն են` Համաժողովը և գործադիր մարմինը՝ Նախագահը։ Վերջինս նշանակում է և/կամ հաստատում  Կազմակերպության գործունեության կառավարման և  համակարգման մարմիններ, խորհրդակցական և մասնագիտական խմբեր։ Նախագահին կից գործում են նաև Խորհուրդը և երեք Կոմիտե:


ՀԱՄԱԺՈՂՈՎ

Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` Համաժողովին:

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

  • Կազմակերպության կանոնադրության հաստատումը, փոփոխումը, լրացում կատարելը և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը։⋅

  • Այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին որոշման ընդունումը։

  • Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումների ընդունումը։

  •  Կազմակերպության կառուցվածքի հաստատումը։

  • Անդամավճարի չափի և վճարման կարգի սահմանումը։

  • Կազմակերպության Նախագահի ընտրությունը, փոփոխումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։

  • Կազմակերպության Նախագահի վարձատրության կարգի և պայմանների սահմանումը։

  •  Երեք տարին մեկ անգամ, Նախագահի կողմից Համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված՝ Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատումը։

  • Կազմակերպության մարմինների` իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը։

  • Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը։

  • Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) մասին որոշման ընդունումը։

  • Օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ 

  • Կազմակերպության հերթական Համաժողովը անցնացվում է երեք տարին մեկ: Այն հրավիրում է Նախագահը՝ անդամների համատեղ հավաքի ձևով կամ եթե դա հնարավոր չէ, ապա հեռակա կարգով՝ (հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ)՝ կազմելով համապատասխան արձանագրություն:՛

  • Կազմակերպության արտահերթ Համաժողով հրավիրվում է Նախագահի կամ
    Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ Նախագահի կողմից:

  • Համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

ՆԱԽԱԳԱՀ 

Կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության նախագահն է։ Նա գործում է Կազմակերպության կանոնադրությանը և Համաժողովի որոշումներին համապատասխան

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ապահովում է Համաժողովի որոշումների կատարումը։

  • Տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները։

  • Գործարքներ է կնքում Կազմակերպության անունից։

  • Ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում։

  • Տալիս է լիազորագրեր։

  • Բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ։

  • Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը։

  • Հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը։

  • Հաստատում է Համաժողովի գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք 3 տարին մեկ ներկայացնում է Համաժողովի հաստատմանը։

  • Հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները։

  • Ընդունում է Կազմակերպության անդամ և հեռացնում Կազմակերպության անդամությունից։

  • Իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  • Ընտրվում է Համաժողովի կողմից երեք տարի ժամանակով: Նախագահը ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և վարում Համաժողովի նիստերը:

  • Իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:

ԽՈՐՀՈՒՐԴ

  • Նախագահին կից գործող խորհրդակցական մարմինն է, որը  մշակում է Կազմակերպության մարտավարությունը, իրականացնում և վերահսկում Համաժողովի և Նախագահի որոշումների կատարումը։

  • Խորհուրդում ներկայացված են թե ֆիզիկական և թե իրավաբանական անձինք՝ համամասնության սկզբունքով։

  • Խորհրդի անդամները նշանակվում են Նախագահի կողմից և ներկայացնում են Կազմակերպության նախագահին ներքին հարցերում և արտաքին կապերում։

  • Իրավաբանական անձանց խորհրդում ներկայացնում են տնօրենները կամ լիազոր ներկայացուցիչները։

Կանոնադրական նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, Կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարձրարցնելու նպատակով Կազմակերպության Նախագահի հրամանով ստեղծվել են մասնագիտական և հատուկ նշանակության «Որակավորման», «Տեղեկատվական» և «Իրավական» հանձնաժողովներ, սահմանվել «Քարտուղարություն» և «Հաշվապահություն» ծառայությունները։

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Զբաղվում է մասնագիտական գործունեության հետ կապված՝ Կազմակերպության անդամների իրավունքների պաշտպանությամբ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

Փորձագիտական չափորոշիչների հիման վրա իրականացնում է կազմակերպության անդամների որակավորում, մասնագիտական վերապատրաստում, որակավորման և վերապատրաստման հետ կապված աշխատանքների կազմակերպում

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Զբաղվում է Կազմակերպության գործունեության, Հայաստանի և միջազգային զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվության հանրայնացմամբ, Հայաստանի տուրիստական գրավչության բարձրացման ուղղությամբ տեղեկատվության պատրաստմամբ դրանք հրապարակում է տեղական և միջազգային հարթակներում


ԳՈՐԾՈՂ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ 

  • Նախագահ՝ Բագրատ Մովսեսյան

  • Փոխնախագահ՝ Հակոբ Գորգինյան
  • Խորհուրդ՝  Մարիետա Գրիգորյան, Պարույր Գրիգորյան, Գոռ Զաքարյան, Կարինե Փանոսյան, Վազգեն Ֆրանգուլյան,  Դավիթ Բախշիյան,  Գոհար Նիկողոսյան, Արմեն Ասլանյան

ՏԵՍ ՆԱԵՎ

✅  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

✅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

✅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ 


ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

Գրանցման համար՝  211․171․1368347

Գրանցման ամսաթիվ՝  05.02.2024

ՀՎՀՀ  02904653

ԲԱՆԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ARARATBANK

  • AMD — 15100 9497 4979 700
  • RUB — 15100 1068 3876 858
  • EURO — 15100 6411 6161 149
  • USD — 15100 7655 5425 501

Ռուսական բանկերի միջոցով փոխանցումը կատարվում է այլ հաշվին։