Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները , լեռնային բարդ ռելիեֆը և, դրանով պայմանավորված կլիմայական պայմանների բազմազանությունն ու ջրագրական ցանցի տեղաբաշխումը , հանգեցրել են հողերի, բուսական ու կենդանական աշխարհի և լանդշաֆտների մեծ բազմազանության:
Հայկական լեռնաշխարհ
Շատ են արագահոս, սահանքավոր լեռնային գետերը, գեղատեսիլ լճերը, որոնք սնվում են բարձր լեռների կատարներին ամբողջ տարին պահպանվող փոքր սառցադաշտերից: Միջլեռնային գոգավորությունների ապարաշերտերում և լեռնավահանների ու սարավանդների ճեղքատված լավաներում կուտակված են ստորերկրյա ջրեր:
Հայկական լեռնաշխարհը կրում է մերձարևադարձային կլիմայական գոտուն բնորոշ բոլոր հատկանիշները, միևնույն ժամանակ դրանց գումարվում են բարձրադիր-վերընթաց գոտիականությամբ,ռելիեֆով և վերընթաց գոտիականությամբ պայմանավորված շեղումներ․
Հայկական լեռնաշխարհը հարուստ է մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով, հանձային ջրերով,
Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25-30 մլն տարի առաջ’ այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ: Ներկայումս շարունակվում են երկրակեղևի առանձին բեկորների տարբերակված բարձրացում-իջեցումները: