Menu Close

Որոնք են վարորդների վարքագծի կանոնները էքսկուրսիայի ժամանակ (ուղեցույց)

Տուրմիության Խորհուրդը  2025-ի հուլիսի 14-ին սահմանել է էքսկուրսիայի ժամանակ վարորդների վարքագծի կանոնները։ Ներկայացնում ենք տուրիստական էթիկայի և պրոֆեսիոնալ պահվածքի մեր ուղեցույցը։

🛡️ Անվտանգություն

• Պարտադիր է խստորեն հետևել ՀՀ ճանապարհային երթևեկության բոլոր կանոններին։

• Տուրից առաջ ստուգել մեքենայի տեխնիկական վիճակը (արգելակներ, անիվներ, լույսեր, ձայնային ազդանշան և այլն)։

• Ստուգել օդորակիչի աշխատանքը՝ մասնավորապես ամառվա շոգ եղանակին։

• Ճանապարհին պահպանել թույլատրելի արագությունը։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել այն զբոսավարի/ուղեկցորդի կամ խմբի հետ։
Խուսափել կտրուկ վազանցներից և արգելակումներից, եթե դրա բացարձակ անհրաժեշտությունը չկա

• Մեքենայի լիցքավորման կամ կանգառների ժամանակ ապահովել ուղևորների անվտանգ շարժը՝ հատկապես տարեցների կամ երեխաների դեպքում։

🛣️ Ճանապարհի իմացություն

• Վարորդը պխարտավոր է նախապես ուսումնասիրել երթուղին, հիմնական կանգառները, ճանապարհային պայմանները։

• Ճանապարհին առաջացած խցանումների կամ ճանապարհային խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացնել զբոսավարին կամ ուղեկցորդին։
Ցանկալի է նաև տեղեկացված լինել ճանապարհին հանդիպող տեսարժան վայրերից։

• Անհրաժեշտության դեպքում (ճանապարհի որակ, խցանումներ) անձայն ռեժիմով կարելի է միացնել ՛նավիգատորը։  Ցանկալի է խուսափել այն հրապարակավ օգտագործելուց՝ զբոսաշրջիկի մոտ ճանապարհի իմացության վստահությունը չկորցնելու համար։

⌚Ճշտապահություն

• Ժամանել հանդիպման վայր առնվազն 10 րոպե շուտ։

• Հետևել էքսկուրսիայի ժամանակացույցին՝ կանգառներ, մեկնարկներ և վերադարձի ժամեր։

• Խուսափել ցանկացած ուշացումից՝ թե՛ մեկնարկի, թե՛ ընթացքի ժամանակ։

🙇Քաղաքավարություն

• Զբոսաշրջիկների նկատմամբ պահել բարեհամբույր, հարգալից և հոգատար վերաբերմունք։

• Անհրաժեշտության դեպքում օգնել զբոսաշրջիկներին նստել կամ իջնել մեքենայից։

• Եթե խմբում կան երեխաներ կամ տարեցներ, ցուցաբերել լրացուցիչ հոգատարություն։

• Չմեկնաբանել զբոսաշրջիկների կամ զբոսավարի արտաքին տեսքը, լեզուն կամ վարքը։

• Խուսափել քաղաքական, կրոնական կամ անձնական թեմաների քննարկումից զբոսաշրջիկների հետ։

🚭 Վատ սովորությունների բացառում

• Էքսկուրսիայի ընթացքում խստիվ արգելվում է ծխել, ալկոհոլ օգտագործել կամ ուժեղ հոտեր տարածող միջոցներ օգտագործել։

• Կանգառների ժամանակ ծխելը թույլատրվում է միայն համապատասխան տարածքներում, զբոսաշրջիկների տեսադաշտից դուրս։

• Չի թույլատրվում զբոսաշրջիկներից ծխախոտ կամ կրակայրիչ խնդրել։ Եթե կին զբոսաշրջիկը ծխող է, խորհուրդ չի տրվում առաջարկել ձեր ծխախոտը կամ կրակայրիչը՝ չխախտելու անձնական տարածքի սահմանները։

• Անթույլքտրելի են ներանձնային նկատառումներով պայմանավորված զբոսաշրջիկներից անձնական տվյալներ, կապի միջոցներ խնդրելը կամ ձեռքերելը,  չափից դուրս հոգատարություն, անկանխատեսելի նվերներ և հյուրասիրությունը։

👥 Հաղորդակցություն զբոսավարի / ուղեկցորդի հետ

• Հետևել զբոսավարի կամ ուղեկցորդի հուշումներին, չմիջամտել նրա աշխատանքի մեջ։

• Չնդհատել զբոսավարի խոսքը՝ հատկապես երթուղու մասին պատմելիս:

• Առանց զբոսավարի/ուղեկցորդի համաձայնության չմիացրել երաժշտություն կամ ռադիո։

• Եթե մեքենայում գործում է բարձրախոս կամ միկրոֆոն, վարորդը պետք է պահպանի լրություն։

🤙 Մշտապես կապի մեջ

• Հեռախոսը պետք է լինի միշտ միացված և հասանելի։

• Արտակարգ իրավիճակներում հետևել ուղեկցորդի և/կամ կազմակերպչի հրահանգներին։

• Էքսկուրսիայի մեկնարկից առաջ քաղաքավարի ներկայանալ խմբին, նշել մեքենայի պետհամարանիշը կամ նրբանկատորեն խնդրել զբոսավարին հայտնել այն։

📵 Երաժշտություն և անձնական հեռախոսազրույցներ

• Խուսափել բարձր ձայնով երաժշտություն միացնելուց։

•  Անձնական հեռախոսազրույցները վարել միայն խմբից հեռու՝ կանգառների ժամանակ։

🚿 Անձնական արտաքին տեսք 

• Վարորդի արտաքին տեսքը պետք է լինի խնամված, կոկիկ, չչնչացող։ Առաջարկվող հագուստը՝ ազատ դասական ոճ։

• Պահպանել անձնական հիգիենան, խուսափել ուժեղ հոտերից (օծանելիք, ծխախոտ, քրտինք և այլն)։

🚕 Մեքենայի մաքրություն և կարգուկանոն

• Պահպանել մեքենան մաքուր և կոկիկ վիճակում ամբողջ տուրի ընթացքում։

• Տուրի ավարտից հետո հավաքել և դուրս բերել կուտակված աղբը։

• Քաղաքավարի կերպով զբոսաշրջիկներին խնդրել պահպանել կարգուկանոնը, ինչպես նաև արգելել մեքենայի ներսում ուտել կամ խմել՝ եթե դա խաթարում է մաքրությունը։

‼️ ՄԻՇՏ ՀԻՇԵՔ.

• Տուրիստական վարորդը հանդիսանում է բրենդի ներկայացուցիչ։ Նրա պահվածքը ձևավորում է զբոսաշրջիկների ամբողջական տպավորությունը երկրի, ընկերության և ծառայության մասին։

• Եղեք հավասարակշռված, ժպտերես, հանգիստ։ Վարորդի նյարդայնացած կամ կոպիտ վարքը կարող է ամբողջ խմբի տրամադրությունն ընկճել։

• Եղեք լավատես, աջակցող և պատրաստակամ՝ նույնիսկ եթե եղանակը վատ է, ճանապարհը՝ բարդ։

ԲԱՐԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ