Շատ են արագահոս, սահանքավոր լեռնային գետերը, գեղատեսիլ լճերը, որոնք սնվում են բարձր լեռների կատարներին ամբողջ տարին պահպանվող փոքր սառցադաշտերից: Միջլեռնային գոգավորությունների ապարաշերտերում և լեռնավահանների ու սարավանդների ճեղքատված լավաներում կուտակված են ստորերկրյա ջրեր: