Menu Close

Տուրմիությանը կարող են միանալ նաև իրավաբանական անձիք

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության Կանոնադրությամբ նոր խմբագրությամբ՝ ապրիլի 18-ից Տուրմիությանը կարող են միանալ ոչ միայն ֆիզիկական անձիք (ՀՀ քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձիք), այլ նաև իրավաբանական անձիք։

Կանոնադրության նոր խմբագրությունը Համաժողովի կողմից ընդունվել է հեռահար քվեարկությամբ ապրիլի 8-ին և գրանցվել է Արդարադատության նախարարության Պետական ռոգիստրի կողմից ապրիլի 18-ին։

Կանոնադրության այդ փոփոխությունը մեծացնում է Տուրմիության գործունեւության շրջանակները, հնարավորություն է տալիս իրավաբանական անձանց նույնպես մասնակցել զբոսաշրջության ոլորտում առկա խնդրիրների լուծման, զբոսաշրջային բոլոր սուբյեկտների իրավունքների պաշտպանության և Հայաստանում որակյալ զբոսաշրջության կայացման գործընթացներին։

Իրավաբանական անձնաց համար սահմանված է մուտքի միանվագ մուտքավճար (3000  դրամ )։  Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող իրավաբանական անձի ղեկավարը գրավոր (նաև էլեկտրոնային տարբերակով) կարող է դիմել Կազմակերպության գործադիր մարմնին՝ Նախագահին։ Իրավաբանական անձը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալ Կազմակերպությունից: Անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի /նաև էլեկտրոնային տարբերակով/ հիման վրա։ Իրավաբանական անձը կարող է ներկայացված լինել Կազմակերպության խորհրդում՝ Նախագահի նշանակումով։ Թվային դիմումի համար կարող եք այցելել հետևյալ հղումով։

Միաժամանակ նոր խմբագրությամբ վերահաստավեց «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության իրավասությունը ոչ միայն անցկացնել որակավորման կամ վերավորակավորման դասընթացներ՝ համապատասխան փաստաթղթերի տրամադրմամբ, այլ նաև առաջարկել ՀՀ կառավարությանը, պետական և մասնավոր մարմիններին զբոսավարների, ուղեկցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց որակավորման չափորոշիչները և մասնակցել դրանց սահմանման հանրային քննարկումներին, որակավորման համապատասխան մարմնի աշխատանքներին, մասնագիտական համապատասխան եզրակացության հիման վրա բողոքարկել որակավորման մարմնի որոշումները։

Տուրմիությունը նաև հետևողական է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը կից Զբոսաշրջության կոմիտեն ապահովի հասարակական կազմակերպության մասնակցությունը որակավորման չափորոշիչների սահմանման հանրային քննարկումներին, որակավորման համապատասխան մարմնի աշխատանքներին։ Կազմակերպությունը լիահույս է, որ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի և դրա կարգավորումների իրացումը զերծ կմնան կոռուպցիոն, ոլորտը կատվածահար անող և այլ ռիսկերից։

22․04․2025

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ