Menu Close

Տուրմիության գործունեությունը

Կազմակերպության գործունեության առարկան է ի շահ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչության` զբոսավարների, ուղերցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը և մասնագիտական որակավորման ապահովումը։

Որո՞նք են Տուրմիության իրավասությունները

Իր նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով Կազմակերպությունն ունի մի շարք իրավասություններ՝ իրականացնել զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրների դիտարկում, ամրագրել իրավունքների ապահովման և դրանց խախտման դեպքերը, պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ։

Գաղտնիության քաղաքականություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է կայքի օգտվողների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք անդամակցության հայտ են ներկայացնում կամ օգտվում են  «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» Հասարակական կազմակերպության ծառայություններից, անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, պահպանման և պաշտպանության կարգը։