«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը («Տուրմիություն») դրական է գնահատում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը Կազմակերպությանը ներկայացրել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջային Կոմիտեն։ Լրացումներով առաջարկվում է տուրքից ազատել զբոսաշրջային ավտոբուսները, քանի որ «Զբոսաշրջության մասին» ՀՀ գործող օրենքով սահմանվել են հատուկ կարգավորումներ։
Միաժամանակ Կազմակերպությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, թե ինչպես են տարբերակելու զբոսաշրջային ավտոբուսները։ «Տուրմիությունն» առաջարկում է որպես տարբերակող փաստաթուղթ ընդունել նաև վարորդների’ հասարակական կազմակերպությունների անդամության վկայականները։
Բացի այդ հարց է առաջանում արդյոք հնարավո՞ր է’, որ տուրքի նվազման (եթե այն չի հանվելու) և կանոնավոր երթուղիների պարագայում այն հարաբերական լինի նստատեղերի քանակին, ոչ թե սահմանվի կատեգորիաներով։ Օրինակ, 9-տեղանոց ավտոբուսը վճարի 9 հազար դրամ, 17-տեղանոցը՝ 17 հազար դրամ, 25-տեղանոցը՝ բնականաբար 25 հազար դրամ և 50 տեղանոցը՝ 50 հազար դրամ։