Menu Close

Ամփոփվեց կազմակերպության գործունեության առաջին կիսամյակը

Հունիսի 12-ին «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» Հասարակական կազմակերպության անդամներն ամփոփվեցին կառույցի գործուներության առաջին 6 ամիսները և քննարկեցին կազմակերպության համար կարևոր մի շարք հարցեր։

Հասարակական արձագանք 

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հհասարակական կազմակերպությունն այսուհետ տուրիստական ոլորտի բոլոր անդամների իրավունքները պաշտպանելու գործում լինելու է ավելի վճռական, մարդու և տնտեսական ազատությունների ոտնահարման դեպքում կդիմի օրենքով և Սահմանադրությամբ ամրագրված բոլոր միջոցների։

ՏուրՄիության անդամները նաև շեշտեցին, որ իրենց համար խիստ կարևոր է Հայրենիքի պաշտպանությունը, անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, ուստի Կազմակերպությունն անտարբեր չի լինելու հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին։

Որակավորում

ՏւորՄիությունը շարունակում է աշխատանքներն իր կազմակերպության անդամների որակավորման չափորոշիչների ստեղծման և հաստատման ուղղությամբ։ Արդեն սեպտեմբերից կազմակերպության անդամները կկարողանան քննություն հանձնել «Հայոց պատմություն» մասնագիտացմամբ։

Մինչև սեպտեմբեր կընդունվեն չափորոշիչներ «Հայաստանյան Առաքելական եկեղեցու և հայկական հավատամքի տեսություն»,«Հայ ճարտարապետության և արվեստի տեսություն», «Տուրիզմի հիմունքներ»,«ՀՀ աշխարհագրություն», «Հուշարձանների տեսական գիտելիքներ» և այլ առարկաներից։

Պայքար ապօրինությունների և կոռուպցիայի դեմ 

Հասարակական կազմակերպությունն ավելի հետևողական է  լինելու պետական և/կամ մասնավոր սուբյեկտների կողմից ցանկացած ապօրինությունների և կոռուպցոին հնարավոր ռիսկերի նկատմամբ։ Բոլոր նման անհասկանալի գործողություններն այսուհետ ֆիքսվելու են տեսագրությամբ կամ ձայնագրությամբ, տրվելո են հատուկ  հաղորդումներ՝ համապատասխան մարմինների կողմից դրանց պարզաբանումների համար։

Անդամագրում

Շարունակվում է Կազմակերպություն նոր անդամներ հրավիրելու ակտիվ գործընթացը։

Հանդիպման ընթոացքում տեղի ունեցավ նաև Կազմակերպության անդամության Վկայականների հանձման արարողությունը (տես Ֆեյսբուքյան էջը։

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ