Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները , լեռնային բարդ ռելիեֆը և, դրանով պայմանավորված կլիմայական պայմանների բազմազանությունն ու ջրագրական ցանցի տեղաբաշխումը , հանգեցրել են հողերի, բուսական ու կենդանական աշխարհի և լանդշաֆտների մեծ բազմազանության:
հողեր
Հայաստանի Հանրապետությունը սակավահող է։ Չնայած տարածքի փոքրության՝ հողերը չափազանց բազմազան են․ հանդիպում են հողերի ծագումնաբանական 14 տիպ, 27 ենթատիպ, բազմաթիվ սեռեր, տեսակներ և տարատեսակներ: