Menu Close

Տուրմիությունը դատապարտում է Ցեղասպանության ուրացումը

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը, զերծ մնալով քաղաքական կոնյուկտուրայից, մերժում է և խստորեն դատապարտում Հայոց պատմության նենգափոխման, վերաշարադրման, կեղծման (հատկապես 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության և այլ տարածքներում հայերի ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, փաստից ուրանալու, ժխտելու) ցանկացած փորձ և քաղաքականություն։

Միության անդամ հանդիսացող զբոսավարները հավատարիմ են Հայոց պատմության իրական և ճշմարիտ շարադրության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության քաղաքականությանը։

Մենք մերժում ենք և չենք հանդուրժի ցանկացած փորձ պարտադրել զբոսաշրջիկներին և օտարերկրյա հյուրերին ներկայացնել Հայաստանը և հայոց պատմությունն այնպես, ինչպես կամենա ցանկացած քաղաքական ուժ, չենք լռելու, չենք ուրանալու, չենք ժխտելու կամ կասկածի տակ դնելու, չենք փոփոխելու Ցեղասպանության իրական փաստերը։

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ