անրապետությունն աչքի է ընկնում կենդանական աշխարհի հարուստ բազմազանությամբ։ Հանրապետությյան ֆաունան ընդգրկում է ավելի քան 17 հազար կենդանատեսակ: Նրանց գերիշխող մասը հարմարված է տաք ու չորային նախալեռների և միջին բարձրության լեռների’ կիսաանապատային, չոր տափաստանային լանդշաֆտներին:
ՀՀ Բնություն
Հանրապետության բուսաշխարհը ներկայացնում են մոտ 3600 տեսակի անոթավոր բույսեր (Կովկասի ֆլորայի մոտ 60 %-ը)։ Հայաստանի բուսական աշխարհի ներկայացուցիչների 123 տեսակը էնդեմիկ է։
Հանրապետությունը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային հատվածում, բայց ռելիեֆով, արևափայլքով, օդի ճնշմամբ և մթնոլորտային տեղումներով պայմանավորված՝ Հայաստանում առանձնացնում են կլիմայական 8 գոտի։
Հայաստանի Հանրապետությունը սակավահող է։ Չնայած տարածքի փոքրության՝ հողերը չափազանց բազմազան են․ հանդիպում են հողերի ծագումնաբանական 14 տիպ, 27 ենթատիպ, բազմաթիվ սեռեր, տեսակներ և տարատեսակներ:
Հանրապետությունը տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Տարածքի մակերևույթը կազմում է նորագույն տեկտոնական շարժումների հետևանքով առանձին բեկորների տրոհված ծալքավոր կառուցվածքը, որը գոյացել է Կուր- Արաքսյան միջագետքում։