Menu Close

Պարզաբանում «լիցենզիա» տրամադրելու լուրերի վերաբերյալ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատացել է ապատեղեկատվությունը, թե որոշ հասարակական կազմակերպություններ կամ տուրիստական ընկերություններ անցկացնում են որակավորման պետականորեն սահմանված դասըթնացներ և տրամադրում են «լիցենզիաներ»։

Այդ կապակցությամբ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կամզակերպությունը հորդորում է ոլորտի բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ նմանօրինակ տեղեկատվության տարածմանը, այդպիսի «պարտադիր դասընթացներին» մասնակցելուց, ինչ որ «լիցենզիա» գնելուց կամ վճարովի հիմունքներով ձեռք բերելուց։

Ըստ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին Ազգային Ժողովի կոմղից ընդունված և ՀՀ Նախագահի կողմից ստորագրված  «Զբոսաշրջության մասին»  ՀՀ օրենքի՝ զբոսավարների, ուղեկցորդների և ոլորտի այլ ներկայացուցիչների որակավորման վկայականների ու տարբերանշանների ձևերը (այդպես կոչված «լիցենզիա»)  սահմանելու է ՀՀ Կառավարությունը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Դրանք տրամադրվելու են պետական հատուկ հանձնաժողովի կողմից’ քննություններ հանձնելով։ Ուստի ոչ մի մասնավոր տուրիստական ընկերություն և/կամ ոչ մի հասարակական կազմակերպություն իրավասու չէ տալ «լիցենզիա»։

«Լիցենզիա» տրամադրելու, գնելու, քննություն հանձնելու մասին տարածվող տեղեկությունները կամ անգրագիտության հիման վրա ստեղծված ասեկոսեներ են, կամ կոռուպցիոն գործունեության արտացոլանք։

Միաժամանակ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունն իր անդամների համար անցկացնում է ԱՆՎՃԱՐ որակավորում, վերաորակավորում, իսկ քննություններից հետո տրամադրում համապատասխան Հավաստագիր։

Կազմակերպության անդամները կշարունակեն գործունեությունը համապատասխան Վկայականի առկայությամբ, որը տրամադրվում է հունիսի 1-ից

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ