Menu Close

Ինչպիսին կարող են լինել զբոսավարի ծառայության սակագները Հայաստանում

Զբոսավարի ծառայությունների վարձատրությունը ձևավորվում է մի շարք գործոնների համադրությամբ, որոնցից հիմնականներն են զբոսավարի փորձառությունը, աշխատանքի լեզուն, երթուղու առանձնահատկությունները, խմբի չափը և լրացուցիչ ծառայությունները։

1. Հմտություն

Միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխան՝ առաջնային գործոն է զբոսավարի մասնագիտական փորձը, որը դասակարգվում է աստիճանակարգով։

  • Սկսնակ (Junior): Պայմանական՝ 0–2 տարվա փորձ, հիմնական գիտելիքներ և հմտություններ։ Այս աստիճանի զբոսավարների վարձատրությունը սովորաբար համապատասխանում է շուկայում սահմանված առավել ցածր սակագներին։
  • Միջին մակարդակ (Intermediate): Պայմանական՝ 3–5 տարվա փորձ, վստահ անցկացնում է էքսկուրսիաներ, տիրապետում է պատմության, մշակույթի և հաղորդակցման հմտություններին, ցուցաբերում է համակարգված ուղեկցում և հստակ տեղեկություններ է ներկայացնում երթուղիների վերաբերյալ։ Վարձատրությունը սովորաբար համապատասխանում է շուկայում սահմանված միջին սակագներին։
  • Մասնագիտացված/ որակավորված գիդ (Senior/Expert): Պայմանական՝ 6+ տարվա փորձ, խորը գիտելիքներ պատմության, մշակույթի, կրոնի, ճարտարապետության և աշխարհագրության ոլորտներում, ունի հեղինակային և թեմատիկ տուրեր մշակելու փորձ, ինչպես նաև փորձ մեծ խմբերի և VIP զբոսաշրջիկների հետ աշխատելու մեջ։ Վարձատրությունը համարվում է բարձր և համարժեք շուկայում առկա սակագներին։

2. Աշխատանքի լեզու

Տեղական լեզվով իրականացվող շրջագայությունները, որպես կանոն, մատչելի են։ Օտար լեզուներով իրականացվող շրջագայությունները ունեն ավելի բարձր արժեք՝ մասնագետների սահմանափակ թվի և թարգմանական գործընթացի բարդության պատճառով։

3. Երթուղու առանձնահատկությունները

Վարձատրությունը կախված է շրջագայության տևողությունից, երթուղու բնույթից և տրանսպորտային միջոցների հասանելիությունից։

  • Սովորաբար կիրառվում է ժամավճար՝ ժամային կամ օրական ֆիքսված դրույքով (4–8 ժամ), որոշ դեպքերում՝ լրացուցիչ վճար ավելի երկար աշխատանքային ժամերի դեպքում։
  • Քաղաքից դուրս իրականացվող շրջագայությունները, որպես կանոն, ունեն ավելի բարձր արժեք՝ ճանապարհորդության տևողության և լոգիստիկ բարդությունների պատճառով։
  • Բազմօրյա շրջագայություններում ներառում են օրական վարձատրություն և կացարանի, սննդի ապահովում ուղեկցողի համար։
  • Եթե զբոսավարը նաև վարում է տրանսպորտային միջոցը, վարձատրությունը բարձրացվում է։
  • Անհատական ծրագրերը և ոչ ստանդարտ երթուղիները նույնպես ունեն ավելի բարձր արժեք։

4. Մասնակիցների քանակը

Խմբի չափը ազդում է մեկ անձի համար հաշվարկվող արժեքի վրա։ Որքան մեծ է խումբը, այնքան ցածր է մեկ մասնակցի վճարը, սակայն ընդհանուր գումարը բարձրանում է։ Մասնավոր տուրերը (1–2 անձ) գրեթե միշտ ունեն ավելի բարձր արժեք մեկ մասնակցի համար, քան խմբային տուրերը։

5. Լրացուցիչ ծառայություններ

Ծառայության արժեքը ավելանում է, եթե զբոսավարը ապահովում է աջակցություն՝ տոմսերի և ամրագրումների կազմակերպում, լուսանկարչության ծառայություններ, համտեսներ և մշակութային փորձեր, թարգմանական աջակցություն կամ այլ լրացուցիչ ծառայություններ։


Ինչով է պայմանավորված հայկական զբոսավարների վարձատրությունը

Հայաստանի զբոսավարների ժամավճարները համեմատած միջազգային շուկային ցույց են տալիս, որ դրանք բավական ցածր են։ Օրինակ՝ Հայաստանի միջին և պրոֆեսիոնալ զբոսավարների ժամավճարները մոտավորապես 10–15 անգամ ցածր են, քան Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կամ Իսրայելում։ Ամենամոտ ցուցանիշները Հայաստանի համար նկատվում են Թաիլանդի և Վրաստանի հետ, որտեղ վճարները նույնպես համեմատաբար մատչելի են։

Ահա 1–2 հոգանոց խմբերի համար Հայաստանից դուրս տարբեր երկրների զբոսավարների միջինացված ժամավճարները USD/ժամ դրույքով․

Երկիր / Տարածաշրջան 🟢 Սկսնակ 🔵 Միջին 🔴 Մասնագետ
Ֆրանսիա 72 105 131
Իսպանիա 55 80 99
Իտալիա 45 60 75
Գերմանիա 60 85 105
Հունաստան 50 75 90
ԵՄ այլ երկրներ 50 80 100
Միացյալ Թագավորություն 72 100 131
Չինաստան 53 80 107
Ճապոնիա 35 40 45
Թաիլանդ 6 10 15
Թուրքիա 6 8 12
Իսրայել 62 70 80
Վրաստան 8 12 18
Ասիայի այլ երկրներ 10 15 20
ԱՄՆ 72 100 131
Մեքսիկա 35 60 150
Բրազիլիա 5 9 15
Լատինական Ամերիկայի այլ երկրներ 5 10 15
Եգիպտոս 2 3 5
Աֆրիկայի այլ երկրներ 1 5 10
Ռուսաստան 30 45 60

Հայաստանի միջին ժամավճարն ու օրական աշխատավարձը մատչելի են տեղական շուկայի համար, ինչը հեշտացնում է փոքր և միջին խմբերի էքսկուրսիաների կազմակերպումը։ Միջազգային համեմատության դեպքում դրանք համարվում են նվազագույն, ինչը ապահովում է շահավետություն տեղական զբոսավարների և տուրիստական ընկերությունների համար, սակայն սահմանափակում է եկամուտները համաշխարհային մակարդակով։

Հայաստանի 1–2 հոգանոց խմբերի համար զբոսավարների միջինացված ժամավճարները (USD/ժ)․

Գիդի կարգավիճակ Ժամավճար (USD/ժ)
🟢 Սկսնակ 8–10
🔵 Միջին 12–15
🔴 Մասնագետ 18–22

Հայաստանի զբոսավարների ցածր վարձատրությունը պայմանավորված է մի շարք տնտեսական, շուկայային և մշակութային գործոններով։

Տնտեսական պայմաններ: Միջին աշխատավարձը Հայաստանում ցածր է, միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 400–500 USD, մինչդեռ Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում՝ 3,000–4,000 USD։

Տուրիզմի շուկայի փոքր ծավալ: Տարեկան այցելուների թիվը կազմում է մոտ 2–3 միլիոն, ինչը շատ ցածր է եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի հետ համեմատ։

Տրանսպորտային և լոգիստիկ գործոններ: Բարձր գներով ծառայություններ առաջարկելը փոքր խմբերի կամ փոքր երկրների համատեքստում հաճախ չի արդարացնում ծախսերը։

Մասնագիտական առաջարկի սահմանափակում: Պարունակում է քիչ պրոֆեսիոնալ, բազմալեզու և հեղինակային տուրեր վարող զբոսավարներ, գերակշռում են նորեկները և միջին մակարդակի զբոսավարները, ինչը սահմանափակում է բարձրակարգ ծառայությունների մատուցումը։

Այս բոլոր գործոնների համադրությունը բացատրում է, թե ինչու Հայաստանում զբոսավարների վարձատրությունը համեմատաբար ցածր է, նույնիսկ եթե ծառայությունների որակը և մասնագիտական պատրաստվածությունը բարձր են։


💰 Առաջարկվող ժամավճարներ Հայաստանում զբոսավարների համար (1–2 հոգանոց խմբերի դեպքում)

Գիդի կարգավիճակ Նվազագույն (֏/ժամ) Առաջարկվող միջին (֏/ժամ) Առավելագույն (֏/ժամ)
🟢 Սկսնակ 3 000 3 900 4 700
🔵 Միջին  4 700 5 900 7 000
🔴 Մասնագետ 7 000 8 600 9 800

Ըստ այդմ՝

  1. Առաջարկվող նվազագույն արժեքները (3 000–7 000 ֏/ժ) համապատասխանում են տեղական շուկայի մատչելի սակագներին՝ սկսնակ զբոսավարների համար կամ հայերեն/ռուսերեն լեզվով տուրերի դեպքում։
  2. Առաջարկվող միջին արժեքները (3 900–8 600 ֏/ժ) արտացոլում են օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) իրականացվող որակյալ ծառայությունների շուկայի միջին մակարդակը։
  3. Առաջարկվող առավելագույն արժեքները (4 700–9 800 ֏/ժ) նախատեսված են հեղինակային, թեմատիկ, VIP կամ մասնագիտացված տուրերի համար։

Ըստ զբոսաաշրջիկների խմբերի՝  գնագոյացումը հետևյալն է․

Գիդի կարգավիճակ

Խումբ

1–2 մարդ

3–5 մարդ 6–10 մարդ 11–20 մարդ

21+ մարդ

🟢 Սկսնակ

Նվազագույնը

3 000 3 600 4 500 6 000 7 500

Միջին

3 900 4 700 5 900 7 800

9 800

Առավելագունը

4 700 5 600 7 000 9 400

11 800

🔵 Միջին Նվազագույնը

4 500

5 400 6 800 9 000

11 000

Միջին

5 900

7 100 8 900 11 800

14 800

Առավելագունը

7 000

8 400 10 500 14 000

17 500

🔴 Մասնագետ Նվազագույն

7 000

8 400 10 500 14 000

17 500

Միջին

8 600

10 300 12 900 17 200

21 500

Առավելագունը

10 000 12 000 15 000 20 000

25 000



О ТУРСОЮЗЕ
ՏՈՒՐՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ЧЛЕНСТВО
ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

Տես նաև/ See also / Также