Menu Close

ՀՀ Կենդանական աշխարհը

անրապետությունն աչքի է ընկնում կենդանական աշխարհի հարուստ բազմազանությամբ։ Հանրապետությյան ֆաունան ընդգրկում է ավելի քան 17 հազար կենդանատեսակ: Նրանց գերիշխող մասը հարմարված է տաք ու չորային նախալեռների և միջին բարձրության լեռների’ կիսաանապատային, չոր տափաստանային լանդշաֆտներին:

ՀՀ Ջրագրությունը

Հանրապետության ջրային պաշարները կազմում են 8.5 մլրդ Խորանարդ մետր։ :Ջրագրական ցանցն ունի անհավասարաչափ տեղաբաշխում: Կն 9480 գետ, շուրջ 90 լիճ և լճակ, երկու տասնյակ ջրամբար։ Տարածաշրջանային առանձնակի նշանակություն ունի Սևանա լիճը։

ՀՀ Կլիմա

Հանրապետությունը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային հատվածում, բայց ռելիեֆով, արևափայլքով, օդի ճնշմամբ և մթնոլորտային տեղումներով պայմանավորված՝ Հայաստանում առանձնացնում են կլիմայական 8 գոտի։

ՀՀ Հողային ծածկույթը

Հայաստանի Հանրապետությունը սակավահող է։ Չնայած տարածքի փոքրության՝ հողերը չափազանց բազմազան են․ հանդիպում են հողերի ծագումնաբանական 14 տիպ, 27 ենթատիպ, բազմաթիվ սեռեր, տեսակներ և տարատեսակներ: