Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները , լեռնային բարդ ռելիեֆը և, դրանով պայմանավորված կլիմայական պայմանների բազմազանությունն ու ջրագրական ցանցի տեղաբաշխումը , հանգեցրել են հողերի, բուսական ու կենդանական աշխարհի և լանդշաֆտների մեծ բազմազանության:
Հողեր։ Հայկական լեռնաշխարհում հողերն ունեն տարբեր հասակ,այսինքն ձևավորվել են տարբեր ժամանակներում: Այսպես սկզբում ձևավորվել են Սև ծովի ափին տարածված կարմրահողերն ու դեղնահողերը, ապա Պոնտոսի, Փոքր Կովկասի և Տավրոսի անտառային դարչնագույն և գորշ հողերը, հետո Միջնաշխարհի ծալքաբեկորավոր համակարգերի հողերը, իսկ ամենաերիտասարդը հրաբխային ծածկոցների ու գետահովիտների հողերն են: Հանդիպում են նաև թաղված, քողարկված հողեր: Գետերի խնձահովիտներում, զույգ լավային շերտերի արանքում, հաճախ են նկատվում «այրված հողերը»՝«լիթոմարգերը» :
Լեռնաշխարհի ցածրադիր գոգավորություններում (Արարատյան, Նախիջևանի, Խարբերդի) և դրանց նախալեռներում’ մինչև 1000-1100 մ բարձրությունները, ձևավորվել են կիսաանապատային գորշ և ոռոգելի մարգագետնային հողերի տիպերը:Միջլեռնային գոգավորությունների նախալեռներում մինչև 1800 մ բարձրությունները լայն տարածում ունեն շագանակագույն հողերը: 1800-2500 մ բարձրություններում, հատկապես Միջնաշխարհի հրաբխային սարահարթերում ու սարավանդներում, ձևավորվել են լեռնային սևահողերը, որոնք ավելի բարձրադիր մասերում վերափոխվում են մարգագեաևաաափասաաևայիև հողերի:Արևելապոնտական լեռների սևծովյան առափնյա շրջաններում, խոնավ մերձարևադարձային կլիմայի պայմաններում, առաջացել են կարմրահողեր և դեղնահողեր: Եզրային մյուս լեռնաշղթաների արտաքին լանջերին ձևավորվել են անտառային դարչնագույն և գորշ հողերը: 2500 մ-ից բարձր, ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում, ձևավորվել են բարձր’ 11-15% հումուսայնությամբ լեռնամարգագետնային հողեր:Ավելի բարձր, խիստ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում, գրեթե բուսազուրկ գոտում տարածվում են թերզարգացած, այսպես կոչված, «կմախքային» հողերը:
Բուսականություն։ Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում բուսական աշխարհի բացառիկ բազմազանությամբ: Դրան նպաստել են ոչ միայն տեղական գործոնները, այլև տարբեր բուսաբանական (Իրանական, Կովկասյան և Միջերկրածովային) մարզերի շփման գոտում գտնվելը: Այստեղ աճող շուրջ 4000 բուսատեսակից 200-ը էնդեմիկ են, այսինքն’ հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում: Ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհն ու Առաջավոր Ասիան մի շարք մշակովի բուսատեսակների ցորենի, գարու, հաճարի, ծիրանի, դեղձի, նռան, թզի հայրենիքն են:
Բուսականությունը, ինչպես և կլիման ու հողերը, վերընթաց ուղղությամբ փոփոխվում են:Ցայտուն կերպով առանձնացվում են վերընթաց գոտիականության երկու տիպ՝ լեռների արտաքին հողմահայաց լանջերի և փակ գոգավորությունների։
Հայկական լեռնաշխարհի տարածքի շուրջ 40%-ը ծածկված է տափաստաններով, որոնք ունեն բազմաթիվ ենթատիպեր կծմախոտային, շյուղախոտային, փետրախոտային, սիզախոտային, բոշխային, օշինդրային, տարախոտային և այլն : Այս գոտու կլիման Միջնաշխարհի հարավային և կենտրոնական մասերում չորային է: Ամենից լայն տարածում ունի լեռնատափաստանային գոտին, որը զբաղեցնում է Միջնաշխարհի զգալի մասը 1200-2500մ բարձրությունները: Տեղ-տեղ հանդիպում են անտառային փոքր կղզիներ:
Լեռնաշխարհի անտառային շրջանները ժամանակին ավելի ընդարձակ են եղել սակայն մարդու գործունեությամբ դրանց մի մասը ոչնչացել է: Անտառային բուսականությունը բնորոշ է եզրային լեռնաշղթաների արտաքին հողմակողմ լանջերին: Արևելապոնտական լեռների հյուսիսային լանջերը’ ծովափից մինչև 2000 մ բարձրությունները, ծածկված են անտառներով: Փոքր Կովկասի և Հայկական Տավրոսի լեռներում անաառևերը բարձրանում են մինչև 2500 մ բարձրությունները: Անտառների ստորին հարկում տիրապետում են լայնատերևները, իսկ վերին հարկում’ փշատերևները:
Միջնաշխարհի ամենացածրադիր շրջաններից (մինչև 1000-1500մ բարձրությունները) տարածվում է աևապաաակիսաաևապաաայիև գոտին , որտեղ շատ են աղասեր և ավազասեր բույսերը։ Արարատյան, Նախիջևանի և Ուրմիայի գոգավորությունների նախալեռնային գոտում տարածված է լեռնաչորասեր’ ֆրիգանոիդ բուսականությունը (ոզնաթուփ, ուրց, մասրենի, ցաքի):
Անտառային և տափաստանային բուսականությունից վեր տարածվում են մերձալպյան և ալպյան գոտու գետնատարած, ծաղկազարդ «ալպյան գորգերը»:
Հայկական լեռնաշխարհում կան եթերատու բուսատեսակներ ավելի քան 130 տեսակ (ուրց, անթառամ, օշինդր և այլն), ներկատու բույսեր շուրջ 120 տեսակ (իշակաթնուկ, դժնիկ, տորոն և այլն) : Շատ են վիտամինատու տեսակները շուրջ 140, խեժատուները և այլն:
Կենդանիներ։ Հայկական լեռնաշխարհում բուսական ծածկի տարբերություններին համապատասխան փոխվում է նաև կենդանական աշխարհը: Անտառներում հաճախ են հանդիպում այծյամը, եղջերուն, արջը, վարազը, սկյուռը:
Տափաստաններում գերակշռում են կրծողները (դաշտամուկ, ճագարամուկ, նապաստակ), գիշատիչներից’ աղվեսը, գայլը:
Բարձր լեռնային գոտու քարափներում հանդիպում են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը: Ցածրադիր կիսաանապատներում շատ են սողունները:
Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆ