Menu Close

Հայկական լեռնաշխարհի բուսականությունը և կենդանիները

Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները , լեռնային բարդ ռելիեֆը և, դրանով պայմանավորված կլիմայական պայմանների բազմազանությունն ու ջրագրական ցանցի տեղաբաշխումը , հանգեցրել են հողերի, բուսական ու կենդանական աշխարհի և լանդշաֆտների մեծ բազմազանության:

Հայաստանի Հանրապետության Կենդանական աշխարհը

անրապետությունն աչքի է ընկնում կենդանական աշխարհի հարուստ բազմազանությամբ։ Հանրապետությյան ֆաունան ընդգրկում է ավելի քան 17 հազար կենդանատեսակ: Նրանց գերիշխող մասը հարմարված է տաք ու չորային նախալեռների և միջին բարձրության լեռների’ կիսաանապատային, չոր տափաստանային լանդշաֆտներին: