Menu Close

Մեկնարկել է Տուրմիության անդամակցության վկայականներ տրամադրելու գործընթացը

Հունիսի 1-ից  «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության թիմակիցները անդամակցության Վկայականներ են ստանում։

Փաստաթուղթը երկլեզու է, պլաստիկ նյութից։ Դրամապանակում կամ գրպանում պահելու համար հարմար չափերի։ Յուրաքանչյուրը ունի հատուկ սերիա և կոդավորում։

Վկայականը հաստատում է անդամությունը, երաշխավորում անձի իրավական պաշտպանությունը, հնարավորություն էր տալիս օգտվել գիդերի, ուղեկցորդների, վարորդների համար սահմանված արտոնություններից կամ պայմանավորվածություններից։

Կազմակերպությանն անդամակցած անձինք առաջին երկու ամիս Վկայականները ստանալու են անվճար, իսկ անդամագրման 60 օրն անցնելուց հետո՝ վճարովի։

Անդամակցության Վկայականի արժեքն է 1000 դրամ։ Կորցնելու դեպքում փաստաթղթի վերականգնման համար նախատեսված է տուգանք՝ 5000 դրամ։

Վկայականը հանդիսանում է «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» ՀԿ սեփականությունը։ Անդամակցության դադարեցումը նախատեսում է Վկայականի վերադարձ Կազմակերպությանը

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ