Menu Close

Տուրմիության անդամների որակավորումը ընթանալու է ակադեմիական չափորոշիչներով

Ապրիլի 2-ին «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտ’ «Հայոց պատմություն» առարկայի որակավորման չափորոշիչների հարցում աջակցության և ուղղորդման խնդրանքով։

Միության նախագահ Բագրատ Մովսեսյանի հետ հանդիպման ժամանակ Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց հաստատված չափորոշիչները և որակավորման համար անհրաժեշտ գրականության ցանկը։

Երկստեք կարևորվեց համագործակցությունը Հայոց պատմության առավել կարեւոր հարցերի շուրջ մասնագիտական մոտեցման, հատուկ դասընթացների կազմակերպման ուղղությամբ։

Բագրատ Մովսեսյանն առաջարկեց, որպեսզի Պատմության ինստիտուտի ներկայացուցիչները եւս ներգրաված լինեն քննական հանձնաժողովի կազմում։

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ