Menu Close

Հանդիպեցին Տուրմիության և Տուրֆեդերացիայի նախագահները

2024 թ․ փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսեսյանի հանդիպումը «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։

Կողմերը քննարկեցին Զբոսաշրջության մասին նոր օրենսդրությունը։ Բ. Մովսեսյանը մտահոգություն հայտնեց առկա թերությունների, կիսատ մեխանիզմների, ոլորտի մասնակիցների մոտ առաջացած բազմաթիվ հարցերի վերաբերյալ։

Մ.Ապրեսյանը տեղեկացրեց, որ օրենքը ընդունվել է հենց իրենց առաջարկով, սակայն ենթարկվել է մեծագույն փոփոխությունների՝ պայմանավորված նաեւ շտապողականությամբ։ Նա խոստովանեց առկա թերությունների վերաբերյալ, առաջարկելով համատեղ աշխատել դրանց վերացման ուղղությամբ։

ՏուրՖեդերացիան ըմբռնումով մոտեցավ ՏուրՄիության կողմից որակավորման հետ կապված հարցադրումների և սեփական ուժերով այդ գործընթացը կազմակերպելու, սեփական լիցենզիա տալու գաղափարին։ Խոսվեց մասնագիտական հատուկ մեթոդաբանական ձեռնարկներ, ուղեցույցներ համատեղ մշակելու անհրաժեշտության մասին։

Ֆեդերացիան առաջարկեց Միության անդամների նեղ խմբի հետ հանդիպել փետրվարի 22-ին ևքննարկել օրենքի հետ կապված առավել ակտուալ հարցերը՝ դրանց լուծման ուղիներ գտնելու նպատակով։

Երկու հասարակական կազմակերպություններ շեշտեցին համագործակցության պայմաններում ոլորտի բոլոր խնդիրների լուծման և միասնական ճակատով ոլորտի բարելավման անհրաժեշտությունը։ Միաժամանակ ՏուրՄիությունը կարևորեց ոլորտը ներկայացնող բոլոր ֆիզիկական անձանց իրավունքների պահպանության անհրաժեշտությունը։

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ