2024 թ․ մարտի 14-ին տեղի ունեցավ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության՝ Որակավորման հատուկ հանձնաժողովի նիստը, որը սահմանեց Կազմակերպության անդամ հանդիսացող զբոսավարների, ուղեկցորդների և վարորդների գիտելիքների մինիմալ պահանջներն ու չափորոշիչները։
Որակավորման գործընթացը սկսվելու է 2024 թ․ մայիսի 1-ին։ Այն անվճար է և լինելու է օնլայն։ Հաստատված երկամսյա ժամկետի ավարտին որակավորման մասնակիցները կարող են հանձնել բաց քննություն և կստանալ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության համապատասխան Հավաստագիր։
Որակավորման գործընթացն իրականացվում է համաձայն Տուրմիության կանոնադրության և ՀՀ գործող օրենսդրության, պարտադիր չէ Կազմակերպության անդամ չհանդիսացող անձանց համար։