Շատ են արագահոս, սահանքավոր լեռնային գետերը, գեղատեսիլ լճերը, որոնք սնվում են բարձր լեռների կատարներին ամբողջ տարին պահպանվող փոքր սառցադաշտերից: Միջլեռնային գոգավորությունների ապարաշերտերում և լեռնավահանների ու սարավանդների ճեղքատված լավաներում կուտակված են ստորերկրյա ջրեր:
ջրագրություն
Հանրապետության ջրային պաշարները կազմում են 8.5 մլրդ Խորանարդ մետր։ :Ջրագրական ցանցն ունի անհավասարաչափ տեղաբաշխում: Կն 9480 գետ, շուրջ 90 լիճ և լճակ, երկու տասնյակ ջրամբար։ Տարածաշրջանային առանձնակի նշանակություն ունի Սևանա լիճը։