Menu Close

Տուրմիությունն անթույլատրելի է համարում իրավաբանական կարգավիճակ պարտադրելը

Զբոսավարների և վարորդների նկատմամբ իրավաբանական անձ գրանցվելու, տուրիստական օպերատորների և նրանց կարգավիճակ ունեցող այլ իրավաբանական անձանց պարտադրանքն անթույլատրելի է։

Գործող օրենսդրությունը թույլ է տալիս անհատ զբոսավարներին, ուղեկցողներին, վարորդներին իրականացնել մասնագիտական ծառայությունները որպես ֆիզիկական անձ և ֆրիլանս։

Ոչ մի իրավաբանական անձ չի կարող պարտադրել քաղաքացուն հարմարվել իր գործունեության, սահմանափակել նրա իրավունքները։ Այդպիսի քայլով խոշոր տնտեսավարողները փորձում են խուսափել մասնագետներին որպես աշխատող
գրանցելուց կամ մասնավոր մասնագետի վարձակալության հետ կապված այլ պարտականություններից։

ԱՁ կարգավիճակում պայմանագիր ստորագրելու պահանջի դեպքում քաղաքացին կարող է հրաժարվել պայմանագիր ստորագրելուց, դիմել Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն ՀԿ կամ ահազանգել Զբոսաշրջության կոմիտե

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն»
հասարակական կազմակերպության խորհուրդ

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ