Menu Close

Տուրմիությունը մտահոգված է պարեկայինների գործողություններից

Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» ՀԿ-ին են դիմում գիդեր և վարորդներ ահազանգով, որ Ներքին Գործերի Նախարարության Ոստիկանության ծառայողներն արգելում են զբոսաշրջային ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներին կայանելը Երևան քաղաքի Հանրապետության և Շահումյանի հրապարակներում։

Արգելքը զուգորդվում է «տուրիկստական գործունեության լիցենզիա» ներկայացնելու պահանջով այն դեպքում, որ
«Զբոսաշրջության մասին» օրենքն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ից և դեռ նման կարգարովորումներ առկա չեն։

Օրենականության խնդիր է, եթե ոստիկանության ներկայացուցիչները պահանջում են «լիցենզիա» և համակարգային խնդիր, եթե խոսքը գնում է տուրիստական ոլորտի ներկայացուցչի որևէ փաստաթուղթ ունենալու մասին»։

Խիստ մտահոգված ենք, որ սեպտեմբերի 1-ից նման իրավիճակ կստեղծվի նաև պատմամշակութային այլ օբյեկտների մոտ՝զբոսաշրջիկների կամ օտարազգի հյուրերի ներկայությամբ։ Խնդրի վերաբերյալ Միությունը դիմել է Զբոսաշրջության Կոմիտե։

Միաժամանակ պարզաբանումների անհրաժեշտություն ենք տեսնում ՀՀ ներքին գործերի նախարարության և Երևանի
քաղաքապետարանից, ինչպես նաև հասարակական այն կառույցներից, որոնց գործունեությունը միտված է պաշտպանելու ոլորտի ներկայացուցիչների իրավունքները։

Դիմում ենք բոլոր գիդերին և վարորդներին նման դեպքերն արձանագրել և ներկայացնել armtourservunion@gmail.com մեյլին։

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ