Menu Close

Ինչպես «Տուրմիության» հետ մասնակցել որակավորման եւ քննություններին

Համաձայն 2024 թվականի սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտած «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի՝ 2025 թվականի հունվարից նախատեսվում է անցկացնել զբոսավարների և ուղեկցողների որակավորում և գիտելիքների ստուգման քննություններ։ Ըստ նախատեսվող կարգավորումների՝ դրանց արդյունքները կզետեղվեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից ստեղծվող հատուկ ռեեստրում։ Միաժամանակ դեռ հայտնի չէ, թե ում կողմից և ինչպես է իրականացվելու որակավորման և քննական գործընթացը, անհասկանալի է նաև անհրաժեշտ գիտելիքների չափորոշիչները։

Հենվելով իր Կանոնադրության և օրենքի պահանջների վրա՝ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը 2024 թ․ սեպտեմբերի 1-ից սկսել է որակավորման և գիտելիքների ստուգման իր գործընթացը, որին կարող են մասնակցել ոչ միայն Կազմակերպության անդամները, այլ նաև այլ զբոսավարներ և ուղեկցորդներ։

Համաձայն իր Կանոնադրության՝ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունն իրավասու է ստուգել նաև այլ կազմակերպությունների և անհատների կողմից անցկացվող որակավորման գործըթնացները, տալ իր գնահատականը, բողոքարկել զբոսաշրջիկների և ուղեկցորդների ստացած քննական գնահատականը։

Ի՞նչ չափորոշիչներով են որակավորվում ՏուրՄիության անդամները

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունն առաջնորդվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Երևանի Պետական Համալասարանի, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի, Ազգային Ագրարային Համալասարանի, Գյումրիի Պետական Մանկավարժական համալսարանի կողմից ընդունված և տասնամյակների ընթացքում կիրառվող չափորոշիչներով և զերծ է ներկայիս քաղաքական կոնյուկտուրայի դրսևորումներից։

Ինչպես է իրականացվում որակավորումը

«ՏուրՄիության» բոլոր անդամների համար որակավորման գործըթնացն անվճար է։ Նրանք կարող են օգտվել Կազմակերպության թվային գրադարանից, մասնակցել օնլայն դասընթացներին։ Վճարովի են միայն հատուկ հյուրերի՝ մասնագետների կողմից անցկացվող դասընթացները։

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միության» անդամները առաջնորդվում են Կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված թեմատիկ պլանով, ըստ որի կազմված է նաև քննական հարցաշարը։

Ո՞ր առարկաներից է անցկացվում որակավորումը

Որակավորումը հիմնականում անցնկացվում է հետևյալ առարկաներից

· Հայոց պատմություն
· Հայաստանի աշխարհագրություն
· Հայ արվեստի և ճարտարապետության պատմություն
· Հայոց Առաքելական եկեղեցու պատմություն
· Կրոնագիտություն
· Հայ ազգագրություն
· ՀՀ և Արցախի զբոսաշրջային վայրեր
· Տուրիզմի հիմունքներ
· Օտար լեզուների իմացություն

Ինչպես է անցկացվում քննությունը

Քննություն հանձնելու համար պետք է գրավոր դիմել Կազմակերպության նախագահին։ Քննության օրը սահմանվում է դիմումի ժամկետից 30-40 օրվա շրջանակներում։ Ստեղծվում է քննական հանձնաժողով՝ Կազմակերպության նախագահի, փորձագետների և հատուկ հրավիրված մասնագետների ներկայությամբ։

Քննության տեխնիկական սպասարկման համար սահմանվում է վճար / առավելագույնը 15 հազար դրամ/ յուրաքանչյուր հայտադիմողի համար։

Քննությունը անցկացվում է բանավոր և գրավոր՝ ըստ դիմողի ցանկության։ Բանավոր քննությունը տեսանկարահանվում է։ Տեսանյութը հրապարակվում է համացանցային հատուկ հարթակում։

Գիտելիքները գնահատվում են 5-բալանոց սանդղակով։ Հարցին կրկին պատասխանելու ամեն մի փորձը մեկ միավորով իջեցնում է գնահատականը։

Քննությունը հնարավոր է վերահանձնել 30 օրից։

Քննությունների արդյունքներն ըստ առարկաների զետեղվում են Կազմակերպության կայքում։

Ինչի է պետք հանձնել քննությունները «ՏուրՄիության» հետ

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը երաշխավորում է որակավորման և քննական թափանցիկ գործընթաց, համապատասխան գիտելիքների ձեռքբերում։

Հաշվի առնելով որոշ չափորոշիչների ներկա փոփոխությունները, քննություների ժամանակ կոռուպցիոն որոշակի ռիսկերը և ոլորտում առկա տարաբնույթ շահերի առկայությունը, հասարակական կազմակերպությունը հաստատակամ կանգնած է իր բոլոր անդամների գիտելիքների երաշխավորմանը, ձեռք բերված գնահատականների իրական լինելուն, Հայաստանում որակյալ զբոսաշրջության և հայանպաստ իրական տեղեկատվության ապահովմանը։

Զբոսաշրջության կոմիտեի որակավորման և քննությունների գործընթացներում անարդարացի ցածր գնահատականի կամ տապալման դեպքում «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը ոչ միայն բողոքարկում է դրանց արդյունքները, այլ նաև հնարավորություն տալիս շարունակել զբոսավարի աշխատանքը «ՏուրՄիության» որակավորման ժամանակ ստացած գիտելիքներով և գնահատականներով որպես կազմակերպության լիիրավ անդամ, որպես հիմք ընդունելով թե իր Կանոնադրության եւ թե Հասարակական կազմակերպությունների մասին առկա ՀՀ օրենսդրությունը։

Արդյոք տրամադրվու՞մ է լիցենզիա

Զբոսաշրջության մասին ՀՀ գործող օրենքի համաձայն լիցենզավորման գործընթաց նախատեսված չէ։ Ըստ այդմ` «լիցենզիա» չկա և չի լինելու։

Միաժամանակ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» ՀԿ-ն ոչ միայն տրամադրում է համապատասխան էլեկտրոնային հավաստագիր, այլև ներկայացնում որակավորման մասին հանրամատչելի տեղեկատվություն։ Կամակորության անդամների քննական արդյունքները ներկայացվում են նաև կազմակերպության պաշտոնական կայքում։

Ո՞վ կարող է հանձնել քննությունը և մասնակցել որակավորմանը

Որակավորման գործընթացին կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի։ «ՏուրՄիության» անդամների համար այն ամբողջությամբ անվճար է (բացի տեխնիկական որոշ վճարումների):

Կազմակերպության անդամ չհանդիսացող անձանց համար առկա է վճարովի գործընթաց։

Կազմակերպության անդամությունից հեռանալու դեպքում անձի որակավորման և գնահատականի մասին տեղեկատվությունը կայքից ևս հեռացվում է։

Ինչ առավելություններ կարելի է ակնկալել 

Ակադեմիական չափորոշիչներով ստացած գիտելիքները, հավաստագիրը, Կազմակերպության կայքում հայտնվելը և ինքնակատարելագործումը զբոսավարին և ուղեկցորդին տալիս են նոր հնարավորություններ և հորիզոններ, ավելի բարձր վարձատրության իրավունք, միաժամանակ պաշտպանում ապօրինի վարչարարությունից, կոռուպցիոն ռիսկերից, մենաշնորհային դրսևորումների փորձից։

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը սատար է կանգնում իր մոտ որակավորում ստացած և քննություն հանձնած յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին։

07․11․ 2024 թ․

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ