Menu Close

Տուրմիության ներկայացուցիչը Իրաքի դեսպանի հետ քննարկել է ոլորտը

Տուրմիության Խորհրդի անդամ Դավիթ Բախշիյանը մայիսի 14-ին ներկա է գտնվել Իրաքի դեսպանատան կողմից’ արաբական այդ երկրի զբոսաշրջային պոտենցիալի ներկայացմանը։

Այս տարի Բաղդադը հռչակվել է արաբական աշխարհի տուրիստական մայրաքաղաք։

Դեսպան Ալի Աբդուլքարեմ Ութավին Դավիթ Բախշիյանի հետ քննարկել են դեպի Իրաք արտագնա զբոսաշրջության կազմակերպման հնարավորությունները։ Երկստեք կարևորվել է դեսպանատան և հասարակական կազմակերպության միջև համագործակցության կայացումը։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ե ոլորտի այլ ներկայացուցիչներ։

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ