Menu Close

Վրաստան մուտք գործելուց ուղևորների ցուցակը դառնում է պարտադիր

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Փաստաթուղթը պարտադիր է հինգ և ավել ուղևորների դեպքում, նույնիսկ եթե նրանք ընտանիքի անդամներ\ընկերներ են և ուղևորությունը կոմերցիոն չէ։

⚠️ Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Շեշտենք որ այն ԱՆԳԼԵՐԵՆ Է․․․

Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել ՀՀ ՏԿԵ նախարարության կայքից հետևյալ հղումով՝  https://shorturl.at/Fokt4    

⚠️ Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամարներով