Տուրմիության Խորհուրդը 2025-ի հուլիսի 14-ին սահմանել է էքսկուրսիայի ժամանակ վարորդների վարքագծի կանոնները։ Ներկայացնում ենք տուրիստական էթիկայի և պրոֆեսիոնալ պահվածքի մեր ուղեցույցը։
Հայտարարություններ
Տուրմիությունը նաև հետևողական է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը կից Զբոսաշրջության կոմիտեն ապահովի հասարակական կազմակերպության մասնակցությունը որակավորման չափորոշիչների սահմանման հանրային քննարկումներին, որակավորման համապատասխան մարմնի աշխատանքներին։
Միության անդամ հանդիսացող զբոսավարները հավատարիմ են Հայոց պատմության իրական և ճշմարիտ շարադրության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության քաղաքականությանը։
«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը («Տուրմիություն») դրական է գնահատում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը Կազմակերպությանը ներկայացրել էր…
Զբոսաշրջության մասին օրենքի ընդունումը միտված էր կարգավորելու ոլորտը: Սակայն առկա բացթողումները կարող են բերել անվերահսկելի զարգացումների։