2024 թ․ մարտի 21-ին «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն Հասարակական Կազմակերպության նախագահ Բագրատ Մովսեսյանը հանդիպել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիսան Պօղոսեանի հետ։
Կողմերը քննարկել են ոլորտում առկա զարգացումները և խնդիրները, որոնք առկա են եկել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի ընդունումից հետո։ Մասնավորապես նշվել է, որ այն թերի է լուսաբանված, ինչից օգտվում են տուրիստական դաշտի որոշ խաղացողներ։
Տիկին Պօղոսեանը վստահեցրել է, որ ոչ մի լիցենզավորում այս պահին չկա և լինելու է միմիայն պետական մարմնի կողմից’ կառավարության հաստատված չափորոշիչներով’ ոչ շուտ քան 2025 թվականի հունվարի 1-ին։ Կողմերը մտահոգություն են հայտնել, որ որոշ կազմակերպություններ իրենց աշխատակիցների կամ անդամների որակավորումը երբեմն ներկայացնում են որպես ոլորտային, մինչդեռ պետության կողմից նման դասընթացների հաստատված չափորոշիչներ կամ ձեռնարկներ չկան։
Միաժամանակ Բ. Մովսեսյանը տեղեկացրել է, որ Միության անդամների համար սահմանված են անվճար որակավորում և դասընթացներ։ Նա շեշտել է, որ չափորոշիչները համաձայնեցվում են համապատասխան գիտաուսումնական մարմինների հետ։ Նա Կազմակերպության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Կոմիտեին որակավորման, վերաորակավորման, չափորոշիչների սահմանման, ուսումնական ձեռնարկների և ուղեցույցների ներդրման հարցում։
Բ.Մովսեսյանը և Ս.Պօղոսեանը կարևորել են կոմիտեի և միության միջև օպերատիվ կապի անհրաժեշտությունը” ոլորտում առկա խնդիրները հնարավոր կարճ ժամկետներում լուծում տալու համար։
Կոմիտեն և Միությունը միասնաբար հաստատել են իրենց աջակցությունը ազատ զբոսավարների, վարորդների, միկրո, մանր և միջին ձեռնարկատերերի անկաշկանդ գործունեության։ Խիստ կարևորվել է ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանությունը, բարեխիղճ մրցակցության ապահովումը, հակամրցակցային համաձայնությունների բացառումը։